Իրանի ծովային անվտանգության ոլորտում հրթիռային կարողությունների մեծացումը
Ծովակալ Հուսեյն Խանզադին, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է, որ ծովուժը արդեն տիրապետում է սուզանավերից հրթիռների արձակման տեխնոլոգիային, որն անցել է զանգվածային արռտադրության փուլ:
Ծովակալ Խանզադին հավելել է. «Այսօր, Իրանի ծովուժն ունի ինչպես սուզանավի տախտակամածից, այնպես էլ ջրի տակից հրթիռ արձակելու հնարավորություն: Անդրադառնալով Թեհրանում ՌԴ և Չինաստանի պատվիրակությունների ներևկայությանը, նա հավելել է, որ բանակցություններ են տարվում համատեղ զորավարժությունների անցկացման ուղությամբ:
Իրանն ունի աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն և կարող է նաև մեծ դերակատարություն ունենալ ծովային անվտանգության ոլորտում:
Իրանի նավատորմի ռազմավարությունն այն է, որ ամրապնդի իր պաշտպանական հնարավորությունները և բարելավի նրա ծովային անվտանգությունը, Իրանը վճռական և լուրջ է վերաբերվում իր պաշտպանական բաղադրիչների, այդ թվում ՝ նաև հրթիռային կարողությունների ամրապնդմանը:
Հրթիռային կարողությունն Իրանի ամենակարևոր ձեռքբերումներից է ռազմական տեխնիկայի և պաշտպանական հզորության առումով: Հիմնվելով ներքին կարողութունների վրա, ԻԻՀ ԶՈՒ -երը կարողացել են արտադրել ժամանակակից հրթիռներ, որոնք արտացուլում են պաշտպանական ոլորտում Իրանի կարողությունը: Իրանի ծովուժը նույնպես փաստել է իր արդյունավետությունը և խափանել թշնամու հաշվարկները:
Foreign Policy պարբերականը, վերջերս հրապարակել է «ԱՄՆ-ի նավատորմն ի վիճակի չէ դիմակայել Իրանին» անվամբ հոդված, որում գրել է. «Պարիսց ծոցում իր ավիակիր նավերի միջոցով սեփական ուժի ցուցադրումը, ինչը տասնամյակներ շարունակ արել է ԱՄՆ-ը, այլևս այն չէ ինչ եղել է նախկինում և նույնը չի լինելու նաև ապագայում»:
Նշելով, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի նավերի տեղակայումն այլևս չի կարող ունենալ այն արձագանքը, որ ուներ նախկինում, պարբերականը հավելում է. «Այս փոփոխությունը նշանակում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային գերակայության ժամանակն ավարտվել է»:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, անդրադառնալով Իրանի հրթռիային կարողությանն ասել է. «Այսօր արդեն մեզ հաջողվել է արտադրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են անցնել 200-2 հազար կմ ճանապարհ: Իսկ նախկինում արտադրված բոլոր հրթիռները վերափոխվում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների»:
Այս հնարավորությունները մշակվել են ռազմավարական մակարդակում՝ ավիատիեզերական և ծովային հրթիռների ոլորտներում: Իրանն ունի կանխարգելիչ և պաշտպանական հզոր ուժ: ԻԻՀ առաջնորդն իր ելությում ասել է, որ Իրանի «կանխարգելիչ ուժի» քաղաքականության նպատակն է միջազգային մակարդակում հակաիրանական տրամադրությունները կանխելը: Նա հավելել է, որ եթե թշնամին մտածի Իրանի վրա հարձակվելու մասին, կստանա կոշտ արձագանք, քանի որ կարող է լինել պատերազմ սկսողը, սակայն այն ավատողը հաստատ չի լինելու: