ԻԻՀ առաջնորդ.«Եվրոպացիների խոստումներն անհիմն են»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111875-ԻԻՀ_առաջնորդ._Եվրոպացիների_խոստումներն_անհիմն_են
Ընդգծելով, որ Իսլամական հանրապետության նկատմամբ եվրոպացիների թշնամության դրդապատճառները սկզբունքային տարբերություն չունեն ԱՄՆ-ի թշնամության հետ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եվրոպացիներն առերևույթ որպես միջնորդ են հանդես գալիս և շատ երկար են խոսում, բայց այդ խոսակցություններն անհիմն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2019 13:19 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Եվրոպացիների խոստումներն անհիմն են»

Ընդգծելով, որ Իսլամական հանրապետության նկատմամբ եվրոպացիների թշնամության դրդապատճառները սկզբունքային տարբերություն չունեն ԱՄՆ-ի թշնամության հետ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եվրոպացիներն առերևույթ որպես միջնորդ են հանդես գալիս և շատ երկար են խոսում, բայց այդ խոսակցություններն անհիմն են»:

Այսօր առավոտյան Իրանի Բանիմացների խորհրդում ժողովրդի ընտրյալների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով երկրում տիրող պայմանները, Իսլամական հանրապետության հեղափոխական ու քաղաքական հզորությունն ու կարգախոսները, և տարածաշրջանում դրանց տարածվելն ու կարևորելով Սրբազան պաշտպանության շրջանի դասերն ու դրանց տարածումը հասարակության մեջ,  մեծարգո Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Երկրի առաջադիմության հարատևման համար անհրաժեշտ է ապավինել Աստծուն, հույս ունենալ ապագայի նկատմամբ, երիտասարդների, հատկապես հեղափոխական երիտասարդների շրջանում վստահություն առաջացնել, Ժողովրդի, հատկապես հեղափոխության ուժերի միջև հաստատել միասնություն, աջակցել ներքին արտադրությանը և օտարներից ամբողջովին հույսը կտրել:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից բացի, այլ  երկրների հետ բանակցության ճանապարհը փակ չէ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Ամեն դեպքում, երբեք չպետք է վստահել ԱՄՆ-ի և մի քանի եվրոպական երկրների գլխավորությամբ իսլամական համակարգի նկատմամբ թշնամության դրոշ բարձրացրած երկրներին, քանի որ նրանք ուղղակիորեն թշնամություն են տածում Իրանի Ժողովրդի նկատմամբ»: 

Խոսելով միջուկային համաձայնությունից հետո եվրոպացիների գործունեության, իրենց խոստումները չկատարելու, և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և  երկրորդական պատժամիջոցներ կիրառելուց  հետո Եվրոպայի քայլերի մասին, մեծարգո առաջնորդն ասել է.«Եվրոպացիները չնայած իրենց տված խոստումներին, փաստորեն հավատարիմ  են մնացել  ԱՄՆ-ի պատժամիջոցներին և ոչ մի քայլ  չեն արել Իրանի շահերի  պահպանման ուղղությամբ: Այսուհետ էլ չի թվում որ նրանք ինչ-որ քայլ կանեն Իսլամական հանրապետության համար, ուրեմն պետք է  ամբողջովին հույսը կտրել եվրոպացիներից»:

Նշելով, որ եվրոպացիները չեն կատարել իրենց 11 պարտավորությունները, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Այն անձինք, որոնք բանակցել են, այսօր ասում են, որ եվրոպացիները չեն կատարել իրենց պարտավորություններից և ոչ մեկը: Իսկ դա վկայում է, որ ոչ մի հարցում չպետք է վստահել նրանց»:

Չնայած այդ բոլոր թշնամություններին,ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին գործերի ընթացքն ի շահ իսլամական հանրապետության գնահատելով, ասել է.«Այսօր Իսլամական համակարգը ոչ միայն ավելի հզոր է քան 40 տարի առաջ, այլև նախկին 10 տարիների համեմատ ավելի է հզորացել: Իրանի հեղափոխական ու քաղաքական հզորությունը տարածվել է տարածաշրջանում և հեղափոխության արմատներն ավելի են խորացել»: