Մամուլի տեսություն 31.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113049-Մամուլի_տեսություն_31.10.2019
#fam_trip հեշթեգի մեկնարկով, տարբեր երկրներից 12 ինֆլյուենսերներ ժամանել են Իրան: Հարցազրուցյներից մեկում, նրանք նշել են, որ սա իրենց լավագույն ուղևորություններից մեկն է և բոլորին հրավիրել են այցելել Իրան ու «գգալ Իրանը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 08:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.10.2019

#fam_trip հեշթեգի մեկնարկով, տարբեր երկրներից 12 ինֆլյուենսերներ ժամանել են Իրան: Հարցազրուցյներից մեկում, նրանք նշել են, որ սա իրենց լավագույն ուղևորություններից մեկն է և բոլորին հրավիրել են այցելել Իրան ու «գգալ Իրանը»:

Մարդոմսալարի օրաթերթ

Աշխարհի ինֆլյուենսերները գովազդում են Իրանը և հորդորում այցելել Իրան

Մի քանի օր առաջ ավարտվեց առաջին #fam_trip նախագիծը, հրաժեշտ տալով Իրան այցելած մի խումբ զբոսաշրջիկների: Տարբեր երկրներից 12 ինֆլյուենսերներ, այցելել էին Իրան և ինչպես նշել էին, այս ուղուևորությունը համարում են իրենց կյանքի լավագույն ուղևորություններից մեկը: Նախագծի վերաբերյալ Instagram- ում բացված էջն արդեն ունի 300 000 հետևորդ և միլիոնավոր այցելուներ:

Մարդոմսալարի օրաթերթի կայքի հաղորդմամբ, feeliran  նախագիծն անցկացվել է Թեհրանում, Քաշանում, Սպահանում և Շիրազում: Նախագծի շրջանակներում, Իրան են ժամանել Instagram-ի հայտնի բլոգերներ Թուրքիայից, Ուկրաինայից, Օմանից, Հնդկաստանից, Չինաստանից, Բրազիլայից, Ռուսաստանից և Իտալիայից: Նրանք այցելել են տարբեր քաղաքներ և իրենց էջերում տեղադրելով պատմական ու տեսարժան վայրերի նկարները, իրենց անձնական փորձը ներկայացրել աշխարհին: Խումբն Իրանում անցկացրել է երկու շաբաթ, և այդ ընթացքում ծանոթացել խոհանոցի, արհեստների, ինչպես նաև զբոսաշրջային հնարավորությունների ու ենթակառուցվածքների հետ:

 

Քեյհան օրաթերթ

Չնայած պատժամիջոցներին, Իրանի պողպատի արտադրությունը հասել է 27 միլիոն տոննայի

Իրանի պողպատ արտադրողների ասոցիացիայի նախագահ Բահրամ Սոբհանին ասում է, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, պողպատի արտահանումը կազմել է մոտ 6 միլիոն տոննա, և չնայած պատժամիջոցներին և առկա խնդիրներին, այս ցուցանիշը զգալիորեն աճել է նախորդ տարվա համեմատ:

Նա հավելել է. «Հուսյով ենք, որ հաջորդ վեց ամսիների ըթնացքում նույնպես պողպատի արտադրության ծավալները կաճեն: Պոպղատի արտահանման ծավալները կազմել են ամսեկան ավելիք ան մեկ միլոին և տարեկան մոտ 12 միլիոն տոննա: Նախորդ տարվա համեմատ, այս ծավալը էականորեն աճել է, քանի որ նախորդ տարվա ընթացքում, արտահանվել էր մոտ 7 տոննա պողպատ»:

Սոբհանիի խոսքերով. «Պողպատի արտադրության ծավալներն աճել են, հասնելով 27 միօլիոն տոննայի: Այս ծավալը ապահովել է երկրի ներքին կարիքները, իսկ 12 տոննան արտահանվել է»:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Զարիֆ. Մենք ցանկանում ենք միջուկային բանակցություններ անցկացնել համաշխարհային տերությունների հետ, բայց չենք ընդունում ԱՄՆ-ի բռության քաղաքականությունը:

Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի սադրանքի ձախողմանն ասել է. «Իրանը ցանկանում է միջուկային բանակցություններ վարել համաշխարհային տերությունների հետ, բայց չի ընդունում ԱՄՆ-ի բռնության քաղաքականությունը»:

Կատարում կայացած Մյունխենի անվտանգության տարեկան ամենամյա համաժողովի շրջանակներում, Զարիֆը հայտարարել է. «Իրանը պատրաստ է միջուկային ծրագիրը քննարկել միջազգային հանրության, ներառյալ՝ ԱՄՆ-ի հետ»:

Նա հավելել է, որ Թեյրանը, սակայն, չի մանսակցի այն քննարկումներին, որտեղ հաշվի չառնվեն Իրանի շահերը:

 

Իրան օրաթերթ

Իրանի գյուղական շրջանների կանայք սովորում են աշխատել ստարտափերում

Գյուղական շրջաններում բնակվող կանայք պատկանում են այն խմբին, որոնք չունեն իրենց արտադրանքն ուղիղ վաճառելու հնարավորություն և մատակարարման շուկաներ, քանի որ բնակվում են հեռավոր շրջաններում: Սակայն երբ նրանք ծանոթանում են ստարտափերին, սոցիալական ցանցերում իրենց համար ստեղծում են վիրտուալ տաղավարներ: Այս ծրագրի շրջանակներում, գյուղաբնակ կանայք սովորում են օնլայն  վաճառել իրենց արտադրանքը:

Վիճկագրական տվյալների համաձայն, Իրանում գյուղաբնակ կանանց թիվը կազմում է  11 միլիոն, կամ բնակչության իգական սեռի ներկայացուցիչների 30 տոկոսը:

 

armenpress.am

Քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում Դդմաշենի և Այրումի  ենթակայանների կառուցմանը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերին:

 

armenpress.am

Կառավարությունը KFW-ի հետ կստորագրի 40 մլն եվրո ներգրավելու համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կստորագրվի «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

 

panarmenian.net

Պակիստանում 60 մարդ է զոհվել գնացքի հրդեհից

Ուղևորատար գնացքի հրդեհի հետևաքով ավելի քան 60 մարդ է մահացել Պակիստանում: Հրդեհը սկսել է գազի բալոնի պայթյունից, որն ուղևորներն օգտագործել են ուտելիք պատրաստելու համար: Պատահարը տեղի է ունեցել Պակիստանի Պենջաբ նահանգում, հաղորդում է BBC-ն: Կրակը բռնկվել է միանգամից 3 վագոններում, երկրի իշխանությունները հաղոդրում են, որ ուղևորների մեծ մասը մահացել են գնացքից դուրս ցատկելիս: Հաղորդվում է 30 տուժողի մասին, սակայն նշվում է նաև, որ նրանց թիվը կարող է աճել:

Պակիստանում երկաթուղային վթարները հաճախ են ուղեկցվում բազմաթիվ զոհերով, քանի որ, որպես կանոն, գնացքները երթևեկում են ծանրաբեռնված: 2019-ի հունիսին և սեպտեմբերին երկաթուղային երթևեկության ընթացքում ծագած պատահարներից 15 մարդ է մահացել: 2007-ին մեկ այլ վթարի հետևանքով մահացել էր 56 և վիրավորվել 120 մարդ: