Հայաստանում կայացել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
Նիստի մասնակիցները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր և ու որոշել են սկսել աշխատանքները 2021-2025 թվականների օրենսդրական նոր ծրագրի շուրջ:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի խորհրդարանների նախագահները և ՀԱՊԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները:
Կազմակերպության նպատակներն են՝ սահմանափակել ՆԱՏՕ-ի ընդլայնման և հարևան երկրներում ԱՄՆ-ի ներազդեցության հնարավորությունները: ՀԱՊԿ-ի անդամ պետությունները 2002 թվականին որոշեցին այդ կազմակերպությունը վերածել ռազմական կոալիցիայի:
Կազմակերպության ձևավորման հիմնական պատճառը վերադառնում է սառը պատերազմին հաջորդող տարիներին, սակայն մինչ այսօր սառը պատերազմի ոգին նկատվում է կազմակերպության ներսում:
Կազմակերպության ձևավորման հիմնական պատճառը արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունն էր: Քանի որ ՆԱՏՕ-ն փորձում էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել արևելյան Եվրոպայի երկրներին, և նախկին ԽՍՀՄ-ի պետություններին ներգրավելու համար, ինչը կարող էր ԽՍՀՄ-ից հետո, Ռուսաստանին կանգնեցնել դժվարին պայմանների առջև:
ՀԱՊԿ-ի շրջանակում թեև Ռուսաստանը չկարողացավ ներգրավել արևելյան Եվրոպայի երկրներին, բայց նրա հաջողվեց իր նախկին կառույցների միջև պահպանել զուգամերձությունը:
11 սեպտեմբերյան հարձակումից հետո, ՀԱՊԿ-ի գործունությունը կենտրոնացած էր Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության և Վրաստանում ու Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներթափանցման կապակցությամբ Ռուսաստանի մտահոգությունների փարատման վրա:
Սակայն այսօր այդ կազմակերպությունն իր նախկին ավանդական դերակատարությանը հետևելու փոխարեն կարող է ավելի կարևոր դերակատարություն ունենալ կենտրոնական Ասիայում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում: Այս հարցը կարևորվորում է այն առումով,որ անցած տարիների ընթացքում Կենտրոնական Ասիայի հազարավոր քաղաքացիներ մեկնել են Սիրիա և Իրաք ու միացել են ահաբեկչական խմբավորումներին: Այժմ հաշվի առնելով այդ անձանց Կենտրոնական Ասիա, Աֆղանստական կամ Պակիստան վերադառնալու ռիսկը, մեծացել են մտահոգությունները կապված կազմակերպության անդամ երկրների դեմ ուղղված սպառնալիքների հետ:
Հարկ է նշել, որ անցած տարիների ընթացքում այդ երկրները կարողացել են բազմակողմ համագործակցության շրջանակներում կազմակերպել իրենց աշխատանքներն ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Այնուամենայնիվ կազմակերպության ապագան կարող է կասկածի տակ դրվել, Կենտրոնական Ասիայում Չինաստանի դերակատարության մեծացման և այդ տարածաշրջանի երկրներին ներգրավելուն ուղղված Պեկինի ջանքերի պատճառով: