Իրանը և ECO-ի հնարավորություններն ու մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113394-Իրանը_և_eco_ի_հնարավորություններն_ու_մարտահրավերները
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ECO -ի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստում, որը տեղի ունեցավ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ասել է. «ECO-ի մշտական և ամենակարևոր մարտարհարավերը նպատակահարմար մոդելն է տնտեսական համագործակցության և զարգացման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2019 14:50 Asia/Tehran
  • Իրանը և ECO-ի հնարավորություններն ու մարտահրավերները

ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ECO -ի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստում, որը տեղի ունեցավ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ասել է. «ECO-ի մշտական և ամենակարևոր մարտարհարավերը նպատակահարմար մոդելն է տնտեսական համագործակցության և զարգացման համար»:

Նրա ասելով. «Այս նպատակին հասնելու համար, համագործակցության կառույցը պետք է վերանայվի»:

Հարց է ծագում, թե որոնք են ECO-ի անդամների միջև համագործակցության տարրերը: Տնտեսական համագործակցության կազմկերպությունը՝ տարածաշրջանային 10 անդմաներով, կես միլիորդ բնակչությամբ, աշխարհագրական արտակարգ դիրքով, հանքային և էնրգետիկ աղբյուրներով, մարդկային զարգառացած ռեսուրսով, օժվտած է առևտրական մեծ շուկայով և պատմամշակութային ընդհանրություններով: Այն կարող է ապահովել անհրաժեշտ նախապայմանները՝ ժողովուրդների միջև բազմակողմանի համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար: Այս գործոններն անշուշտ շատ կարևոր են ECO-ի համար, սակայն բավարար չեն: Կազմակերպությունը պարտավոր է 2025թ իր հեռանկարային ծրագիրն իրացնել ավելի արագ տեմպերով, նախատեսված մեխանիզմներով և ծրագրերով:

Անթալիայի նիստում, Զարիֆն ասել է, որ իր երկիրը խիստ կարևորումմ  է ECO-ի տարածաշրջանային ռազմավարության ծրագիրը՝ ինֆորմացիայի և հասարակության զարգացման 2025 ծրագիրը և նախաձեռնությունների ծրագիրը, որը 2017թ. դեկտեմբերին հաստատվեց Բաքվում՝ ECO-ի կապի նախարարների երկրեորդ նստաշրջանում:

ԻԻՀ պատրաստ է այս կապակցությամբ իօր փորձը տրամադրել անդամ երկրներին:

Տարածաշրջանային կազմակերպությւնների շրջանակում համագործակցությունները կարող են վստահելի ուղղության դառնալ համակեցության զարգացման և միջազգային տնտեսական վայրվերումների հետևանքներից խուսափելու համար, հատկապես՝ ներկա պահին, երբ համաշխարհային տնտեսության մեջ տիրում են բազմաթիվ ճգնաժամեր:

Այս տեսակետից, պետք է ընդգծել, որ ECO-ի տարածաշրջանն ունի համագործակցությունների զարգացման  մեծ ներուժ, իսկ այն օգտագործելու համար, պետք է ունենալ հստակ ծրագիր:

Այս կապակցությամբ, ECO-ի քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնողների համար գոյություն ունեն երեք կարևոր կետեր:

Առաջինը՝ բանկային համագործակցութունների զարգացում և ԷԿՕ-ի բանկային համակարգի ակտիվացում:

Երկրորդը՝ առևտրականների, ներդրողների և տրանսպորտի ու տրանզիտի ոլորտում գործունեություն ծավալողներին ավելի դյուրին պայմանների առաջարկում՝ մուտքի արտոնագիր ստանալու հարցում:

Եվ երրորդ՝ արագացնել արտոնյալ պայմանագրի իրացումը:

Սակայն պետք է ասել, որ ECO-ն դեռևս չունի ամուր կառույց: Այստեղ պետք է կարևորել նաև տարածաշրջանային անվտանգությունը: Քանի որ պատերազմները, ահաբեկչությունը, թմրանյութի մաքսանենգումը, այն գործոններն են, որոնք դժվարացրել են երկրների համատեղ գործողությունները: Իսկ ԷԿՕ-ն, այս մարտահրավերներին դիմակայելու համար, ունի տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ ԱՄՆ-ը փորձում է խոչընդոտ հանդիսանալ Իրանի ու տարածաշրջանի երկրների միջև՝ համակեցության ու կապերի գործընթացի համար:

Նկատի առնելով այս իրողությունը, ԻԻՀ ԱԳ նախարարի առաջարկն այս նիստում ցույց տվեց, որ ԻԻՀ արտաքին  քաղաքականությունը հիմնված է համակեցության, համագործակցության, և ECO-ի անդամների միջև համատեղ շահերն ապահովելու միջոցներ գտնելու վրա: