Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցնբերգերի և ԼՂ հարցով ՀՀ ներկայացուցիչ Մասիս Մայիլյանի հանդիպումից հետո, ամերիկացի դիվանագետը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն և նրան է փոխանցվել նախարարության բողոքի նոտա:
2015թ. դեկտեմբերին ևս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Ղարաբաղի նախկին արտգործնախարարի հանդիպման կապակցությամբ, Իլհամ Ալիևի կառավարությունը բողոքի նոտա ներկայացրեց ամերիկյան կողմին:
Իրականում Ադրբեջանի պաշտոնատարների այդ բողոքներն անազդեցիկ են ԱՄՆ-ի կառավարության ու դիվանագետների վրա: Այս բոլորն այն դեպքում, տարածաշրջանի որոշ քաղաքական շրջանակներ, հայ պաշտոնատարների հետ ամերիկացի դիվանագետների հանդիպումները միտումնավոր ու ծրագրված են գնահատում:
Ուշագրավն ամերիկացի դիվանագետներին Ղարաբաղի վիզայի շնորհումն է: Թվում է, թե ամերիկացի պաշտոնատարները Ղարաբաղի հեղինակությունը բարձրացնելու համար են Ստեփանակերտ այցելում:
Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, պարտավոր է ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրել հակամարտող կողմերի հանդեպ: Թվում է, թե ամերիկացի պաշտոնատարները փորձում են բարդ իրավիճակ ստեղծել առանց այդ էլ բարդ Ղարաբաղյան խաղաղության բանակցություններում: Անշուշտ ԱՄՆ-ի պետայրերի նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փոխել հօգուտ Հայաստանի: Այդ կապակցությամբ քաղաքական հարցերի փորձագետ Նաթեղ Միրին ասել է.«Եթե Ադրբեջանը Եվրասիայի միության անդամ դառնա և Ռուսաստանը ևս քայլ ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ԱՄՆ-ը արգելքներ է հարուցելու այդ ճանապարհին:
Քաղաքական հարցերի փորձագետ, վերլուծաբան Բորիս Դեժելիովսկին ասել է.«Ադրբեջանում կան ԱՄՆ-ի 1000 լրտեսներ և 2016թ. ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախումն Ադրբեջանում լրտեսական այդ ցանցի գործունեության արդյունք է: ԱՄՆ-ը իր լրտեսներով փորձում է կանխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Իրանի ու Ռուսաստանի դերկատարությունը:
Անշուշտ ԱՄՆ-ի կառավարությունը գլխավորում է այն պետություններին, որոնք Ղարաբաղի պաշտոնատարների համար առիթ են ստեղծում միջազգային բեմում դիվանագիտական հարաբերություններ ծավալելու համար:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Ադրբեջանի զգուշացումներն անտեսելով, Սպիտակ Տան ղեկավար այրերը ցույց տվեցին, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունեն Իլհամ Ալիևի կառավարության այրերը: