Բաքվում կայացել է ԱՊՀ երկրների ՊՆ-երի նիստը
ԱՊՀ երկրների ՊՆ-երի նիստը կայացել է չորեքշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Բաքվի նստաշրջանում Ադրբեջանի, ՌԴ-ի, Բելառուսի, Ղազաղստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարներ Զաքեր Հասանովը, Սերգեյ Շոյգուն, Անդրեյ Ռավկոֆը, Նուրլան Երմկբաևը, Բահադոր Ղուրբանովը, Միրզա Շերալին, ու նաև Ղրղզստանի բանակի ԳՇ-ի պետ Ռայիմբերդի Դոյշանբիևն ու ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբադովը քննարկել են 2019թ. ռազմական համագործակցությունների արդյունքները ու նաև 2020 թ. այս երկրների ՊՆ-երի խորհրդի գործունեության ծրագիրը ու նաև մինչև 2025թ. ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության ծրագիրը:
Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հանրապետություններում անապահովության ավելացման մասին տարածված հաղորդումները ու նաև ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի գործընկերների կողմից ահաբեկչական պարտված խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի անդամներին Իրաքից ու Սիրիայից տեղափոխելու համար գործադրվող ջանքերը՝ Բաքվում կայացած ԱՊՀ երկրների ՊՆ-երի նիստը մեծ նշանակություն ունի: Հատկապես վերջին տասը օրվա ընթացքում աշխարհի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների Բաքու կատարարծ այցերը մեծացրել են այս նստաշրջանի կարևորությունը: ՌԴ հարևան շրջաններում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասու ու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ազդեցությանը դիմակայելը 1991թ. դեկտեմբերին 21-ին ԱՊՀ երկրների հիմնադրման նպատակներից մեկն է եղել:
ԱՊՀ երկրների նիստերին անցկացմամբ հանդերձ քաղաքական որոշ շրջանակները այնքան էլ լավատես չեն ԱՊՀ երկրների միության նկատմամբ: Որպես օրինակ ՌԴ-ի գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքական գիտությունների փորձագետ «Ֆարհադ Իբրահիմովը» անդրադառնալով ԱՊՀ երկրների ներկա իրավիճակին ասել է.«ԱՊՀ երկրների միությունը լավ հարթակ է համատեղ խնդիրները քննարկելու համար, սակայն այս տարածաշրջանային այս կառույցը լուրջ բարեփոխումերին կարիք ունի: Հատկապես երբ ժամանակի ընթացքում այս կառույցի դերակատարությունը թուլացել է և նրա անդամները լավագույնս չեն իրականցնում կառույցի շրջանակներում իրենց պարտականությունները»:
Փաստորեն թվում է թե ԱՊՀ երկրների որոշ երկրների ղեկավարներ այս կազմակերպության շրջանակներում համատեղ համագործակցությունների համար առաջնահերթություն նկատի չեն առնում: Իրկանությունն այն է, որ ԱՊՀ-ի անդամ որոշ երկրներ արևմտյան հակումներ ունեն և իրենց բոլոր ջանքերը գործադրում են արևմուտքի ու նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրվելու նպատակով: Այս կարգի երկրները համոզված են, որ անկախությունից առաջ ավելի քան 70 տասնամյակ ունեցել են արևելքի ու Ռուսաստանի հետ ինտեգրման փորձը: Այդ իսկ պատճառով էլ պետք է օրակարգում ունենալ Արևմուտքին միանալու քայլը: Սա այն դեպքում է, երբ Կենտրոնական Ասիայի երկրների ավելի խոցելի են ահաբեկչության ու ծայրահեղականության նկատմամբ: Սակայն Աֆղանստանում անկայունությունը և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ Աֆղանստանի ընդհանուր սահմաններ ունենալը այս երկրներին ղեկավարներին շարունակ հիշեցնում է ծայրահեղական ու ռազմատնեչ խմբերի գոյության վտանգը: Միևնույն ժամանակ Կենտրոնական Ասիայի երկրներին տանջում է այն հավաքականության գոյությունը, որ ցույց է տվել պատրաստ է միանալ ահաբեկչական ու ծայրահեղական խմբերին: Հենց այս պատճառով է ինչ ԱՊՀ երկրները պետք է նպաստավոր համարեն ԱՊՀ-ի շրջանակներում համատեղ համագործակցությունը: