ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113087-ԱՄՆ_Ներկայացուցիչների_պալատն_ընդունել_է_Թրամփի_իմպիչմենտի_վերաբերյալ_բանաձևը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ Սպիտակ տուն մտնելուց հետո, միշտապես արժանացել է քննադատության:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 01, 2019 12:51 Asia/Tehran
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ Սպիտակ տուն մտնելուց հետո, միշտապես արժանացել է քննադատության:

Այս ընթացքում, նրա նկատմամբ սկսվել է իմպիչմենտի մի քանի գործընթաց, սակայն բոլորն էլ ապարդյուն: Ներկայուսմ, Ներկայուցուցիչների պալատի կողմից իմպիչմենտի մասին բանաձևի ընդունումից հետո, այդ գործընթացի իրագործման հավանականությունն ավելի է մեծացել:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկեցին հօգուտ նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացի մեկնարկի:

Սա Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջին քայլն էր իմպիչմենտի գործընթացը սկսելու ուղղությամբ: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատ օրենսդիրեների խոսնակ Հեյքեմ Ջեֆրիսն ասել է. «Իմպիչմենտի գործընթացն ուղղված է ոչ թե հանրապետականների այլ կեղծիքի դեմ»: Ներկայացուցիչների պալատն արդեն երրորդ անգամ է քվեարկում նախագահի իմպիչմենտի օգտին:

Ի պատասխան, հանրապետականները դեմոկրատներին մեղադրել են բանաձևը միակողմանի կերպով հաստատելու և ընդդիմադիրների պահանջները չբավարարելու մեջ: Ներկայացուցիչների պակլատում հանրապետականների խոսնակ Քեյվին Մաքքարթին ասել է. «Այս կապակցությամբ դեմոկրատների հայտարարությունները համոզիչ չէին և այս բանաձևի հաստատումն ամոթալի է երկրի համար»: Սպիտակ Տունը նույնպես  դատապարտել է այս քվեարկոթյունը: Սպիտակ տան խոսնակն այս կապակցությամբ ասել է. «Այն քայլը որ արել են Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, ոչ այլ ինչ է, եթե ոչ օրինականություն  տալ օրինական գործընթացի խախտմանը»:

Թրամփը մեղադրվոըւմ է Ուկրաինայի նախագահի վրա ճնշում գործադրելու մեջ, 2020թ նախագահական ընտրություններում իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի որդու քրեական գործի ընթացքն արագացնելու նպատակլով: Մի քանի տարի առաջ, երբ Ջո Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, Հանթեր Բայդենը հանդիսանում էր ուկրաինական «Բորիսմա Էներգետիկ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին բանաձևի հաստատումը միգուցե Թրամփի նկատմամբ իմպիչմենտ իրականացնելու բանալին չէ, սակայն կարող է բերել դրան: Բանաձևն օրինականություն է տալիս այն հետաքննություններին, որ մինչ այժմ իրականացվել են իմպիչմենտի կապակցությամբ: Այն նաև ուրվագծում է հետագա հետաքննությունների ուղին: Բանաձևի տեքստի համաձայն, Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն նախ կանցկացնի իր հետաքննությունը և   հանրային լսումներ: Այնուհետև, երկրորդ փուլում, բացահայտումների մասին զեկույցը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի դատական ​​հանձնաժողով: Հանձնաժողովն իր կողմից անցկացված հետաքննությունից հետո, կներկայացնի առաջարկներ, որոնց թվում նաև նախագահի իմպիչմենտի առաջարկը:

Իրականում, այս բանաձևի հաստատմամբ, մեկնարկում է հետաքննությունների նոր փուլ, որն ի վերջո կարող է  հանգեցնել նախագահի դեմ մեղադրանքներ ուղղելու նախագծի հաստատմանը: Եթե նման բան տեղի ունենա, և եթե Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփին մեղադրանք առաջադրելու նախագծի կամ իմպիչմենտի օգտին, Սենատը կանցկացնի դատական նիստ: Սակայն, հաշվի առնելով Սենատում հանրապետականների մեծամասնության փաստը, Թրամփի իմիչմենտին կողմ քվեարկելօու հավանականությունը շատ քիչ է:

Այս պայմաններում, դեմոկրատներն այնուամենայնիվ հույս ունեն, որ գործընթացը կնպաստի Թրամփի ժողովրդականության անկմանը և արդյունքում անգամ նրան դուրս կթողնի 2020թ նախագահական ընտրությունների մրցավազքից: