Սիրիան՝ Թեհրանում Պուտինի ներկայացուցչի խորհրդակցության առանցքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112592-Սիրիան_Թեհրանում_Պուտինի_ներկայացուցչի_խորհրդակցության_առանցքը
ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Թեհրանում հանդիպել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ու Սիրիայի հարցով Իրանի ԱԳ նախարարի հատուկ օգնականի հետ ու վերջիններիս հետ զրուցել է Սիրիայի վերջին զարգացումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 08:16 Asia/Tehran
  • Սիրիան՝ Թեհրանում Պուտինի ներկայացուցչի խորհրդակցության առանցքը

ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Թեհրանում հանդիպել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ու Սիրիայի հարցով Իրանի ԱԳ նախարարի հատուկ օգնականի հետ ու վերջիններիս հետ զրուցել է Սիրիայի վերջին զարգացումների մասին:

Չորեքշաբթի երեկոյան Ալեքսանդր Լավրենտևի հետ անդրադառնալով Սիրային հյուսիսի վերջին իրադարձություններին ու այս շրջանի վրա Թուրքիայի բանակի հարձակման հետ հակադրությանը Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Տարածաշրջանն ապակայունացնող ու ճգնաժամերը առավել սրող ցանկացած քայլ պետք է անհապաղ դադարեցվի»:

2014թ. իվեր Իրանն ու ՌԴ-ն Թուրիքայի հետ լավ համագործակցություն ունեն Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում և հենց այս շրջանակներում ձևավորվել է «Աստանայի գործընթացը»: Այս գործընթացում Սիրիայի խնդրի լուծման համար տեղի են ունեցել տարբեր բանակցություններ և Սիրիայի քաղաքական ու հրապրակային զարգացումները համեմատական կայունություն ու անվտանգություն են հաստատել այս երկրում:

ԱԳ նախարարների մակարդակից բացի այս բանակցությունները տեղի են ունեցել Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների մակարդակով և վերջին նստաշրջանը անկցացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագանհերը շարունակ կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, անկախության ու ազգային ինքնիշխանության պահպահման անհրաժեշտությունը և այս կարգի մոտեցումը խոսում Աստանայի գործընթացի հաջողության մասին:

Աստանայի գործընթացը ԱՄՆ-ի կամքից անկախ գործընթաց է և դրա շրջանակներում Սիրիայի քաղաքական ու հրապարակային զարգացումները ճիշտ ուղու վրա են դրվել: Այս համատեղ մոտեցման վրա ուշադրությունների կենտրոնացումը Սիրայի ճգնաժամի լուծման միակ ելքն է և միակողմանի քայլերը ոչ մի կերպ չեն նպաստում խնդրի կարգավորմանը:

Չնայած որ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հետ իր սահմաններում անվտանգության հարցերի հետ կապված մտահոգություններ ունի, սակայն դրա վերացման վերացման ելքը միակողմանի քայլերը և Սիրիայի հյուսիս-արևելքի վրա հարձակումը չէ: Թուրքիայի կառավարության մտահոգությունների վերացման ամենալավ մեթոդը Սիրիայի կառավարության հետ համատեղ գործակցությունն ու «Ադանայի» համաձայնության գործադրումն է:

Այս շրջանակներում նշելով որ քրդական խնդիրը և Սիրյիա սահմաններից ահաբեկիչների երթևեկությունն ու Թուրքիա մտնելը Թուրքիայի երկու մտահոգություններն են, Արևմտյան Ասիայի հարցերի ավագ փորձագետ Ֆաթհոլլահ Թվասոլին ասել է.«Թուրքիայի մտահոգությունների լուծումները նախապես գտնվել են: Թուրքիայի ու Սիրիայի միջև գոյություն ունի մի համաձայնություն, որով երկու երկրները պետք է համադրաբար դեմ կանգնեն ահաբեկիչներին»:

Թուրքիայի միակողմանի քայլերը ոչ միայն չեն նպաստում այս երկրի մտահոգությունների վերացմանը, այլև հող է պատրաստում տարածաշրջանում ճգնաժամերի առավել տարածման համար, որից տուժելու են բոլոր երկրները: Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը սպառնում է բոլոր երկրներին և նրանց դեմ պայքարի հարցում բոլորը պետք է օգնեն Սիրայի կառավարությանը:

Սիրիայի կառավարությունը միջազգային ասպարեզում կայացած ու ճանաչված կառավարություն է և անհրաժեշտ է պահպանել այս երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը: Այս պայմաններում իր անվտանգության մտահոգությունները փարատելու հարցում անհրաժեշտ է Թուրքիայի կառավարությունը իր քայլերը իրականացնի Սիրիայի բանակի հետ, որպեսզի հարգվի այս երկրի տարածքային ամբողջականությունը: