Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակումը և Ռուսաստանի բացասական արձագանքը
2014 թվականից, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ը անօրինական ռազմական ներկայություն ունի Սիրիայում, և Դոնալդ Թրամփն այժմ նոր պատրվակով, երկարաձգել է ամերիկյան զորքերի ներկայությունն այդ երկրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել այդ երկրի ռազմական առաքելությունը Սիրիայի արևելքում, «նավթային դաշտերը պաշտպանելու» նպատակով: Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Թրամփը անցած ուրբաթ հանդիպում անցկացրեց ԱՄՆ ռազմական պաշտոնյաների հետ: Ըստ նոր նախագծի՝ ԱՄՆ ուժերը կվերահսկեն Սիրիայի Ալ-Հասաքայից մինչև Դեյր էզ Զոր ընկած տարածքը: Associated Press- ը, հարցականի տակ դնելով ԱՄՆ-ի այս որոշումը, գրել է. «Այդ քայլը առաջ է քաշում հետևայալ իրավական հարցը՝ արդյոք ԱՄՆ-ի զինված ուժերը կհարձակվե՞ն սիրիական, ռուսական կամ այլ զորքերի վրա, եթե նրանք սպառան նավթահանքերին: Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ամերիկյան զորուժը պաշտպանելու է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող նավթահորերը և ցանկացած հարձակման կպատասխանի ռազմական ուժով: Այսինքն, այլ կերպ ասած, նա նշել է, որ ամերիկյան զորուժը, սիրիացիներին կամ ռուսներին թույլ չի տա տիրանալ այդ նավթահորերին:
Չնայած ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորուժը դուրս է գալսի Սիրիայից, սակայն նոր որոշմամբ, հարյուրավոր ամերիկացի զորայիններ կտեղակայվեն Սիրայում՝ ավելի բարդ գործողության համար: Հայտարարելով Սիրիայում ամերիկյան զորուժի մնալու մասին, Թրամփը նշել է. «Մեր զորայինները կմնան Սիրիայի հյուսիսում՝ նավթային դաշտերի պաշտպանությունն ապահովելու համար: Հիշեք, որ դա կազմում է ամսական 45 միլիոն դոլար»:
ԱՄՆ-ը ներկայումս զորուժ է տեղակայում Սիրիայի հյուսիսային նավթով հարուստ տարածքներում և այնտեղ նոր բազա է կառուցում:
ԱՄՆ-ի այս որոշումը բացասական արձագանք է ստացել Ռուսաստանի կողմից, որը որպես Դամասկոսի դաշնակից, Անկարայի հետ Սիրիայի հյուսիսի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո, վերածվել է տարածաշրջանում առանցքային դերակատարի: ՌԴ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն այս կապակցությամբ ասել է. «Սիրիայի հյուսիս-արևելքում նավթով հարուստ տարածքները պետք է վերահսկեն Սիրիայի կառավարական ուժերը»:
Մոսկվայի տեսանկյունից, ԱՄՆ գործողությունները միայն նպաստում ենՍիրիայում անկայունության ու անապահովության պահպանմանը և բացասական ազդեցություն են ունենում սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման վրա: ԱՄՆ-ի գործողությունները դժվարացրել են երկարաժամկետ քաղաքականության իրականացումը `իրավիճակը կարգավորելու և Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Երեքշաբթի օրը, ՌԴ ԱԳՆ Սերգել Լավրովն ասել է. «Միացյալ նահանգները նախ խոսում է Սիրիայից իր զորուժի դուրսբերման մասին, այնուհետև հայտարարում է, որ ամերիկացի զորայինները վերադառնում են Սիրիա: Հետևաբար, Սիրիայում ճգնաժամի կարգավորման և այդ երկրի տարածքային անմբողջականության ու ինքնխանության պահպանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի գործադրումը բարդանում է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կկիարողանա համաձայնության գալ որևէ հարցի շուրջ»:
Ռուսաստանի կողքին, սիրիացի պաշտոնյաները նույնպես հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում, առանց Դանմասկոսի թույլտվության, ուղղված է այդ երկրի բնական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի թալանին: