Մամուլի տեսություն 2019-11-14
Սիոնիստական բանակը շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածը: Հարձակումների արդյուքում նահատակվել են 32 պաղեստինցիներ: «Իսլամական ջիհադ» խմբավորումը Գազայի հատվածից յուրաքանչյուր յոթ րոպեի ընթացքում մեկ հրթիռ է արձակում Իսրայելի ուղղությամբ:
«Փեյհան» օրաթերթ
Վրեժխնդրություն Նեթանյահուիից
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, անցած տարիների փորձից դաս չի քաղել և կրկին «համատարած» հակամարտություն է որոնում պաղեստինյան դիմադրության հետ: Սիոնիստական բանակը երեկ հայտարարել է, որ թիրախավորում է Գազայի հատվածում գտնվող իսլամական ջիհադի դիրքերը: «Իսլամական ջիհադ» խմբավորումը յուրաքանչյուր յոթ րոպեի ընթացքում մեկ հրթիռ է արձակում Իսրայելի ուղղությամբ:
«Ջերոսալեմ փոստ» -ը հայտարարել է, որ Թել Ավիվից փախել է ավելի քան մեկ միլիոն մարդ և քաղաքը դարձել է ուրվակաների քաղաք:
Հաարեցը նաև ընդգծել է, որ Թել Ավիվի դպրոցները Պարսից Ծոցի առաջին պատերազմից ի վեր առաջին անգամ փակվել են: Որոշ լրատվամիջոցներ այդ մասին հաղորդել են «Իսրայելը փակված է» խորագրով:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Մուղթադա Սադր. Իրաքի ժողովուրդը պետք է զգուշանա ԱՄՆ-ի միջամտություններից
Իրաքի Սադր շարժման առաջնորդ Մուղթադա Սադրը չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իրաքի ժողովրդին կոչ եմ արել խաղաղ ցույցերի ժամանակ զգուշանալ ԱՄՆ-ի և օտարերկրյա գործակալների սադրանքներից:
Մուղթադա Սադրը գրել է.«Իրաքի ժողովուրդը չպետք է հարձակվի այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և դեսպանատների վրա, նույնիսկ՝ կարգախոսներ վանկարկելով»:
Սադրը նշել է.«Իրաքի անվտանգության ուժերը չպետք է հարձակվեն ցուցարարների վրա, այլ պետք է ցույցերի ընթացքում հայտնաբերեն այդ շարքեր ներխուժած գործակալներին և ձերբակալեն նրանց»:
«Էբթեքար» օրաթերթ
Թրամփը երկարաձգել է Իրանի կապակցությամբ «ազգային արտակարգ վիճակի» դրությունը
Երեքշաբթի օրը Կոնգրեսին հղած նամակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի կապակցությամբ «ազգային արտակարգ իրավիճակի» դրությունը:
Թրամփի նամակում նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն նորմալացել, և այս երկրի հետ համաձայնագրերի կատարման գործընթացը շարունակվում է 1981 թվականի հունվարի 19-ին համաձայնագրի համաձայն: Ես հատարարել եմ Իրանի կապակցությամբ «ազգային արտակարգ իրավիճակի» դրությունը ևս մեկ տարով երկարաձգելու մասին»:
Համաձայն ԱՄՆ օրենսդրության, որևէ երկրի դեմ սահմանված արտակարգ դրությունը լրանում է մեկ տարի անց և այն պետք է թարմացվի նախագահի հրամանագրով, դադարեցումից 90 օր առաջ:
Այս հրամանագիրը նախագահին թույլ է տալիս արտասահմանում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը սպառնալու պատրվակով, արգելափակել Միացյալ Նահանգներում այլ երկրի ակտիվները :
ԱՄՆ-ը մինչ այժմ անօրինական կեևպով բռնագրավել է Իրանին պատկանող 12 միլիարդ դոլարների հասնող ակտիվները:
ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»–ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ: Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից Հայաստան: Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով:
Բոլիվիայի ժամանակավոր նախագահը կառավարություն է ձևավորում
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Այդ մասին հայտնում է Los Tiempos-ը: Հրատարակությունը նշում է, որ նոր կաբինետի կազմում տեղ են գտել երեք կանայք:
Նա արտաքին գործերի նախարար է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային, ներքին գործերի նախարար՝ Արտուրո Մուրիլիոյին: Զինված ուժերի՝ պաշտոնը թողած գլխավոր հրամանատարի փոխարեն, որը Մորալեսից պահանջել էր հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, նշանակվել է Կառլոս Օրելյանե Սենտելյասուն:
Բոլիվիայի կառավարությունում 20 նախարարական պաշտոններում ներկա դրությամբ նշանակվել են 11 նախարարներ:
Անիեսը հայտնել է, որ կառավարության նոր կազմն անցումային բնույթ է կրում:
Մենք պետք է կարողանանք Երեւան-Անկարա հարաբերությունների համար բոլորովին այլ միջավայր փնտրենք. Արման Բաբաջանյան
Սա մեզ համար չափազանց սպասելի էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ Սենատում սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ:
Բաբաջանյանը հիշատակեց, որ դա տեղի ունեցավ սենատորի եւ Էրդողանի հանդիպումից հետո:
«Կային տրամադրություններ, խողովակներ որոնք հորդորում էին, որ մեր լոբբիստական խմբերն այս պահին ձեռնպահ մնան եւ Սենատում այս հարցի քննարկումները գոնե առժամանակ սառեցնեն, որովհետեւ հաստատպես գիտեինք, որ նույն ընթացակարգը չի գործում, ինչը Կոնգրեսում է, որ նույնիսկ մեկ սենատոր կարող է վետոյի իր իրավունքը կիրառել եւ առհասարակ քննարկում տեղի չի ունենա»,-ասաց նա:
Բաբաջանյանը նկատեց, որ առհասարակ, մենք չպետք է ոգեւորվենք Ցեղասպանության ճանաչման գործընթացներով, որովհետեւ առավելապես ԱՄՆ-ի բարոյական պարտականությունն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Ի՞նչ է նշանակում շնորհակալ լինել ԱՄՆ-ին՝ իր բարոյական պարտքը կատարելու համար հայ ժողովրդի առաջ:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա կարծում եմ, որ այսպիսի գործընթացները չեն օգնում այդ հարաբերությունների որակական հարթություն տեղափոխելու ջանքերին: Մենք պետք է կարողանանք Երեւան-Անկարա հարաբերությունների համար բոլորովին այլ միջավայր փնտրենք: Պետք է մեր ջանքն ուղղված լինի Բաքվին եւ Անկարային հնարավորինս տարանջատելուն»: