Իրանը և Ռուսաստանը միակողմանիության դեմ պայքարի շրջանակում ընդլայնում են երկկողմ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113563-Իրանը_և_Ռուսաստանը_միակողմանիության_դեմ_պայքարի_շրջանակում_ընդլայնում_են_երկկողմ_հարաբերությունները
Քննադատելով ԱՄՆ միակողմանի քաղաքականությունները և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցները, Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ճաղարյանը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի կանխվեն Իրանի միջուկային դոսիեի հետ կապված ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2019 09:13 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը միակողմանիության դեմ պայքարի շրջանակում ընդլայնում են երկկողմ հարաբերությունները

Քննադատելով ԱՄՆ միակողմանի քաղաքականությունները և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցները, Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ճաղարյանը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի կանխվեն Իրանի միջուկային դոսիեի հետ կապված ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները:

Ուրբաթ օրը Press TV- ին տված հարցազրույցում, անդրադառնալով Բուշեհրի  ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը փակելու ԱՄՆ-ի ջանքերին, Լևոն Ճաղարյանը հստակեցրել է. «ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Մոսկվայի վրա՝ դադարեցնելու Բուշերի  ատոմամակայնի երկրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները»:

Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, ՌԴ դեսպանը նշել է. «Միայն Իրանն ու Ռուսասանն իրավունք ունեն ներկա լինել Սիրիայում, քանի որ նրանց այդ կապակցությամբ դիմել է  պաշտոնական Դամասկոսը»:

Թեհրանի ու Մոսկվայի ռազմավարական համագործակցություներն Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր էջ են բացել :

ՌԴ ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Ալեքսանդր Լոկշինը նոյեմբերի 10-ին Իրանի հարավային Բուշեհր քաղաքում տեղակայված ատոմակայանի երկորդ ռեակտորի բետոնապատման արարողության ժամանակ հայտարարել է, որ  նախատեսված ժամկետին Ռուսաստանի օգնությամբ կառուցվելու են  Բուշեհրի ատոմակայանի երկորդ և երրորդ էներգաբլոկները:

Իրանը և Ռուսաստանը վերջին քանի տարիներին բազմակողմանի համագործակցություններ են ծավալել: 

Երկու երկրները Սիրիայի կապակցությամբ տարածաշրջանային հարցերի համակարգումներից բացի, կանոնավոր խորհրդակցություններ են անցկացրել միջուկային համագործակցության և ՀԳՀԾ-ի վերաբերյալ:

Ելնելով այս նկատառումներից, կարելի է ասել, որ Իրանի հետ հարաբերությունների և այս գործընթացում ԱՄՆ-ի խափարարությունների վերաբերյալ ՌԴ դեսպանի արտահայտությունները վկայում են երկու երկրի համագործակցության արդյունավետության ու նշանակության մասին:

Համակարգործակցության այս մակարդակը չնայած շատ ծանր ու բարդ է, սակայն առկա կառույցվածքների  և ընդհանուր շահերի  ու սպառնալիքների վերաբերյալ երկու երկրի ընկալման առումով, լավ առաջընթաց է ունեցել: Այս համագործակցության դրական ազդեցությունները նկատվում են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ոլորտրում:

Ուստի ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում կանխելու նման համագործակցությունները: Ռուսաստանի դեսպանն Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրին ԱՄՆ-ի ընդդիմանալու կապակցությամբ իր խոսքերում  այդ կետն է նկատի ունեցել:

Huawei հեռահաղորդակցության սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրող ընկերության և այլ խոշոր արդյուանբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը և ՌԴ-ի դեմ ծանր պատժամիջոցները ցույց են տալիս,որ ԱՄՆ-ի սպառնալիքներն ուղղված են  ոչ միայն Իրանի, այլև աշարհի մյուս խոշոր երկրների դեմ,որոնք դիմակայում են ԱՄՆ-ի միակողմանիությանն ու գերիշխանությանը:

ՌԴ դեսպանն իր խոսքերում կարևորել է անվտանգության, առևտրի ու քաղաքական ոլորտներում ռազմակավարական համագործակցությունների արդյունավետությունը:

Իրանը և Ռուսաստանը եկել  են այն եզրակացության ,որ միմյանց օգնությամբ կարող են ընդլայնել տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունները , Վաշինգտոնի միակողմանիությանը դիմակայելու և նրա նպատակների իրականացումը ձախողման մատնելու համար: Քաղաքական, անվտանգության ու տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի մաքսիմալիստական քաղաքականության դեմ պայքարը կարող է ենթահող ստեղծել միջազգային հարցերում ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ  կոնսենսուսի հասնելու համար: