Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113185-Բաքվում_ԱՄՆ_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցնբերգերի և ԼՂ հարցով ՀՀ ներկայացուցիչ Մասիս Մայիլյանի հանդիպումից հետո, ամերիկացի  դիվանագետը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն և նրան է փոխանցվել  նախարարության բողոքի նոտա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 09:04 Asia/Tehran
  • Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է  ԱԳՆ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցնբերգերի և ԼՂ հարցով ՀՀ ներկայացուցիչ Մասիս Մայիլյանի հանդիպումից հետո, ամերիկացի  դիվանագետը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն և նրան է փոխանցվել  նախարարության բողոքի նոտա:

2015թ. դեկտեմբերին ևս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Ղարաբաղի նախկին արտգործնախարարի հանդիպման կապակցությամբ, Իլհամ Ալիևի կառավարությունը բողոքի նոտա ներկայացրեց ամերիկյան կողմին:

Իրականում Ադրբեջանի պաշտոնատարների այդ բողոքներն անազդեցիկ են ԱՄՆ-ի կառավարության ու դիվանագետների վրա: Այս բոլորն այն դեպքում, տարածաշրջանի որոշ քաղաքական շրջանակներ, հայ պաշտոնատարների հետ ամերիկացի դիվանագետների հանդիպումները միտումնավոր ու ծրագրված են գնահատում:

Ուշագրավն ամերիկացի դիվանագետներին Ղարաբաղի վիզայի շնորհումն է: Թվում է, թե ամերիկացի պաշտոնատարները Ղարաբաղի հեղինակությունը բարձրացնելու համար են Ստեփանակերտ այցելում:

Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, պարտավոր է ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրել հակամարտող կողմերի հանդեպ: Թվում է, թե ամերիկացի պաշտոնատարները փորձում են բարդ իրավիճակ ստեղծել առանց այդ էլ բարդ Ղարաբաղյան խաղաղության բանակցություններում: Անշուշտ ԱՄՆ-ի պետայրերի նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փոխել հօգուտ Հայաստանի: Այդ կապակցությամբ քաղաքական հարցերի փորձագետ Նաթեղ Միրին ասել է.«Եթե Ադրբեջանը Եվրասիայի միության անդամ դառնա  և Ռուսաստանը ևս քայլ ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ԱՄՆ-ը արգելքներ է հարուցելու այդ ճանապարհին:

Քաղաքական հարցերի փորձագետ, վերլուծաբան Բորիս Դեժելիովսկին ասել է.«Ադրբեջանում կան ԱՄՆ-ի 1000 լրտեսներ և 2016թ. ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախումն Ադրբեջանում լրտեսական այդ ցանցի գործունեության արդյունք է: ԱՄՆ-ը իր լրտեսներով փորձում է կանխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման  գործում Իրանի ու Ռուսաստանի դերկատարությունը:

Անշուշտ ԱՄՆ-ի կառավարությունը գլխավորում է այն պետություններին, որոնք Ղարաբաղի պաշտոնատարների համար առիթ են ստեղծում միջազգային բեմում դիվանագիտական հարաբերություններ ծավալելու համար: 

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Ադրբեջանի զգուշացումներն անտեսելով, Սպիտակ Տան ղեկավար այրերը ցույց տվեցին, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունեն Իլհամ Ալիևի կառավարության այրերը: