Կոնգրեսը պաշտոնապես սկսել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111850-Կոնգրեսը_պաշտոնապես_սկսել_է_Թրամփի_իմպիչմենթի_գործընթացը
Ամիսներ տևած քննարկումներից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 14:15 Asia/Tehran
  • Կոնգրեսը պաշտոնապես սկսել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը

Ամիսներ տևած քննարկումներից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի գործընթացը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, Դոնալդ Թրամփին մեղադրելով իշխանությունը չարաշահելու մեջ և փորձելով օտար երկրի ստիպել ներգրավել 2020 թվականի ընտրություններում, հայտարարել է որ պաշտոնապես սկսվել է նախագահ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու գործընթացը: Նա հավելել է. «Նախագահի կողմից մինչ օրս ձեռնարկված գործողությունները խախտել են սահմանադրությունը»:

Ուկրաինայի  նախագահ  Զելենսկու հետ հեռախոսազրույցում, Թրամփը վերջինիս կոչ էր արել իրեն տրամադրել տեղեկություններ, որոնք կարող են վնասել 2020 թվականի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի վարկանիշին: Թրամփը հուսով էր, որ Ջո Բայդենի որդի Հանթեր Բայդենի հետ կապված կոռուպիցոն գործի վերաբերյալ տեղեկություններ հավաքելով կարող է մարտահրավեր նետել 2020 թ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու  Ջո  Բայդենի դիմաց: Թրամփը մեկ շաբաթ առաջ զանգահարել  է Զելենսկուն և դադարեցրել է Ուկրաինայի կառավարությանը վարկ տալու որոշումը, որպեսզի Կիևին ճնշի համագործակցելու համար:

Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան մի պաշտոնյայի ներկայությամբ և մեծ սկանդալ է առաջացրել ԱՄՆ նախագահի շուրջ: Դոնալդ Թրամփը բազմիցս մերժել է քաղաքական պահանջով իր ուկրաինացի գործընկերոջ վրա ճնշման գործադրումը: Այնուամենայնիվ, այս հայտարարությունները չեն համոզել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին, և  նախագահի իմպիչմենտի գործընթացը հաստատվել է:

Այժմ, Սպիտակ տունը և Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենը, պարտավոր են Կոնգրեսին տրամադրել Թրամփի և Զելենսկու  սկանդալային հեռախոսազրույցի ամբողջ տեքստը:

Սպիտակ տան անվտանգության պաշտոնյան ասել է, որ Թրամփը անհեթեթ պահանջ է ներկայացրել ուկրաինացի գործընկերոջը և եթե դա ապացուցվի, դեմոկրատականների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատն անկասկած, կքվեարկի Սենատում նախագահի դեմ դատական գործ հարուցելու օգտին: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, Թրամփի գործը կքննարկվի Սենատում, և եթե սենատորների երկու երրորդը  կողմ քվեարկեն նրան մեղավոր ճանաչելու օգտին, ապա նախագահը կհեռացվի:

Ներկայացուցիչների պալատի անվտանգության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել է, որ Թրամփն այժմ խոստովանել է, որ իր դիրքն օգտագործել է, որպեսզի այլ երկիր ստիպի միջամտել 2020 թվականի ընտրություններին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի խիստ բևեռացված մթնոլորտու, դեմոկրատական Սենատի հետ մի շարք հանրապետականների համագործակցությունը նախագահին հեռացնելու համար շատ անհավանական է: Միթե հետաքննությունների գործընթացում ապացուցվեն Թրամփի կոպիտ խախտումների պարագաներ որոնք վտանգում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:

Ապագայում ակնկալվում է, որ Թրամփի դեմ ԱՄՆ անվտանգության կառույցների կողմից ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն Կոնգրեսին ու հասարակությանը:

Այս պատերազմը, որը սկսվել է Դոնալդ Թրամփի 2016 թ.-ի նախագահական ընտրություններից հետո և ամերիկյան անվտանգության կառույցների միջև, այժմ ԱՄՆ-ի նախագահին սպառնում է աշխատանքին հեռանալու վտանգով, որը ի վերջո, կորոշվի կոնգրեսում քաղաքական-կուսակցական կռիվներով: