Հայաստանում կայացել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113324-Հայաստանում_կայացել_է_ՀԱՊԿ_խորհրդարանական_վեհաժողովի_խորհրդի_նիստը
Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 08:06 Asia/Tehran
  • Հայաստանում կայացել է  ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:

Նիստի մասնակիցները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր և ու որոշել են սկսել աշխատանքները 2021-2025 թվականների օրենսդրական նոր ծրագրի շուրջ:

Նիստին մասնակցել են  Հայաստանի,  Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի խորհրդարանների նախագահները և ՀԱՊԿ-ի  գրասենյակի ներկայացուցիչները:

Կազմակերպության նպատակներն են՝ սահմանափակել ՆԱՏՕ-ի ընդլայնման  և հարևան երկրներում ԱՄՆ-ի ներազդեցության հնարավորությունները: ՀԱՊԿ-ի անդամ պետությունները 2002 թվականին որոշեցին այդ կազմակերպությունը վերածել ռազմական կոալիցիայի: 

Կազմակերպության ձևավորման հիմնական պատճառը վերադառնում է սառը պատերազմին հաջորդող տարիներին, սակայն մինչ այսօր  սառը պատերազմի ոգին  նկատվում է կազմակերպության ներսում:

Կազմակերպության ձևավորման հիմնական պատճառը արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունն էր: Քանի որ ՆԱՏՕ-ն փորձում էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել արևելյան Եվրոպայի երկրներին, և նախկին ԽՍՀՄ-ի պետություններին ներգրավելու համար, ինչը կարող էր ԽՍՀՄ-ից հետո, Ռուսաստանին կանգնեցնել դժվարին պայմանների առջև: 

ՀԱՊԿ-ի շրջանակում  թեև Ռուսաստանը չկարողացավ ներգրավել արևելյան Եվրոպայի երկրներին, բայց նրա հաջողվեց իր նախկին կառույցների միջև պահպանել զուգամերձությունը:

11 սեպտեմբերյան հարձակումից հետո, ՀԱՊԿ-ի գործունությունը կենտրոնացած էր Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության և Վրաստանում ու Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներթափանցման կապակցությամբ Ռուսաստանի մտահոգությունների փարատման վրա: 

Սակայն այսօր այդ կազմակերպությունն իր նախկին ավանդական դերակատարությանը հետևելու փոխարեն կարող է ավելի կարևոր դերակատարություն ունենալ կենտրոնական Ասիայում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում: Այս հարցը կարևորվորում է այն առումով,որ անցած տարիների ընթացքում Կենտրոնական Ասիայի հազարավոր քաղաքացիներ մեկնել են Սիրիա և Իրաք ու միացել են ահաբեկչական խմբավորումներին: Այժմ հաշվի առնելով  այդ անձանց Կենտրոնական Ասիա, Աֆղանստական կամ Պակիստան վերադառնալու ռիսկը, մեծացել են մտահոգությունները կապված կազմակերպության անդամ երկրների դեմ ուղղված սպառնալիքների հետ:

Հարկ է նշել, որ անցած տարիների ընթացքում այդ երկրները կարողացել են բազմակողմ համագործակցության շրջանակներում  կազմակերպել իրենց աշխատանքներն ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:

Այնուամենայնիվ կազմակերպության ապագան կարող է կասկածի տակ դրվել, Կենտրոնական Ասիայում Չինաստանի դերակատարության մեծացման և այդ տարածաշրջանի երկրներին ներգրավելուն ուղղված Պեկինի ջանքերի պատճառով: