Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան
Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և Մոսկվայի լիակատար աջակցությունը Երևանին:
Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում, այցելելով Երևանի պատերազմի թանգարան, հայտարարել է.«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը երաշխիք է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար»:
Ռուսաստանի արտգործնախարարի այցը Երևան կատարվել է այն պայմաններում, երբ հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են այդ երկրում ռուսական ռազմաբազայի փակման մասին:
Հայկական «Փաստ» օրաթերթը գրել է, որ Երևանի պետական պաշտոնյաները գնահատում են հասարակության արձագանքը Հայաստանում ռուսական ռազմակայանի հնարավոր փակման վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը, վկայակոչելով ռազմական փորձագետներին, գրել է. «Որոշ հայկական քաղաքական և անվտանգության շրջանակներ ցանկանում են փակել ռազմաբազան, սակայն այդ առումով Երևանի իշխանությունները լուրջ անհանգստություններ ունեն»:
Հաշվի առնելով Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ինտեգրվել Արևմուտքին, կասկած չկա, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ապահովում է կայունությունը և անվտանգությունը երկրում:
Ստեղծված պայմաններում, անկասկած ԱՄՆ-ի հետ Հայաստանի ինտեգրումը դրական արդյունք չի ունենա Հայաստանի կառավարության համար: Հայաստանը պայմանագիր է ստորագրել Մոսկվայի հետ այդ երկրում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ, պայմանով, որ Մոսկվան հանձնառություն ընդունի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը նաև նման հանձնառություն է տվել ՀՀ կառավարությանը:
Երկու երկրի միջև ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2048 թվականը, և նախատեսվում է, որ այն կերկարաձգվի ևս տասը տարով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք հաջորդ այցի ընթացքում:
Չնայած Ռուսաստանի զորայինների Հայաստանից հեռանալու մասին տարածված որոշ անհիմն լուրերին, այս պայմաններում կասկած չկա, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան նպաստում է Հայաստանի կառավարության և ժողովրդի կայունության և անվտանգությանը:
Անցած մի քանի տարիների ընթացքում, բացի անվտանգության ոլորտում կարևոր համագործակցության պայմանագրեր կնքելուց, Ռուսաստանն ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը Հայաստանում, ամրապնդել է իր դիրքերն այդ երկրում:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ռազմավարական նշանակություն ունի ռուսների համար և հետաքրքրում է Երևանի պաշտոնյաներին: Այդ իսկ պատճառով, ռուս պաշտոնյաները մշտապես կարևորել են Մոսկվա-Երևան ռազմավարական հարաբերությունները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2012-ի մարտին Երևանում ընդգծել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը երբեք չեն դադարի միմյանց աջակցելուց և հետագայում այդ դիրքերում փոփոխություն չի լինի:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ամրապնդել է երկու երկրների միջև սերտ հարաբերությունները: Ռուսաստանն ու Հայաստանը տարածաշրջանային մակարդակում դարձել են ռազմավարական դաշնակիցներ:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մեծապես փոխել է Հայաստանի օգտին: