Եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի, ինքը կկրի դրա պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111828-Եթե_ԱՄՆ_ը_պատերազմ_սկսի_ինքը_կկրի_դրա_պատասխանատվությունը
ԻԻՀ երբեք պատերազմ չի սկսելու, սակայն եթե հարձակման ենթարկվի, կպաշտպանվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 08:40 Asia/Tehran
  • Եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի, ինքը կկրի դրա պատասխանատվությունը

ԻԻՀ երբեք պատերազմ չի սկսելու, սակայն եթե հարձակման ենթարկվի, կպաշտպանվի:

ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ով մեկնել է Նյու Յորք ՝ ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նիստին մասնակցելու նպատակով, CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե պատերազմ սկսի կրելու է դրա պատասխանատվությունը:

Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջնում նյութվել են տարբեր սադրանքներ: Դրանցից մեկը տարածաշրջանին պատերազմների պարտադրումն է: Պատերազմն անկասկած դատապարտելի երևույթ է: Սակայն պաշտպանությունն ագրեսորի դիմաց, այլ հասկացություն է: Պաշտպանության ու կանխարգելման հարցում ամենակարևորը ռազմական ուժի առկայությունն է, որը պետք է համապատասխանի սպառնալիքներին: Որովհետև երկիրը, որը կարողանում է ինքնապաշտպանվել, կարող է նաև չեզոքացնել սպառնալիքներն ու պատասխանել ագրեսորներին: Նման ուժ ունենալը նույնիսկ ռազմական գերտերություններին է ստիպում կասկածել պատերազմ սկսելու   հարցում:

Իրանն այժմ ունի հրթիռային կանխարգելիչ ուժ և անհրաժեշտության դեպքում կարող է այն կիրառել՝ թիրախավորելով թշնամու դիրքերն այդ թվում Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում տեղակայված ԱՄՆ-ի ահաբեկական ուժերը և առափնյա երկրներում տեղակայված այդ երկրի  ռազմաբազաները: Իրանի պաշտապանակն ուժի այս մակարդակը կիրառվում է պաշտպանության ռազմավարության շրջանակներում: Եվ եթե այս պայմաններում ԱՄՆ-ը որոշի Իրանի դեմ պատերազմ սկսել, պարտավոր է պատերազմել միաժամանակ մի քանի ճակատներում, այդ թվում նաև այն երկրներում, որտեղ տեղակայված են այդ երկրի ռազմակայանները: Այլ խոսքով, Իրանի դեմ պատերազմը չի սահմանափակվելու միայն ԻԻՀ սահմաններով և շատ արագ տարածվելու է տարածաշրջանում: Իսկ դրանից չեն շահելու ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ նրա դաշնակիցները:

Ռուս քաղաքական վերլուծաբան Միխայիլ Շիտկմանի ասելով. «Եթե ԱՄՆ-ը ռազմական հարձակում իրականացնի Իրանի դեմ, կհայտնվի մի վիճակում, որից փրկվելու ձևը ոչ մեկի համար պարզ չէ»: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նպատակն է  տարածաշրջանում անապահովություն ու պատերազմական վիճակ տարածել, փորձելով ցույց տալ, որ ԻԻՀ համակարգն անկարող է ինքնապաշտպանվել: Սակայն Իրանը, ԱՄՆ-ի ու իր տարածաշրջանային դաշնակիցների ջանքերով հանդերձ, կարողացել է չեզոքացնել սպառնալիքները: Իսկ դա հնարավոր է  միմիայն Իրանի ուժի և տարածաշրջանում կայունությունը պահպանելու հարցում դերակատարության շնորհիվ, ինչն ապահովում է  երկրի և  տարածաշրջանի հավաքական անվտանգությունը:

Հետևաբար, CNN-ին տված հարցազրուցյում Իրանի կանխարգելիչ ուժի մասին Զարիֆի հայտարարությունը, կարելի է համարել նախազգուշցաում ԱՄՆ-ին ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին՝ հակաիրանական ծրագրերի կապակցությամբ: