ԱՄՆ-ի միակողմանիության դիմակայելու անհրաժեշտությունն Իրանի նախագահի ելույթի առանցքը՝ ԵԱՏՄ գագաթաժողովում
Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շեշտել է ԱՄՆ միակողմանիության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Վերջին տարիներին, ԱՄՆ-ը, միակողմանի քաղաքականություն կիրառելով և անտեսելով միջազգային պայմանագրերը, պատժամիջոցներ է կիրառել մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի և Չինաստանի, ինչպես նաև իր մի շարք դաշնակիցների նկատմամբ»:
ԻԻՀ նախագահի ելույթը մի քանի կարևոր հարցերի շուրջ էր: Հասան Ռոհանին կարևորեց հավաքական ու տարածաշրջանային համագործակցությունը՝ առևտրատնտեսական ու քաղաքական միությունների շրջանակներում: Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ ԱՄՆ-ը փորձում է արգելել Իրանի ու տարածաշրջանի երկրներրի միջև ինտեգրացիոն գործընացը, ինչը ռազմավակարան նշանակություն ունի: ԻԻՀ նախագահն իր ելույթում նշել է, որ այս համագործակցությունը կարևոր է հատկապես տարածաշրջանում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դեմ պայքարի հարցում:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը, սպառնում է համաշխարհային շահերին, հանդիսանալով միջազգային առևտրի հիմնական խոչընդոտներից մեկը: Ինչպես նշել է Հասան Ռոհանին, ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը և դոլարը որպես ճնշման լծակ կիրառելը, պատճառ է դարձել, որ ի հայտ գա «տնտեական ահաբեկչություն» երևույթը, որի թիրախում հայտնվել են միլիոնավոր մարդիկ:
Իրականում, Վաշինգտոնը փորձում է բարձրացնել տարածաշրջանում լարվածության մակարդակը, և սեպ խրել բոլոր տեսակի միջազգային հարաբերությունների մեջ: Նման պայմաներում, ԻԻՀ դիրքորոշումն ու առաջարկնեը վկայում են, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է ընդհանուր շահերից բխող համագործակցության վրա: Թեհրանը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել քաղաքական և անվտանգության երկկողմ ու բազմակողմ համագործակցության ծրագիր մշակելու ուղղությամբ, ի շահ համաշխարհային խաղաղության ու անվտանգության ապահովման:
Երևանում կայացած գագաթաժողովում, Ռոհանին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին համագործակցության ու ինտեգրման կոչ արեց, նշելով, որ հավաքական և տարածաշրջանային համագործակցությունը տնտեսական, առևտրային ու քաղաքական միությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ECO, ՇՀԿ-ի և Ասիական համագործակցության ասամբլեայի շրջանակներում, լավագույն միջոցը կարող է լինել տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական ինտեգրացիոն գործընթացն առաջ մղելու համար, ինչին Իրանն աջակցում է:
Վերջում նշենք, որ Երևանում Իրանի նախագահի ելույթը երկու հստակ ուղերձ ուներ: Առաջինը՝ տարածաշրջանի երկրների հետ Իրանի քաղաքական ու տնտեսական լայն շրջանակն է և այս հնարավորությունից պետք է օգտվել՝ հօգուտ տարածաշրջանի երկրների:
Երկրորդ ուղերձը կրում էր քաղաքական բնույթ: Այն զգուշացնում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության և արկածախնդրությունների քաղաքական հետևանքների կապակցությամբ:
Այս տեսակետերն ի մի բերելով, կարելի է ասել, որ ԻԻՀ նախագահը ներկայացրեց համընդհանուր շահերն ապահովելու հնարավորությունները: Այլ խոսքով, Ռոհանին մեկ անգամ ևս հաստատեց ԻԻՀ դիրքորոշումը, որը հիմնված է բամզակողմանիության վրա, ընդդեմ միակողմանիության: