Ռուսաստանն ընդգծել է է Թուրքիա-Սիրիա վեճերի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը
Ռուսաստանը, որպես Սիրիայի պատերազմի գլխավոր դերակատարներից մեկը, հայտնել է իր դիրքորոշումը՝ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ներխուժման վերաբերյալ:
Մոսկվան, որը Սիրիայի օրինական կառավարության առանցքային դաշնակիցն է, մշտապես ընդգծել է այդ երկիրից արտասահմանյան զորքերի դուրսբերման և Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը պահպանման անհրաժեշտությունը:
Մոսկվան հասկանալով, Թուրքիայի անվտանգության հարցերը, միևնույն ժամանակ ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականության և երկրի բոլոր տարածքներում կենտրոնական կառավարության ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով Թուրքիայի անդամակցությունը Աստանայի խմբին, որի նպատակն է Սիրիայի ճգնաժամը լուծել քաղաքական ճանապարհով, ինչպես նաև Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի և Սիրիայի հետ հետհարաբերությունները Թուրքիայի և Սիրիայի հետ, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ շեշտում են Անկարայի և Դամասկոսի միջև վեճը բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Մենք հասկանում ենք Թուրքիայի մտավախությունն իր սահմանների անվտանգության վերաբերյալ, միաժամանակ ընդգծում ենք Դամասկոսի և Անկարայի միջև 1998 թվականին կայացած Ադանայի համաձայնագրի շրջանակներում մտահոգությունների լուծման անհրաժեշտությունը:
1998 թ.-ին հոկտեմբերի 20-ին կնքված Ադանայի համաձայնագրով՝ Սիրիան և Թուրքիան խոստանում են կանխել ահաբեկչական խմբավորումները մուտքը միմյանց տարածք և Թուրքիայի բանակին թույլատրվեց անհրաժեշտության դեպքում ահաբեկչական խմբավորումներին ճնշելու համար ընդամենը 5 կմ խորությամբ ներթափանցել Սիրիայի տարածք:
Ըստ Ադանայի համաձայնագրի, Սիրիան ահաբեկիչների մուտքը Թուրքիայի տարած կանխելու համար պետք է իր բանակի ուժերին տեղակայի Թուրքիայի հետ սահմանին: Այսպես հասկանալի է, որ Թուրքիայի սահմանի հետ Սիրիայի բանակի տեղակայման դեպքում անհրաժեշտություն չի լինի, որպեսզի թուրքական բանակը մուտք գործի Սիրիայի տարածք:
Սիրիայի ճգնաժամից և քաղաքացիական պատերազմից ի վեր Դամասկոսը միշտ մեղադրել է Թուրքիային համաձայնագիրը չարաշահելու և այդ երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
Թրամփը սատարում է անվտանգ գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով մինչև 20 կմ խորության վրա, սակայն դա հակասում է, Ադանայի համաձայնագրով ընդունված պայմաններին: Մոսկվան տեղյակ է, որ Սիրիայում ԱՄՆ գործողությունները մեծացրել են երկրում անկայունությունն ու անապահովությունը և չեն նպաստել անվտանգության խնդիրների լուծմանը: Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ադանայի համաձայնագրի իրակագորումը, որը ներառում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին ահաբեկչական գործողությունները ճնշելու համատեղ ջանքերը, ամերիկացիների և Եփրատ գետի արևելյան հատվածում ձևավորված կոալիցիայի գործողություններով շատ դժվար է լինելու: Այժմ Ռուսաստանը փորձում է միջնորդել Անկարայի և Դամասկոսի միջև, որպեսզի ոչ միայն նվազեցնել լարվածությունը, այլև լուծում տալ Սիրիայի չգնաժամին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա:
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ընդգծել են Սիրիայում ապօրինի կերպով ներկայություն ունեցող արտասահմանյան զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Այն երկիրը որ ապօրինի կերպով ներկա է այլ երկրում, պետք է լքի այդ երկիրը: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա արտաքին ուժերը պետք է հեռանան այդ երկրից»: Այսինքն՝ Մոսկվան Թուրքիայի զորքերին բացահայտորեն կոչ է արել դուրս գալ Սիրիայից: