Նոր քայլ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու ուղղությամբ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմպիչմենթի մասին հետաքննություն անցկացնելը վավերացնելուց մեկ ու կես ամիս անց, չորեքշաբթի օրը, մեկնարկել է «Ուկրաինգեյթ» սկանդալի վերաբերյալ վկաների հարցաքննության դռնբաց նիստը:
Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնակատար Ուիլիամ Թեյլորը որպես առաջին վկա, նիստում ասել է.«ԱՄՆ-ի նախագահի համար Ջո Բայդենի տղայի դեմ հետաքննությունների անցկացման հարցն ավելի կարևոր է եղել Ուկրաինայի ճակատագրից»:
Թեյլորի ելույթից առաջ, դեմոկրատ կոնգրեսական՝ Ադամ Շիֆն ասել է.«Թրամփի անձնական փաստաբան՝ Ռուդի Ջուլիանին ղեկավարում էր ոչ-պաշտոնական արտաքին քաղաքականության ալիքը և Ուկրաինային ճնշման տակ դրեց Բուրիսմա գազի ընկերության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու հարցով:
Կոնգրեսում Թրամփին քննադատողները հույս ունեն, որ այս բացահայտումներն ի վերջո կհանգեցնեն Թրամփի իմպիչմենթին: ԱՄՆ-ի պատմության մեջ, սա չորրորդ անգամ է, որ նախագահին իմպիչմենթի ենթարկելու մասին դռնբաց նիստեր են անցկացվում: Նախորդ երեք դեպքերից երկուսն առնչվում են Անդրու Ջոնսոնին և մեկ դեպքը Բիլ Քլինթոնին: Իսկ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ռիչարդ Նիքսոնը նախքան իմպիչմենթի նիստի մեկնարկը հրաժարվեց նախագահի պաշտոնից:
Հաշվի առնելով Վաշինգտոնում տիրող քաղաքական մթնոլորտը, թվում է, թե Կոնգրեսում վավերացվելու է Թրամփի իմպիչմենթը: Սակայն նախագահին հրաժարական պարտադրելու համար պահանջվում է սենատորների երկու երրորդի կողմ ձայնը, ինչը անհնար է թվում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատում:45 դեմոկրատական և երկու անկախ սենատորները կարիք ունեն 20 հանրապետական սենատորի ձայնը , որպեսզի կարողանան Թրամփին հեռացնեն Սպիտակ Տնից:
Այս բոլորն այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատում առաջ քաշվեց Թրամփի մասին հետաքննություն անցկացնելու հարցը, հանրապետականներից ոչ մեկը չհովանավորեցին այդ քայլը, անգամ երկու դեմոկրատայժկան պատգամավորներ նույնպես չմիացան այդ նախագծին: Դա պատճառ է դարձել, որ Թրամփն ինչ-որ չափով հանգիստ լինի այդ հարցում և Ներկայացուցիչների պալատում դռնբոց նիստի հետ միաժամանակ, լրագրողներին ասի, որ չի դիտել այդ նիստի անգամ մեկ րոպեն, որը ուղիղ եթերով հեռարձակվում է ԱՄՆ-ի գրեթե բոլոր հեռուստակայաններից:
Ամեն դեպքում, եթե դեմոկրատականներին չհաջողվի Սենատի միջոցով Թրամփին հրաժարական պարտադրել, նրանք հույս ունեն, որ նոր բացահայտումներով կկարողանան նվազեցնել հաջորդ նախագահական ընտրություններում նրա հաղթանակի շանսը:
Նկատի առնելով Թրամփի ցածր ժողովրդականությունը և ԱՄՆ-ի տեղական ընտրություններում հանրապետականների ձայների նվազումը, դեմոկրատականները փորձում են անկախ անձնավորությունների և անգամ հանրապետականների կողմնակիցների կարծիքը փոխել Թրամփի մասին, որպեսզի նա չհաջողի գալիք տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Սակայն այս ռազմավարությունն արդյունավորվելու համար, ժամանակ և «Ուկրաինգեյթ» սկանդալի տարբեր կողմերի բացահայտում է պահանջվում: