ԻՀՊԿ հրամանատար. Իրանի զինված ուժերը պատրաստ ենդիմակայելու թշնամիների սպառնալիքներին.
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հուսեյն Սալամին, շաբաթ օրը կատարել է Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան՝ լրտեսական որջի պատերին արված գրաֆիտի աշխատանքների բացումը:
Արարողության ընթացքում ունեցած ելույթում, Սալամին նշել է. «Ցանկացած ասպարեզ, որը թշնամին կօգտագործի Իրանի ժողովրդի դեմ, կոչնչացվի ԻԻՀ կողմից»:
Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայելու թշնաու ցանկացած ագրեսիայի և այդ հայտարարության հիմքում ընկած են համապատասխան փորձագիտական կարծիքներն ու գնահատականները:
Գեներալ Սալամին հավելել է. «Աշխարհի բոլոր մեծ պատերազմներում, ԱՄՆ-ը ուղղակի կամ անուղղակի դերակատարություն է ունեցել: Ամերիկյան զորուժի գործողությունների հետևանքով, աշխարհում զոհվել է ավելի քան 8 միլիոն մարդ: Իսկ ահաբեկլչության դեմ պայքարի վերաբերյալ այդ երկրի հայտարարություններն անհիմն են»:
ԱՄՆ-ը հայտարարում է, թե իր արտաքին քաղաքականությունն ուղղված է աշխարհում անվտանգության ու կայունության հաստատմանը, սակայն այդ երկրի գործողությունները փաստում են, որ կառավարությունը չի կարողացել պահպանել անգամ ամերիկացիների անվտանգությունը:
Վերջին տարիներին, ամերիկացիները տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, միջամտություն են կատարել այնպիսի երկրների ներքին գործերին, ինչպես՝ Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը քննարկելով պարզ է դառնում, որ վերջին մի քանի տասնայմակներում, այդ երկրի քաղաքականությունը իրականացվել է փակ շրջանակի մեջ: Այս ընթացքում խաղաղությանը և անվտանգությանը վտանգող երեք կործանարար տարրերը ՝ պատերազմը, պատժամիջոցները և օրինականացումը, հաստատուն սկզբունքներ են դարձել ամերիկյան քաղաքականության մեջ:
ԱՄՆ արտաքին քաղաքականության մաս են կազմել նաև տարբեր երկրներում, իր դաշնակիցների միջոցով ապստամբությունների հրահրումը, պատերազմների սանձազերծումը, այդ թվում նաև Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին ցուցաբերած աջակցությունը:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Իրանի ՊՆ համալսարանի սպաների երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրներում,ա յդ թվում՝ Իրաքումո ւ Լիբանանումա անապահովություն տարածելու թշնաու նախագծին, ասել է. «Այս անկարգությունների հեղինակները հայտնի են: Այդ իրադարձությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ը ու Սիոնիստական ռեժիմը, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում տարածաշրջանի մի շարք հետադիմական ռեժիմների»:
Կասկած չկա, որ Իրանի Իսլամական հանրապետության զինված ուժերը, իրենց ռազմական բարձր զսպիչ ուժով, լիովին պատրաստ են դիմակայել թշնամիներին: Իրանի Իսլամական հանրապետության ռազմավարական քաղաքականությունը, տարածաշրջանում բոլոր երկրների մասնակցությամբ խաղաղության և անվտանգության հաստատումն է:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ներկայացրեց «Հորմուզի խաղաղության» կամ «Հույսի կոալիցիայի» նախաձեռնությունը: Նախաձեռնության ամբողջական տեքսն ուղարկվել է նաև տարածաշրջանի երկրների ղեկավարներին:
Այն ինչ հստակ է, տարածաշրջանում կեղծ կոալիցիաների ձևավորումը և պատժամիջոցներն ու սպառնալիքները երբեք չեն կարողացել կասկածի տակ դնել տարածաշրջանի ապահովությունը պահպանելու և սպառնալիքները վերացնելու հարցում Իրանի կարողությունը: Եվ դա է պատճառոը, որ շաբաթ օրը կայացած միջոցառման ընթացքում, ԻՀՊԿ հրամանատար Հուսեյն Սալամին նշել է. «Իրանցիներն ապացուցել են, որ դժբար ճանապարհները հեշտությամբ են անցնում»: