Մամուլի տեսություն 15.11.2019
Թրամփի իմպիչմենտի գործում նոր բացահայտումներ են տեղի ունեցել, որոնց համաձայն, նա խոստովանել է, որ կաշատք է տվել
Իրան օրաթերթ
Իսլամ աշխարհի բարձրագույն կրոնագետները դեմ են Սիոնսիտական ռեժիմի հետ կապերի կարգավորմանը:
Իսլամ աշխարհի հայտնի կրոնագետներն Իսլամական միասնության 33-րդ կոնֆերանսում կարևորել են իսլամ աշխարհի մաիսնությունն ու Երուսաղեմի և Պաղեստինի ազատագրումը:
Նրանք հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների բարելավումն ընդունելի չէ իսլամ աշխարհի կողմից:
Իսլամական մաիսնության 33-րդ նիստը կայացավ իսլամի մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ և միասնության շաբաթվա շրջանակներում՝ «Ղոդսը՝ իսլամ աշխարհի միասնության առանցք» կոչով: Համաժողովին ներկա էին նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, 350 հյուրեր աշխարհի 90 երկրներից: Նիստում ըդնգծվեց համաշխարհային բռնատիրության դեմ միասնությունն ու իսլամ աշխարհում առկա ճգնաժամերի վերացման անհրաժեշտությունը:
Էթեմադ օրաթերթ
Իրանում քաղցկեղի ցուցանիշը ցածր է համաշխարհային ցուցանիշներից
Վերջին տվյալների համաձայն, Իրանի կանանց ու տղամարդկանց շրջանում, քաղցկեղի ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 100 հազար բնակչից 128 և 1354 հոգի: Դա այն դեպքում, երբ նույն ցուցանիշը համաշխարհային մասշտաբով կազմում է 165 և 250:
Միլիոնավոր մարդիկ այսօր տառապում են քաղցկեղից: Սակայն ժամանակին հայտնաբերվելու դեպքում, այն ավելի հեշտ է բուժել: Իրանում քաղցկեղի հայտնաբերման ցուցանիշն ավելի ցածր է համաշխարհային միջինից: Իրանցի տղամարդկանց մեծ մասը տառապում է մաշկի, ստամոքսի, պրոստատի, միզամուղի, աղիների քաղցկեղից, իսկ կանաք՝ կրծքի, մաշկի, հաստ աղու և ստամոքսի քաղցկեղից:
Ջամե Ջամ
Թրամփը խոստովանել է, որ կաշառք է տվել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը, ով ղեկավարում է Թրամփի իմպիչմենտի ընթացքը, հայտարարել է, որ նախագահը խոստովանել է որ կաշառք է տվել:
Ջամե Ջամի լրատվության համաձայն, Նենսի Փելոսին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի գործում կաշառք տալու մեղադրանքը:
Փելոսին մի մամուլի ասուլիսում հայտարարել է. «Կաշառք ասելով ի նկատի ունենք Ուկրաինային ռազմական աջակցության դադարեցումը կամ դրա տրամադրումը՝ ընտրությունների համար համապատասխան տեղեկատվություն տրամադրելու դիմաց: Սա պարզապես կաշառք է»:
armenpress.am
Վենետիկում հեղեղման պատճառով փակել են Սուրբ Մարկոսի հրապարակը
Վենետիկի քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն կարգադրել Է փակել մուտքը քաղաքի Սուրբ Մարկոսի կենտրոնական հրապարակ՝ կապված ջրի մակարդակի բարձրանալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է ANSA գործակալությունը: «Ես ստիպված եմ փակել Սուրբ Մարկոսի հրապարակը, որպեսզի սպառնալիք թույլ չտամ քաղաքացիների առողջության համար»,-նշել Է քաղաքագլուխը:
Քաղաքում կրիտիկական իրադրություն Է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային բակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել Է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել Է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Նոյեմբերի 15-ին Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են ջրի մակարդակի նոր բարձրացման մասին մինչեւ 160 սանտիմետր՝ 130 սանտիմետր կրիտիկական նշագծի դեպքում: Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել Է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Աբաշիձեն եւ Կարասինը Պրահայում կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը
Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ռեզոնանսի» թերթը:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը կասեցված Է հուլիսի 8-ից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման որոշում Է ընդունել Թբիլիսիում հակառուսական ակցաների ֆոնին: Այդ ժամանակվանից Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ կարելի Է թռիչքներ կատարել միայն երրորդ երկրների միջոցով, բայց դա, բնականաբար, շատ ավելի թանկ Է նստում:
«Անշուշտ, մենք կխոսենք կասեցված թռիչքների մասին, եւ հանդիպումից հետո ավելի շատ տեղեկատվություն կունենանք այն մասին, թե ինչպիսին են ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարները, եւ ինչպես կարելի Է լուծել այդ խնդիրը»,-հայտարարել Է Աբաշիձեն հրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես նշել Է Աբաշիձեն, ինքը Կարասինի հետ չի հանդիպել հունիս ամսից, ուստի երկար դադարի ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր: «Հանդիպումը մեկօրյա Է, եւ մենք հիմնականում կքննարկենք հարցեր, որոնք նախատեսված են Պրահայի ձեւաչափով: Դրանք առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար թեմաներն են: Տեսնենք՝ ինչ իրադրություն Է, որոնք են խնդիրները եւ ինչպիսին Է դինամիկան»,-հայտարարել Է Աբաշիձեն, հաղորդել Է Sputnik-ը:
panarmenian.net
Նախարար.10 մլն ծառ տնկելու նախագիծը անտառվերականգնման մասն է
Բյուջեում չկա որևէ հիշատակում 2020-ին 10 մլն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, քանի որ ծրագիրը անտառվերականգնման նախագծի մի մասն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե 10 մլն ծառ տնկելու ծրագրի վերաբերյալ 2020-ի բյուջեում որևէ տող չկա, մինչդեռ դրա համար մոտ 20 մլրդ դրամ է պահանջվում:
Նախարարը նշել է, որ պետական բյուջեով ընդհանուր առմամամբ անտառվերականգման աշխատանքների համար նախատեսված է $1 մլն։
Գրիգորյանի խոսքով՝ իրենք ենթադրում են, որ ծրագիրը լինելու է համահայկական, սակայն բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Նախարարը նշել է, որ բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առանձնացվել են այն տարածքները, որտեղ լինելու է ծառատունկը, և որոշվել են տնկվող ծառերի տեսակները:
panarmenian.net
Սբ Ղազար կղզին ևս հեղեղվել է. Մատենադարանը չի տուժել
Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մխիթարյան միաբանության հայր Համազասպ Քեշիշյանը:
Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել:
«Գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը»,-ասվում է գրառման մեջ: