ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար.«ԻԻՀ համակարգի հեղինակությունն ու հզորությունն աճում է»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112044-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար._ԻԻՀ_համակարգի_հեղինակությունն_ու_հզորությունն_աճում_է
ԻԻՀ համակարգի հեղինակությունն ու հզորությունն աճում է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 01, 2019 08:56 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար.«ԻԻՀ համակարգի հեղինակությունն ու հզորությունն աճում է»

ԻԻՀ համակարգի հեղինակությունն ու հզորությունն աճում է:

Երկուշաբթի օրը, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին, Թեհրանում տեղի ունեցած  ԻՀՊԿ-ի հրամանատարների 23-րդ կորպուսի հավաքի բացման միջոցառման ընթացքում ասել է.«Այսօր Իրանը ցանկացած ուժգնությամբ, ճշգրտությամբ և տարածքում կարող է հարձակվել թշնամու վրա»:

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն այս հայտարարությամբ տարածաշրջանային ու միջազգային ուժերին, որոնք ենթադրում են, թե սպառնալիքներով ու կոալիցիաներ կազմելով կարող են շարունակել իրենց ոտնձգությունները,  զգուշացրել է իրենց քայլերի հետևանքների համար:

ԻԻՀ պաշտպանական ու հարձակողական ռազմավարության նպատակն է պաշտպանել տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը և տարածաշրջանի կայունությունը: Այս մոտեցումը կարելի է վերլուծել տարածաշրջանային ու վերտարածաշրջանային մասշտաբներով:

Տարածաշրջանային մակարդակում Իրանի պաշտպանական դոկտրինան ձևավորվել է հաշվի առնելով տարածաշրջանային պայմանները և առկա ու հավանական սպառնալիքները:

Իրանի դեմ ուղղված սպառնալիքները նաև վերտարածաշրջանային բնույթ ունեն: Այդ սպառնալիքները չեզոքացնելու համար, ԻԻՀ-ը պաշտպանական կանխարգելիչ քաղաքականություն է որդեգրել: Այդ թվում կարելի է անդրադառնալ ԻԻՀ բանակի նավախմբի Ատլանտյան օվկիանոս գործուղմանը և միջազգային առաքելություններում ակտիվ ներկայությունը:

Չնայած ԱՄՆ-ը, որպես սպառնալիք  տարածաշրջանի և Իրանի համար, շարունակուէմ իր սադրիչ քաղաքկանությունը, սակայն ռազմական ստրատեգիական հաշվարկները վկայում են այն մասին, որ մինչև քանի դեռ նրանց դիմաց կանգնած է կանխարգելիչ պաշտպանական ուժ, ռազմական բախում տեղի չի ունենալու:

Չնայած այս կարողություններին, Իրանը թշնամության, ոտնձգության, պատերազմ հրահրելու և անապահովություն տարածելու մտադրություն չունի և տարածաշրջանային համագործակցության է ձգտում: ԻԻՀ համոզված է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները և այդ ուղղությամբ ծրագրեր է ներկայացրել:

ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է «Հորմոզի խաղաղության նախաձեռնություն» կամ «Հույսի կոալիցիա» տարածաշրջանային խաղաղության նախագիծը: Այս նախագծի համաձայն, Կասպից Ծովում անվտանգությունը կարելի է ապահովել տարածաշրջանի բոլոր ուժերի մասնակցությամբ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ անվտանգությունը հնարավոր չէ ներկրել կամ գնել:

Երկուշաբթի օրը, ներքին ու արտասամանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Իրանը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության ու զարգացման կողմնակից է և այդ հարցը իրագործվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով»: