Մամուլի տեսություն 16.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113573-Մամուլի_տեսություն_16.11.2019
Իրանի առաջնորդը համոզված է, որ Իսրայելի անէացումը հրեա ժողովրդի անէացման իմաստով չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2019 15:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.11.2019

Իրանի առաջնորդը համոզված է, որ Իսրայելի անէացումը հրեա ժողովրդի անէացման իմաստով չէ:

«Համդելի»

Իրանի մեծարգո առաջնորդ.« Իսրայելի անէացումը հրեա ժողովրդի անէացման իմաստով չէ»:

Ուրբաթ առավոտյան, Իրանի պատասխանատուների, Իսլամական միասնություն կոնֆերանցի հյուրերի, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին իսլամական աշխարհի այսօրվա դժվարությունների հատկապես Պաղեստինի ցավալի վիճակի պատճառը համարել է իսլամական միասնութան թուլությունը, շեշտելով, որ Իսրայելի անէացումը Սիոնիստական կեղծ ռեժիմի կործանման և Պաղեստինի իսկական տերերի այսինքն մուսուլմանների, քրիստոնյաներին ու հրեաների ընտրյալ կառավարության իշխանության գալու իմաստով է: Այաթոլլահ Խամենեին նշել է.«Իսլամի թշնամիները և դրանց գլխավորը ԱՄՆ-ն դեմ են իսլամի սկզբունքին ու բոլոր իսլամական երկրներին և մեր տարածաշրջանում նրանց հիմնական զենքը «Կարևոր ու որոշում կայացնող կերտրոններ ներթափանցումն», «Ժողովուրդներին պառակտելը» և «Որպես միակ ելք ԱՄՆ-ին հանձնվելու միտքը ներշնչելն է», որ այս սադրիչ քայերի դեմ միակ դեղատոմսը լուսավորությունն ու ճշմարտուըթյան –ճանապարհին դիմադրությունն է:

 

«Մարդոմսալարի»

Իրանը կարող է գերազանցել 20 հազար սու ուրանի հարստացման տարողությունը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի միջուկային ոլորտի մասնագետները կարող են մեկ ամսվա ընթացքում ուրանի հարստացման տարողությունը հասցնել առավել քան 20 հազար սու միավորի:

Ռադիոյին տված հարցազրույցում Ալի Աքբար Սալեհին նշել է.«Ընդունելով մեր ծրագրի բնույթին չվնասող սահմանափակումները մենք տեխնիկական քայլեր ենք կատարել: Սահմանափակություններից մեկն այն էր, որ ուրանիոմ մետաղ չարտադրենք: Մենք բնավ դրա արտադրության ծրագիրը չունեինք: Կամ պլոտոնիոմի արտադրությունը, որ պատճառ չունենք դրա արտադրության համար: Սակայն այս սահմանափակությունները չվնասեցին արդյունահանման, հայտնագործման, ատոմակայանի կառուցման, վառելիքի ցիկիլի ու այլ ծրագրերի իրագործմանը:

«Ջոմհուրի Էսլամի»

Թրամփը խոստովանել է կաշառակերության քայլի մասին

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը, նշելով որ ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է կաշառք վերցնելու մասին, ասել է.«Կաշառակերությունը այնպիսի հանցանք է, որ Սահմանադրության համաձայն կարող ենք դրանով իմպիչմենտի ենթարկել նախագահին»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար երկրի կոնգրեսում անցկացվող հետաքննությունների թոհուբոհում այս երկրի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենեսի Փելոսին ասել է.«Թրամփը Ուկրայինայի գործի վերաբերյալ խոստովանել է կաշառք առնելու մասին»:

Իրան

Բենզինի համար տրվող նպաստի արդարացի բաժանումը

Իրանի նախագահի հասարակական կապերի հարցով օգնական և Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է.«Ի վերջո մի քանի տարի տևած քննարկումներից հետո, հինգշաբթի օրը գործարկվեց  բենզինի գնի բարեփոխման ծրագիրը: Ես գերադասում եմ կառավարության այս քաղաքականությունը կոչել բենզինի նպաստի արդարացի բաշխում, քանի որ նախատեսված չէ բենզինի համար ժողովրդին տրվող նպաստից նույնիսկ մեկ ռիալ կրճատել: Նախատեսված է, որ բենզինի համար տրվող նպաստը, որ մինչ այժմ կախված էր բենզինի սպառման քանակից, ուղղակիորեն տրվի անձին: Տնտեսագետները տասնամյակներ է ինչ նախազգուշացրել էին բենզինի գնի անարդարացի լինելու և բենզինի ու այլ էներգակիրների  սուբսիդավորման ծախսատար լինելու մասին և բազմիցս կոչ էին արել իրական իրական դարձնել էներգակիրների ու բենզինի գինը:

 

armenpress.am

ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի արգելափակումը թուրք-ամերիկյան պայմանավորվածության մաս է

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել էր Սպիտակ տանը: Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցել էին նաև հինգ սենատորներ, ովքեր նախկինում աջակցել էին Սենատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծին, ինչպես նաև դեմ էին արտահայտվել Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում: Սենատորների թվում էր նաև Լինդսի Գրեմն, ով Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո, արգելափակել է Սենատում Ցեղասպանության վերաբերյալ ներկայացված բանաձևի  քվեարկությունը: Ստորև փորձենք հասկանալ ինչի շուրջ են ընթացել թուրք-ամերիկյան բանակցությունները և ինչ դեր է ունեցել այդ բանակցություններում Ցեղասպանության մասին Սենատում ներկայացված բանաձևի շուրջ զարգացումները:

Որո՞նք են եղել թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգի հիմնական թեմաները:

Դատելով հանդիպմանը հաջորդող կողմերի պաշտոնական հայտարարություններից, կարող ենք փաստել, որ բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Սիրիայում տիրող իրավիճակը և Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման խնդիրը: Սենատորների ներկայությունը հանդիպմանը պատահական չէր և միտված էր վերոնշյալ հարցերի վերաբերյալ ԱՄՆ կոշտ դիրքորոշումն արտահայտելուն: ԱՄՆ սենատորները թուրքական կողմից ակնկալում էին դադարեցնել Սիրիայում քրդերի դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև հրաժարվել ռուսական զենքի գնումից: Փոխարենն ամերիկյան կողմը Թուրքիային էր առաջարկում բանակցություններ վարել երկկողմ առևտրային պայմանագրի շուրջ, որը թույլ կտա թուրք-ամերիկյան առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի՝ ներկայիս շուրջ 20 միլիարդ դոլար շրջանառության փոխարեն: Փոխադարձ պայմանավորվածությունների մաս էր նաև հանդիսանում Սենատի Թուրքիայի դեմ ուղղված երկու բանաձևերի կանխումը, որոնցից առաջինը վերաբերում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, իսկ երկրորդը՝ Հայոց ցեղասպանությանը: Պատահական չէ, որ հանդիպումից անմիջապես հետո հանդիպմանը մասնակցած Սենատի արտաքին հարաբերությունների ղեկավար Ջիմ Ռիշը նշել էր, որ ինքը ցանկանում է այս փուլում հետաձգել Թուրքիայի դեմ սահմանվող պատժամիջոցները, իսկ սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Սենատում ներկայացված ԱՄՆ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Ի՞նչ է ենթադրում Սենատորի կողմից բանաձևի արգելափակման գործընթացը:

Կոնգրեսի վերին պալատի Սենատի կանոնադրության 7-րդ կանոնի 2-րդ ենթաբաժինը սահմանում է, որ որևէ օրինագծի հարց  չի կարող դրվել քվեարկության, եթե այն չի վայելում սենատորների միաձայն հավանությունը: Այն պարագայում, երբ ներկայացված օրինագիծը չի վայելում սենատորների միաձայն հավանությունը, մեծամասնության առաջնորդը կարող է առաջարկել այն դարձնել Սենատում քննարկման առարկա (a motion to proceed): Սակայն այս պարագայում ևս դեմ սենատորը կարող է խոչընդոտել քննարկման գործընթացը: Սենատորներից յուրաքանչյուրն իրավունք ունի օրինագծի վերաբերյալ խոսել այնքան երկար, որքան կկամենա՝ փորձելով երկարաձգել և ի վերջո տապալել ներկայացված օրինագծի առաջարկը: Այս գործընթացն հայտնի է «ֆիլբասթեր» անվանմամբ: Ֆիլբասթերին հնարավոր է վերջ դնել, եթե 100 սենատորներից 60 քվեարկեն քննարկումն ավարտելու օգտին:  Նշենք, որ մինչ օրս Սենատում Ցեղասպանության բանաձևին աջակցել էին 27 սենատոր: Ինչպես պարզ է դառնում Սենատում գործող ընթացակարգերի մանրամասներից, անգամ  եթե բանաձևը դրվի քննարկման կամ  քվեարկության, ապա այս փուլում դրա ընդունումը Սենատի կողմից քիչ հավանական է, քանի որ անհրաժեշտ է առնվազն 60 սենատորի կողմ ձայն:  Վերջում կարևոր է նաև փաստել, որ այս պարագայում սխալ է օգտագործել «վետո» եզրույթը, քանի որ ԱՄՆ սահմանադրությունը միայն ԱՄՆ նախագահին է հնարավորություն տալիս օրինագծի դեմ կիրառել վետոյի իրավունքը: Մենք ուղղակի գործ ունենք  արգելափակման հետ, որի նպատակն է տալ ժամանակ տվյալ սենատորին ավելի լավ ծանոթանալ օրինագծին և ներկայացնել դրա շուրջ իր առարկությունները:

Ամփոփելով կարող ենք արձանագրել.

Առաջին, Սպիտակ տանը տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցություններն այս փուլում դեռևս չեն ունեցել առարկայական որևէ արդյունք: Առաջնորդվելով «մտրակի և բլիթի» քաղաքականությամբ ամերիկյան կողմի հիմնական նպատակն էր վստահ լինել, որ թուրքական կողմը կշարունակի տարածաշրջանում առաջ տանել ամերիկյան կողմի շահերը, իսկ որպես «բլիթ» առաջարկվում էր 100 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային պայմանագիր: Որպես «մտրակ» օգտագործվեց Սենատի վերոնշյալ երկու բանաձևերը, որոնք ժամանակավորապես առկախվեցին:

Երկրորդ, ելնելով վերոնշյալից, առնվազն միամտություն կլինի կարծել, որ հայկական կողմի քայլերն այս փուլում կարող են ունենալ շոշափելի որևէ արդյունք, քանի որ ԱՄՆ-ն դժվար թե ցանկանա հրաժարվել իր երկրորդ «մտակից»:

Լիանա Հովհաննիսյան

 

armenpress.am

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Դեմիրը մասնավորապես նշել է, որ տրամաբանական չէ Ս-400-ներ գնելը և չօգտագործելը: Նա նշել է, որ ռուսական անձնակազմը գործողություններում չի ներգրավվի, այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն լինի:

Ռուսական Ս-400-ների ձեռքբերումը հուլիսի կեսերից սկսած Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ս-400-ներն ամբողջությամբ կօգտագործվեն հաջորդ տարվա ապրիլին:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:

 

news.am

Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը զանգվածային բռնության եւ կտտանքների առիթով

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԴՈւԱԽ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Ադրբեջանում հավաքների ազատության խախտումների, ոստիկանական բռնության եւ խոշտանգումների հետ»։

«Հոկտեմբերի 19-ի հանրահավաքում ոստիկանության զանգվածային բռնությունից ու ընդդիմության առաջնորդների խոշտանգումներից հետո ադրբեջանական հասարակության եւ միջազգային հանրության տարբեր խմբեր դիմել են Իլհամ Ալիեւի կառավարությանը՝ կոչ անելով հետաքննել այդ փաստերը։ Բայց Ադրբեջանի կառավարության վարքագիծն անցած շրջանում ցույց է տվել, որ իշխանություններն այս կոչերը լուրջ չեն ընդունել»,- ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 19-ին դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերից ոչ մեկը պաշտոնապես չի հետաքննվել։ Միեւնույն ժամանակ, ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն, որը ձերբակալվել է 30 օրով եւ ենթարկվել խոշտանգումների հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո, երկրորդ անգամ է բախվել բռնության սպառնալիքների ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցի կողմից։

Նույնպիսի սպառնալիքների են ենթարկվել Ժողովրդական ճակատ կուսակցության շատ անդամներ, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո։

Ձերբակալվածների բողոքարկումները չեն բավարարվել։ Ավելին, երկու ընդդիմադրի, ներառյալ Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Սեյմուր Խազան, ձերբակալության ժամկետները ավելացվել են՝ 15-ից հասնելով 30-ի։

ԴՈւԱԽ  համակարգող կենտրոնի անդամ, հայտնի իրավաբան Վիդադի Միրքամալը ենթարկվել է շանտաժի նրան վարկաբեկող «վիդեոյով»։

ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի մեկ այլ անդամի՝ Գյուլթեքին Հաջիբեյլիի Ֆեյսբուքի էջը կրկնակի կիբեռգրոհի է ենթարկվել, եւ տվյալները հեռացվել են, իսկ տասնյակ բաժանորդներ արգելափակվել են։

Իշխանությունները շարունակել են խախտել հավաքների ազատության իրավունքը եւ չեն համաձայնել, որ նոյեմբերի 10-ին «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ակցիա իրականացնի քաղաքի գծում, իսկ նրա նստացույցը նոյեմբերի 12-ին դաժանաբար ցրվել է։

Չնայած հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո Եվրոպական միությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպայի խորհուրդը, Freedom House, Human Rights Watch եւ մի շարք այլ կազմակերպություններ դիմել են պաշտոնական Բաքվին՝ կոչ անելով «ապահովել հավաքների ազատությունը», «դադարեցնել ոստիկանության բռնությունները», դա անուշադրության է մատնվել։

Կարծիքը, որն արտահայտել է նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին այն մասին, թե «վերջին տարիներին ձեռք է բերվել մեծ առաջընթաց դեմոկրատիայի զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», հաստատում է, որ քաղաքական բռնաճնշումները եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումները երկրում արտոնված են անձամբ նրա կողմից։

Ազգային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի ժողովրդին հրապարակավ բողոքել զանգվածային բռնության եւ խոշտանգումների դեմ, իսկ միջազգային հանրությունը պետք է որդեգրի ավելի վճռական դիրքորոշում, որպեսզի պաշտոնական Բաքվին մղի հետաքննելու բռնության եւ խոշտանգումների դեպքերը։

Ազգային խորհուրդը կարծում է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպական միությունը, պետք է հասցեական պատժամիջոցներ մտցնեն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները, արտոնում եւ կիրառում խոշտանգումներ Ադրբեջանում։

 

lragir.am

Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները ՌԴ սահմանապահ զորքերի օժանդակությամբ մարել են Թուրքիայի տարածքում բռնկված և սահմանային գոտում տարածված հրդեհը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«911» ծառայություն նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։12-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ և 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից և Զարիշատ համայնքի 7 բնակիչ:

lragir.am

Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 2300 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: