ՇՀԿ գագաթաժողովը հնարավորություն է տարածաշրջանային համագործակցությունների զարգացման համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113160-ՇՀԿ_գագաթաժողովը_հնարավորություն_է_տարածաշրջանային_համագործակցությունների_զարգացման_համար
Ուզբեկստանի մայրաքաղաքում երկօրյա հանդիպման ավարտին, Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների խորհուրդը ստորագրեց համագործակցության 14 փաստաթուղթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2019 14:04 Asia/Tehran
  • ՇՀԿ գագաթաժողովը հնարավորություն է տարածաշրջանային համագործակցությունների զարգացման համար

Ուզբեկստանի մայրաքաղաքում երկօրյա հանդիպման ավարտին, Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների խորհուրդը ստորագրեց համագործակցության 14 փաստաթուղթ:

Այս փաստաթղթերից են՝ «Շանհայական համագործակցության կազմակերպության նոր տնտեսական ծրագիրը մինչև 2035 թվականը», ինչպես նաև առևտրի և ներդրումների, բանկային և ֆինանսական համագործակցության, տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, մաքսային, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության, զբոսաշրջության, էկոլոգիայի և կրթության ոլորտների վերաբերյալ փաստաթաղթերը:

Շանհայի համագործակցության խորհուրդը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ հունիսի 15-ին՝ Չինաստանի Շանհայ քաղաքում: Կազմակերպությունը ստեղծվել է Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդների կողմից ՝ անվտանգության բազմակողմանի համագործակցության նպատակով: Որպես կազմակերպության հիմնական նպատակներ, նշվում են Կենտրոնական Ասիայի հիմանխնդիրների,. ահաբեկչության, անջատողականության և ֆունդամենտալիզմի դեմ պայքարը:

Փաստորեն, Շանհայի համագործակցության կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է որպես անդամ երկրների միջև սահմանային հիմնախնդիրները լուծելու կառույց: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստան ներխուժելուց հետո, Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ազդեցությանը հակազդելը նույնպես հայտնվեց միջազգային կազմակերպության օրակարգում:

Այս կապակցությամբ, Չինաստանի կումունիստական կուսակցությանը պատկանող Գլոբալ Թայմզ օրաթերթը գրել է. «Ի տարբերություն արևմտյան կազմակերպությունների, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և Մեծ Յոթնյակը, որոնց նպատակն է համաշխարհային տնտեսկան կարգը փոխել հօգուտ արմտյան արդյունաբերական երկրների շահերի, ՇՀԿ-ն ավելի ընդհանրական գործառույթ ունի»:

Օրաթերթը գրում է. «ՇՀԿ-ն նաև գործիք չէ գեոպոլիտիկական խաղերի, հեգեմոնիայի կամ միջազգային իրադարձություններին մասնակցելու համար»:

Հետևաբար կարելի է ասել, որ Արևմուտքի, մանսավորապես՝ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը և արևմտյան տնտեսական հեգեմոնիային դիմակայելը, այս կառույցի կարևոր գործառույթներից է:

Բացի հիմնադիր անդամներից,  Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը, ՇՀԿ-ում ունեն դիտորդի կարգավիճակ, իսկ Թուրքիան, Շրի Լանկան, Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանը, Նեպալը և Կամբոջան կազմակերպության գործընկերներն են:

Քաղաքագետ Հուսեյն Օսոբալիևը ասում է. «Իրանը, անվտանգության ապահովման ուղղությամբ իր ջանքերի շնորհիվ, դարձել է Կենտրոնական Ասիայում ու Կասպից ծոցի տարածաշրջանում կայունացնող գործոն»:

Փաստորեն, քաղաքագետն ընդգծում է Իրանի դրական դերակատարությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայունացման հարցում: Հատկանշական է, որ մյուս հիմնադիր անդամների համեմատությամբ, Չինաստանն ու Ռուսաստանը կարողացել են առաջորդողի դեր ստանձնել կազմակերպութունում: Եվ Պեկինի ու Մոսկվայի ղեկավարությամբ, այս կազմակերպությունն իսկապես կարող է կարևոր դերակատրություն ունենալ արևմտյան կարգերին մարտահրավեր նետելու հարցում: Վերջին տարիներին, կազմակերպության տնտեսական գործառույթն ավելի է ընդգծվել:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՇՀԿ-ին Իրանի միանալով, կազմակերպությունը կվերածվի հզոր դաշինքի՝  տարածաշրջանային և համաշխարհային երեք խոշոր տերությունների ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարությամբ և կկարողանա ազդել ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության և համաշխարհային զարգացումների վրա: