Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարի ելույթը՝ Եմենի պատերազմի հետևանքների մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113383-Անսարալլահ_շարժման_գլխավոր_քարտուղարի_ելույթը_Եմենի_պատերազմի_հետևանքների_մասին
Նոյեմբերի 9-ին, Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսին խոսել է Եմենի պատերազմի հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2019 08:51 Asia/Tehran
  • Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարի ելույթը՝ Եմենի պատերազմի հետևանքների մասին

Նոյեմբերի 9-ին, Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսին խոսել է Եմենի պատերազմի հետևանքների մասին:

Ալ-Հուսիի ելույթը կարելի է բաժանել չորս կարևոր մասերի:

Առաջինը՝ Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի նավթի ռեսուրսների թալանի բացահայտումն էր: Եմենը նավթ արդյունահանող խոշոր երկրների շարքում չէ, սակայն նավթը այդ երկրի եկամտի կարևոր աղբյուրներից է: ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկությունների վարչության հայտարարության համաձայն, Եմենում գրանցված պաշարները կազմում են  շուրջ երեք մլրդ տակառ: 2015թ. Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումից առաջ, Եմենում օրական արտադրվում էր 130 հազար բարել  նավթ:

Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսին հայտարարել է, որ Եմենի դեմ պատերազմի սկզբից մինչ այսօր, սաուդյան կոալիցիայի կողմից բռնագրավված տարածքներում  թալանվել է ավելի քան 120 միլիոն բարել նավթ: Հետևաբար Եմենի նավթային եկամուտների թալանն այդ երկրի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմի բացասական հետևանքներից է:

Երկրորդը պատերազմի հետևանքով Եմենի  ռազմական ու պաշտպանական կարողության ամրապնդումն է: երբ 2015թ. Սաուդյան Արաբիան հարձակվեց Եմենի վրա, այդ երկիրը ռազմական առումով շատ թույլ էր: Պատերազմի չորրորդ տարվա կեսերից, հատկապես հրթիռային սարքավորումների ու ԱԹՍ-ների ոլորտում եմենցիների կարողությունը մեծացավ: Այնպես որ պատերազմի հինգերորդ տարում, Եմենը կարողացավ ծանր վնասներ պարտադրել Սաուդյան Արաբիային: Այդ թվում կարելի է նշել անցած սեպտեմբերին Արամքո նավթային օբյեկտների դեմ տեղի ունեցած գործողությունը:

Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարը նշել է, որ թշնամիների կողմից հարձակումների շարունակվելը, կհանգեցնի Եմենի ռազմական առաջադիմությանը:

Երրորդ կողմը ոտնձգիչներին ուղղված զգուշացումն է: Իրականում որքան մեծանում է եմենցիների ռազմական կարողությունը, նույնքան մեծանում է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին պատճառված վնասը, ինչը կարող է հանգեցնել սաուդյան կոալիցիայի ձախողմանը: Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսին նշել է, որ Եմենի ժողովրդի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումների շարունակվելը կարող է ահավոր հետևանքներ ունենալ ոտնձգիչների համար:

Չորրորդ կողմը Սիոնիստական ռեժիմին ուղղված զգուշացումն է: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, վերջերս Եմենին ավելացրել է այդ ռեժիմին սպառնացող երկրների շարքին: Աբդոլ Մալեք Ալ-Հուսին նշել է.«Եթե Իսրայելը Եմենի ժողովրդի դեմ ուղղված որևէ քայլ անի, վայրկյան անգամ չենք վարանի  պատրեազմ հայտարարել այդ ռեժիմին»:

Սա առաջին անգամ է, որ Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարը այսպես քննադատել է Սիոնիստական ռեժիմին: