Թրամփն ընդգծում է Իրանի նավթի պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112917-Թրամփն_ընդգծում_է_Իրանի_նավթի_պատժամիջոցները_խստացնելու_անհրաժեշտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ անդրադառնալով նավթի շուկայում տիրող իրավիճակին, պահանջել է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նավթի ոլորտի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2019 14:01 Asia/Tehran
  • Թրամփն ընդգծում  է Իրանի նավթի պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ անդրադառնալով նավթի շուկայում տիրող իրավիճակին, պահանջել է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նավթի ոլորտի դեմ:

Հայտարարության մեջ, դիմելով  պետքարտուղարին, գանձապետարանին և էներգետիկայի նախարարին և հղում անելով 2012 թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքին, Թրամփը գրել է.«Հայտարարում եմ, որ այլ երկրների նավթի և նավթամթերքի մատակարարումը բավարար է, և դա կարող է թույլ տալ կրճատել օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ Իրանի նավթային փոխանակումների ծավալները»:

Թվում է Թրամփի նոր քայլն արվում է ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ աննախադեպ, հատկապես նավթային պատժամիջոցների անարդյունավետ լինելու արդյունքում: Չնայած Թրամփի վարչակազմի կոշտ գործողություներին և սպառնալիքին, Իրանի նավթի գնորդները, ինչպիսին է Չինաստանը, շարունակում են նավթ գնել Իրանից:

Սա խիստ անհնգստացրել է Թրամփին, որը վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ անհաջողություններ է ունեցել ներքին և արտաքին ասպարեզում: Այժմ շուկայում նավթի ավելցուկի պատրվակով, Թրամփը կոչ է անում այլ երկրներին,  նավթ չգնել Իրանից:

Այնուամենայնիվ, եթե այդ սպառնալիքները ազդեցիկ լինեին, ավելի վաղ ցույց կտային իրենց արդյունավետետութունը:

Bloomberg-ը անդրադառնալով Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու հարցում Թրամփի անկարողությանը,  գրել է. «Իրանի նավթի ամենօրյա արտահանումը կարող է տատանվել մի քանի հարյուր բարելից մինչև մեկ միլիոն բարել»: ԱՄՆ-ը նպատակ ունի զրոյացնել Իրանի նավթի արտահանումը

Նավթի արտահանման ոլորտի դիտորդ կազմակերպությունները կարծում են, որ ԱՄՆ-ը դեռ չի հասել իր նպատակին, և Իրանի նավթը շարունակում է վաճառվել:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը օգտվում է ընդդիմադիր երկրների, ինչպիսիք են Իրանը և Վենեսուելան, նավթային բոյկոտի հնարավորությունից և մեծացնում է իր շուկայի մասնաբաժինը:

«Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինը ասել է. «ԱՄՆ-ն առավելագույն օգուտն է քաղել բերել Իրանի  դեմ նավթային պատժամիջոցների կիրառմամաբ, քանի որ 2018 թվականին դրա նավթի արտահանումը կրկնապատկվել է»:

Փաստորեն, նավթային շուկայում ԱՄՆ մասնաբաժինի ավելացումն ավելի շատ ազդված է քաղաքական գործոններից, քան տնտեսական գործընթացներից: Վաշինգտոնի մոտեցումը հիմնական դերակատարներին նավթային շուկայից հեռացնելն է:

Ներկայումս աշխարհի նավթի պաշարների մեկ երրորդը և աշխարհի նավթի արդյունահանման մեկ հինգերորդ մասը, պատկանում են Իրանին, իսկ Վենեսուելան և Ռուսաստանը նպատժամիջոցների տակ են գտնվում:

Թրամփի վարչակազմի հակաիրանական քայլը ՝ իրանական նավթի գնորդների համար նավթի արտոնությունները չերկարաձգելու մասին, կատարվում է տնտեսական և  առավելագույն ճնշումների շրջանակում Իրանին նավթի վաչառքի եկամուտից զրկելու նպատակով,  և Թեհրանը ստիպել նդունել ԱՄՆ-ի 12 պահանջները: Այնուամնեայնիվ Թրամփի վարչակազմին չի հաջողվել ամբողջովին դադարեցնել Իրանի նավթի արտահանումը: Այժմ Իրանն իր տարեկան բյուջեում իրականացնում է միջոցներ՝ նավթի եկամուտներից կախվածությունը նվազեցնելու համար: