Իրանի հրթիռային կարողությունը՝ ռազմավարական ուժ սպառնալիքներին դիմակայելու ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113441-Իրանի_հրթիռային_կարողությունը_ռազմավարական_ուժ_սպառնալիքներին_դիմակայելու_ճանապարհին
Այսօր Իրանը տարածաշրջանում և աշխարհում ասելիք ունի պաշտպանական, այդ թվում հրթիռային ոլորտում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 12, 2019 08:45 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային կարողությունը՝ ռազմավարական ուժ սպառնալիքներին դիմակայելու ճանապարհին

Այսօր Իրանը տարածաշրջանում և աշխարհում ասելիք ունի պաշտպանական, այդ թվում հրթիռային ոլորտում:

Երկուշաբթի օրը, Թեհրանում կայացած «իսլամական ղեկավարություն» ազգային առաջին համագումարում ունեցած ելույթում, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Այսօր Իրանը կախված չէ որևէ  այլ երկրից կամ գերտերությունից և լիովին հենված է իր սեփական կարողությունների վրա»:

Հատկապես հրթիռային ոլորտում Իրանի կանխարգելիչ ու պաշտպանական կարողությունը պատճառ է դարձել, որ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնները Իրանի ռազմական հզորությունը որոշիչ ու կայուն ուժ գնահատեն:

Վաշինգտոնի միջազգային ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Էնթոնի Քորդզմանն անդրադառնալով Պարսից Ծոցի տարածաշրջանում Իրանի ռազմական գերակայությանը, ասել է.«Իրանի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրության դեպքում, Թեհրանը երկրաշարժ կառաջացնի տարածաշրջանում , որովհետև Թեհրանը բազում ռազմական նախագծեր ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը թիրախ դարձնելու համար»:

Իրանի ռազմական հզորության մասին այս գնահատականն իրական է: Հզորություն, որ մտահոգություն է պատճառել Իրանի թշնամիներին, որոնք ենթադրում էին, որ ԻԻՀ սարսափելու է իրենց ճնշումներից ու սպառնալիքներից և անկարող է լինելու տարածաշրջանում պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը:

Իրողությունն այն է, որ իսլամական հանրապետությունը հրթիռային ոլորտում բազում հաջողություններ է ունեցել:

Իրանի պահակազորի ավիատիեզերային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն, Իրանի հրթիռային կարողության մասին ասել է.«Այսօր հաջողել ենք երկիր-ծով բալստիկ հրթիռ արտադրել և Իրանում արտադրված հրթիռները 200-2000 կմ հեռահարության վրա թիրախներին հարվածելու կարողություն ունեն»:

Այս հզորության նշանակությունը կայանում է պատերազմի կանխարգելման մեջ: ԻԻՀ երբեք պատերազմի սկսողը չի եղել, սակայն ռազմական սպառնալիքի կամ հարձակման ենթարկվելու դեպքում, հզորությամբ պաշտպանելու է իր անվտանգությունը: Մեկ այլ հարց, որ կարևորում է ԻԻՀ պաշտպանական հզորության ամրապնդումը, տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն է, որը թափ է ստացել կոալիցիաներ ստեղծելով և Պարսիցծոցյան արաբական պետություններին զենք վաճառելով:

ԱՄՆ-ը և որոշ եվրոպական պետություններ այն պայմաններում են ընդդիմանում Իրանի պաշտպանական ու հրթիռային հզորության ամրապնդմանը, երբ ամեն տարի  միլիարդավոր դոլարների սպառազինություն, այդ թվում՝ արդիական հրթիռներ են վաճառում պարսիցծոցյան արաբական երկրներին և անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, տարածաշրջանը սպառազինության պահեստի են վերածել:

Այդ կապակցությամբ, երկուշաբթի օրը, Թեհրանի Բանակի շտաբի և հրամանատարական համալսարանում, Իրանի ՊՆ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Թշնամին մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ներկրել տարածաշրջան Իրանի պաշտպանական կարողությունը խլելու համար»:

Իրանի հրթիռային կարողությունը երկրի հզորության հիմքերից մեկն է: Իրանը ռազմական ուժի առումով կարող է դիմակայել տարածաշրջանում անապահովություն առաջացնող շարժումներին և գործնականում ապացուցել է, որ հզորությամբ պատասխանելու է ցանկացած սպառնալիքի: