Տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը ՝ որպես Իրանի առանցքային քաղաքականություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111965-Տարածաշրջանի_երկրների_հետ_համագործակցությունը_որպես_Իրանի_առանցքային_քաղաքականություն
ԻԻՀ ԱԳՆ իրավաբանական ու միջազգայի հարցերով տեղակալ Հոսեյն Դեհղանին, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում կայացած ԻՀԿ անդամ երկրների ԱԳՆ նիստում, մտահոգություն հայտնելով տարածաշրջանում անկանխատեսելի հակամարտությունների կապակցությամբ, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանեի երկրների տեսակետերը՝ Պարսից ծոցում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2019 08:26 Asia/Tehran
  • Տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը ՝ որպես Իրանի առանցքային քաղաքականություն

ԻԻՀ ԱԳՆ իրավաբանական ու միջազգայի հարցերով տեղակալ Հոսեյն Դեհղանին, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում կայացած ԻՀԿ անդամ երկրների ԱԳՆ նիստում, մտահոգություն հայտնելով տարածաշրջանում անկանխատեսելի հակամարտությունների կապակցությամբ, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանեի երկրների տեսակետերը՝ Պարսից ծոցում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների կապակցությամբ:

Դեհղանին հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Պարսից ծոցին պարտադրել իր ուժերը, որոնց մաս են կազմում նաև եվրոպական երկրների զորայինները: Դա այն դեպքում, երբ այս տարածաշրջանի վերաբերյալ յուրաքանչյուր անվտանգության նախագիծ, պետք է հաստատվի նաև Իրանի կողմից ու իրականացվի ՄԱԿ-ի գլխավորությամբ:     

ԱՄՆ-ը ու Բրիտանիան փորձում են մշակել սցենար՝ Պարսից ծոցում իրենց ներկայությունն  արդարացնելու համար և այդպիսով ծոցին պարտադրել իրենց հեգեմոնիան: Սակայն Պարսից ծոցն ան տեղը չէ, որտեղ օտարները չափեն իրենց ուժերը:

Վերջին կես դարում, Պարսից ծոցը վերածվել է աշխարհի ամենակարևոր ռազմավարական տարածաշրջաններից մեկին: Այստեղ գոյություն ունեն բազմաթիվ էներգակիրներ: Այս տարածաշրջանում է գտնվում նաև Հորմուզի նեղուցը: Սակայն  դժբախտաբար, արաբական որոշ երկրներ, ԱՄՆ-ի հորդորներով, փորձում են տարածաշրջանում հաստատել ներմուծված անվտանգության գաղափարը: Եվ այդ նպատակներով, նրանք հարյուրավոր միլիոն դոլարներ են ծախսում սպառազինություն գնելու համար: Դա այն դեպքում, երբ տարածաշրջանի անապահովության խնդիրը հենց այդ ուժերի ներկայությունն է տարածաշրջանում: Իսկ մյուս կողմից, այդ ուժերը շարունակաբար տարածում են իրանաֆոբիան, որպեսզի այդպիսով արդարացնեն իրենց ներկայությունը  տարածաշրջանում, նշելով թե «պահպանում են տարածաշրջանի նավարկության անվտանգությունը»: Իսկ դա բացասաբար է ազդում տարածաշրջանի գործընթացների վրա: Վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտողական ու լարվածություն առաջացնող  գործողությունները նույնպես իրականացվում են այդ շրջանակներում: Դա վկայում է, որ Պարսից ծոցը շարունակում է բախվել արտաքին սպառնալիքներին, իսկ անվտանգության պահպանումը պահանջում է տարածաշրջանի երկրների սերտ համագործակցությունը: Իրանն այս տարածաշրջանում ունենալով կարևոր ռազմավարական կղզիներ ու ամենաերկար ափը, ունի կարևոր ներուժ՝ Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի անվտանգությունը պահպանելու համար:

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անցած հունիսն իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Իրանի վերաբերյալ իրենց ելույթներում, ամերիկացիները մշտապես խոսում են տարածաշրջանի անվտանգության մասին: Նրանց նախ պետք է ասել, որ տարածաշրջանի անվտանգությունն իրենց չի վերաբերում և իրենք ու իրենց դաշնակիցներն են հանդիսանում դրա անկայունության պատճառը: Իրանը տասնյակ տարիներ շարունակ պահպանել է Հորմուզի նեղուցի անվտագությունը և այս  պարտավորության կատարման ժամանակ, մշտապես կարևորել է հարևան երկրների համագործակցությունը: Իսլամական հանրապետությունը, Պարսից ծոցի ու Օմանի ծովի անվտանգությունը պահպանելու համար, առաջարկել է տարածաշրջանային երկխոսության նիստ գումարել: Թեհրանն առաջարկել է նաև տարածաշրջանի երկրների միջև ստորագրել իրար դեմ չհարձակվելու մասին պայմանագիր: Հենց այս ուղղությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում, ներկայացրեց «Հորմուզի խաղաղության» կամ «Հույսի» նախաձեռնությունը:

ԻԻՀ ԱԳՆ իրավաբանական ու միջազգային հարցերով տեղակալ Հոսեյն Դեհղանին նշել է, որ առկա լարվածությունը վերացնելու միակ ճանապարհը բանակցությունն է ու փոխվստահության ամրապնդումը: