Հակաիրանական ծրագիր՝ ՄԱԳԱՏԷ-ի վրա ազդելու նպատակով
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, պատասխանելով Իրանում մի վայրի վերաբերյալ գործակալության պաշտոնյայի հայտարարությանն ասել է. «Հենց սկզբից, երբ գործակալությունը հայտարարեց, թե առկա են որոշ հարցեր Իրանում գտնվող մի վայրի վերաբերյալ, Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տրամադրել է այս կապակցությամբ ամբողջական ու թափանցիկ տեղեկատվություն»:
Նա հավելել է. «Նման հարցերի առկայությունը գործակալության և անդամ երկրների միջև, բնական է: Կողմերը պետք է աշխատեն դրանց պատասխանները գտնելու ուղղությամբ և խուսափեն այդ հարցերը քաղաքականացնելուց և շահարկելուց»:
Նոյմեբրեի 11-ին ՄԱԳԱՏԷ-ն հրապարեց ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի միջուկային գործոնեության վերաբերյալ իր 17-րդ զեկույցը:
Այն նույնպես վկայում է, որ ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է լիարժեք հասանելիություն ունենալ Իրանի միւոջկային կառույցներին ու միջուկային գործունեւթյունը, չնայած Թեհրանի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատմանը: Զեկույցում նաև նշված է, որ ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով, Իրանը երկարաժամկետ վիզաներ և աշխատանքի համար հարմար վայրեր է տրամադրել գործակալության տեսուչներին:
Այնուամենայնիվ, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշված է, որ գործակալությունն ուրանի նմուշներ է հայտնաբերել մի վայրում, որի մասին Իրանը տեղեկատվություն չի տրամադրել:
Պարզ է, որ այս հայտարարության նպատակն Իրանի միջուկային գործունեությունը և միջուկային համաձայնագրով ստանձած իր պարտավորությունների կրճատման Իրանի քայլը հարցականի տակ դնելն է:
Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է այն պայմաններում, երբ կազմակերպության գլխավոր գերատեսուչ Կոռնել Ֆերուցեն, ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանում կա մի վայր, որի մասին Թեհրանը տեղեկատվություն չի տրամադրել, և հնարավոր չէ ենթադրությունների վրա հիմնվելով, դատողություններ անել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել են իրանցի պաշտոնյաները, Գործակալության և Իրանի միջև փոխգործակցությունը շարունակվում է:
Ինչպես նշել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը. «ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի կառուցողական և ակտիվ համագործակցությունը խաթարելու և գործակալության վրա անհարկի ճնշում գործադրելու ցանկացած փորձ, կործանարար ազդեցություն կունենա և կարժանանա Իրանի համապատասխան գործողություններին»:
Միջուկային իրավունքի տեսանկյունից, ԻԻՀ իրավունք ունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնել: ՄԱԳԱՏԷ-ն նույնպես իր զեկույցներում բազմիցս հայտարարել է Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ լինելու մասին: Իրանը մշտպես հետևել է գործակալության կանոնակարգին և չի կատարել որևէ արգելված գործողություն: Դժբախտաբար, սակայն, քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել նաև միջւուկային իրավունքի վրա: Հետևաբար, Իրանը ՄԱԳԱՏԷ-ից ակնկալում է, որ գործակալությունն ուշադրություն դարձնի Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ անհիմն հայտարարություններին: