ԱՄՆ-ի հետ բանակցելը ՝ ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111558-ԱՄՆ_ի_հետ_բանակցելը_ԻԻՀ_առաջնորդի_տեսանկյունից
«Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արժեք չի ներկայացնում և Իսլամական հանրապետության բոլոր պաշտոնատարները միաձայն համոզված են, որ ԱՄՆ-ի հետ որևԷ մակարդակով բանակցություններ չեն լինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 14:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հետ բանակցելը ՝  ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից

«Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արժեք չի ներկայացնում և Իսլամական հանրապետության բոլոր պաշտոնատարները միաձայն համոզված են, որ ԱՄՆ-ի հետ որևԷ մակարդակով բանակցություններ չեն լինի»:

ԻԻՀ մեծարգո առաջնորդն այսօր առավոտյան անդրադառնալով ամերիկացիների կողմից վերստին բանակցության հարցն առաջ քաշվելու նախագծին, ասել է.«Բանակցելու հնարքով ամերիկացիները մտադիր են իրենց պահանջները պարտադրել Իրանին և ապացուցել առավելագույն ճնշման քաղաքականության ազդեցիկ լինելը»:

Կասկած չկա, որ ինչպես անցած քառասուն տարիների ընթացքում, այս անգամ ևս ԱՄՆ-ի հաշվարկները սխալ են ու նրանք ոչ մի արդյունքի չեն հասնելու: Իրանի ժողովուրդն անշուշտ խնդիրների լուծումն ԱՄՆ-ի հետ բանակցության մեջ չի որոնում: Իհարկե կան բազմաթիվ պատճառներ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն Իրան հետ բանակցության կարիք ունի,.քանզի աշխարհում ԱՄՆ-ի հզորությունն անկում է ապրում: Իսլամական հանրապետության համակարգը ի տարբերություն ԱՄՆ-ին, այսօր ոչ միայն թույլ դիրքում չի գտնվում,այլև ամենայն հզորությամբ կանգնած է ԱՄՆ-ի առավելագույն ճնշման դիմաց: Թշնամու նկատմամբ Իրանի ժողովրդի վերջնական տարբերակը բոլոր բնագավառներում դիմադրությունն է: Ոսւտի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ, ո՛չ երկկողմ ո՛չ էլ բազմակողմ»:

Իրանի իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ընդգծում է այն իրողությունը, որ տարբեր խնդիրների լուծումը ժողովրդի ձեռքում է: Ինչպես մեծարգո առաջնորդն է նշել, փորձը ցույց է տվել, որ խնդիրների լուծման համար չպետք է հույս դենլ  օտարների վրա  կամ  ապավինել նրանց: 

Նա ի դեպ նշել է,որ սա չի նշանակում փակել աշխարհի պետությունների հետ շփումների դռները:

Իրանի իսլամական հանրապետությունը բանակցությունն ու երկխոսությունը համարում է համաշխարհային ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման լավագույն ելքը, սակայն բռնության վրա հիմնված երկխոսությունը և ԱՄՆ-ի հետ բանակցությունը, ով տնտեսական ահաբեկչություն է պարտադրել Իրանի ժողովրդին, ոչ մի իմաստ չունի: 

Հեղափոխության մեծարգո առաջնորդը որոշ ժամանակ առաջ համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի հետ բանակցության հարցի մասին խոսելիս անդրադարձել էր անցյալի փորձերին և ԱՄՆ-ի ինքնությանը և Իրանի հետ բանակցելու նրա հետապնդած նպատակներին, ասելով.«ԱՄՆ-ի գործող կառավարության հետ բանակցելը կրկնակի թույն է»:

Այսօր էլ անդրադառնալով ամերիկացի մի պաշտոնյայի վերջերս կատարած հայտարարությանն առ այն ,որ պետք է Իրանի հետ բանակցության սեղանի շուրջ նստենք և  այսինչ բաների մասին խոսենք ու դրանք Իրանն ընդունի, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը  հավելել է«Նման բանակցությունները պետք է անցկացվեն նրանց հետ, ում ամերիկացիները կաթնատու կով են անվանում»:

ԱՄՆ-ի հետ բանակցելու իրատեսական մեկնաբանությունն ու վերլուծությունն այն իրողություններն են, որոնց անդրադարձել է մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին: Նա ԱՄՆ-ի հետ բանակցության վերաբերյալ իր խոսքերը ամփոփել է երկու կետերի մեջ, որոնք են՝

1.ԱՄՆ-ի հետ բանակցել, այսինքն նրանց պահանջները պարտադրել Իսլամական հանրապետությանը:

2. ԱՄՆ-ի հետ բանակցել այսինքն ցուցադրել ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության հաջողությունը: