Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը, միության ղեկավարների մասնակցությամբ: Նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի ղեկավարները բանակցություններ ու խորհրդակցություններ կանցկացնեն երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցություններն ու տնտեսական ոլորտի շփումները դյուրին դարձնելու համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2014 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի , Ղրղզստանի և Բելառուսի կողմից:
Հոկտեմբերի 27-ին Իրանի իսլամական հանրապետությունը պաշտոնապես կմիանա այդ միությանը:
Միության հիմնական նպատակը առևտրի և սակագների մասին օրենքների ներդաշնակեցումն է, սահմանային մաքսատուրքերի վերացումը և անդամ երկրների միջև այդ կապակցությամբ որոշումների կայացման հեշտացումը: Այնուամենայնիվ, միությունը նպատակ ունի ավելի բարձր մակարդակներում և իր երկարաժամկետ նպատակներում հասնել տնտեսական մերձեցման:
ԵԱՏՄ-ի հիմնական առավելություններից մեկը միության անդամ երկրների աշխարհագրական կապն է, ինչը դյուրին է դարձրել այդ երկրների միջև տնտեսական փոխանակումներն ու առևտուրը: Մյուս կողմից, մշակութային մերձեցումը և համատեղ կյանքի պատմական փորձը, որ գոյություն ունեն միության անդամների մեծամասնության շրջանում, կմեծացնեն նրանց միջև համագործակցության ցանկությունը:
Միությունը կարող է դրական գործառույթ ունենալ նրա դերկատարների համար: Վերացնելով մաքսային սակագները և դյուրացնելով առևտուրն այն անդամ երկրներին հորդորում է միության ներսում առևտուր իրականացնել, որի արդյունքում այլ երկրների հետ միության անդամ երկրների առևտրի կրճատմամբ, կբարձրանա անդամ պետությունների ազգային արժույթի արժեքը :
Նման համագործակցությունները կարող են ենթահող ստեղծել գիտական, տնտեսական փորձերի փոխանակման, մշակութային ու անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության համար:
Այնուամենայնիվ, նման իրադարձությունների ձևավորումը պահանջում է միության անդամ երկրների միջև լուրջ համագործակցություն, ինչը կարող է ձախողել ԵԱՏՄ-ից դուրս դերակատարների միջամտության դեպքում: Ուստի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է իրենց քաղաքականություններում առաջնային տեղ հատկացնեն կոնվերգենցիային, որի իրականացման դեպքում միությունը կարող է նվազեցնել արևմտյան երկրների մենաշնորհյալ քաղաքականությունների հետևանքով առաջացած առևտրային խոչընդոտները: