Եմենիցիները Նաջրանում մեծ վնասներ են պատճառել Սաուդյան ռեժիմին
Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները, Նաջրանում «Նասր Մեն Ալլահ» գործողության ընթացքում մարդկային և նյութական լուրջ վնասներ են հասցրել Սաուդյան Արաբիային:
«Նասր Մեն Ալլահ»-ը Սաուդյան Արաբիայի դեմ եմենցիների ամենամեծ գործողությունն է:
Գործողությունն իրականացվել է ցամաքում օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 14-ը: 45 օրվա ընթացքում, Եմենը օդային երեք մեծ գործողություն է իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ: Այն պայմաններում, երբ Սաուդյան ռեժիմը կենտրոնացած էր իր օդային անվտանգությունը պահպանելու և Եմենի բանակայինների ու ժողովրդական ուժերի ավիահարձակումներին դիմակայելու վրա, այս անգամ ցամաքից հարձակման ենթարկվեց: Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների ցամաքային գործողությունը վկայում է այն մասին, որ այդ ուժերի հարձակողական կարողությունները չեն սահմանափակվում միայն ավիահարձակումներով: Այդ մասին է վկայում Սաուդյան Արաբիայի կրած ծանր վնասը:
Գործողության հաջորդ կարևոր կետը Արաբիային պատճառված վնասի մեծությունն է: Եմենի բանակի խոսնակ գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ թշնամու հազարավոր ուժեր հանձնվել են և հարյուրավոր ուրիշներ, այդ թվում՝ հրամանատարներ ու սպաներ և բանակայիններ գերեվարվել են: Ավերվել են թշնամու երեք ԶՈՒ երեք ստորաբաժանումները և ռազմական ավար են մնացել հարյուրավոր զրահամեքենաներ:
Մյուս հարցը գործողության աշխարհագրությունն է: Գործողությունը տեղի է ունեցել Նաջրան նահանգում: Նաջրանը, Ասիրը և Ջեյզանը եմենական երեք նահանգներ են, որոնք 1930-ական թվականներին վարձակալվել են Սաուդյան Արաբիայի կողմից: Սակայն հետագայում Արաբիան այդ նահանգները կցել է իր տարածքին: Ներկայումս եմենական ուժերը մի քանի հարյուր կիլոմետրներ առաջացել են Նաջրանում և իրենց վերահսկողության տակ են առել այդ նահանգը: Եմենական ուժերն այս գործողությամբ սաուդցիներին պատգամում են, որ Եմենի դեմ պատերազմը չդադարելու դեպքում, հնարավոր է, որ եմենցիները հետ են վերցնելու այդ երեք նահանգները: Արամքոի նավթային օբյեկտների դեմ եմենական ԱԹՍ-երի հարձակումից հետո, սա ամենահավանական տարբերակներից է:
Եվ վերջապես, Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների ռազմական գործողությունները վկայում են, որ պատերազմի հինգերորդ տարում եմենցիները հաղթանակի են ձգտում, ինչը խոստացել էր Անսարալլահի առաջնորդ Աբդոլմալեք Ալ-Հուսին: