Մամուլի տեսություն 2019-11-17
Շաբաթ օրը Իրանում տեղացին առաջին աշնանային անձրևները, որի հետևանքով խափանվեց երթևեկությունը որոշ քաղաքներում:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Մորալեսը բացահայտել է, որ ԱՄՆ-ը մտադիր էր իրեն տեղափոխել Գուանտանամո
Բոլիվիայի պաշտոնաթող նախագահն բացահայտել է, որ ԱՄՆ-ը իրեն առաջարկել էր մի օդանվով տեղափոխել այլ վայր սակայն ինքը վստահ էր որ ԱՄՆ-ը մտադիր էր իրեն տեղափոխել Գուանտանամո:
Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Մեքսիկայում «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել էր ինքնաթիռ ուղարկել Բոլիվիա:
Մորալեսը հավելել է. «ԱՄՆ-ն իմ պետքարտուղարին առաջարկել էր, որ ինքնաթիռ կուղարկի մեզ տանելու այնտեղ, որտեղ մենք ուզում ենք»: Վստահ էի, որ Գուանտանամոն նպատակակետը կլինի:
«Խոռասան» օրաթերթ
ԱՄՆ նախագահը բազմիցս ընդգծել է ԱՄՆ-ի հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը ամբողջ աշխարհի և դաշնակիցների հետ: Նա կարծում է, որ Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները, ամեն գնով չեն պաշտպանել Վաշինգտոնին: Նա կարծում է, որ Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան և Սաուդյան Արաբիան, իրենց պաշտպանական ծախսերը պարտադրել են Վաշինգտոնին:
Թրամփը բազմիցս քննադատել է Ճապոնիային և պնդել է, որ ԱՄՆ-ը վճարում է այդ պաշտպանության համար, ԱՄՆ նախագահը կոչ է արել Ճապոնիային ամերիկյան զորքերի տեղակայման համար ավելացնել ռազմական բյուջեն:
«Ֆարն Փալիսի» վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնց անունը չի բացահայտել գրել է, որ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ճապոնիային քառապատկել ԱՄՆ-ի ռազմական ուժերի տեղակայման բյուջեն:
«Ջավան» օրաթերթ
Խռովություններ Իրանում
Բենզինի գների կտրուկ բարձրացման հետևանքով, տնտեսական նոր ցնցումներ են առաջացել Իրանում: Չնայած բենզինի գնի ավելացման եկամուտները հատկացվելու են 60 միլիոն իրանցիների, սակայն որոշ մարդիկ բողոքում են այս հանկարծակի թանկացման դեմ:
Մարդիկ բողոքում են, բենզինի գների ավելացման ձևի վերաբերյալ, որին հաջորդեց հանրահավաքները երկրի որոշ քաղաքներում: Բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են ուրբաթ և շարունակվեցին են մինչև հաջորդ օրը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի մեծ մասում ձյուն և աշնանային անձրև է տեղացել
Շաբաթ օրը Իրանում տեղացել է առաջին աշնանային անձրևները, որի հետևանքով խափանվեց երթևեկությունը որոշ քաղաքներում:
Օդերևութաբանական կազմակերպության տվյալների համաձայն, Թեհրանում եղանակը այսօր (կիրակի) կլինի ամպոտ, անձրև և ձյուն, և երբեմն քամի ՝ առնվազն մեկ և առավելագույնը հինգ աստիճան ջերմաստիճանով:
Թեհրանի եղանակը կիրակի օրը ամպամած է , որոշ ժամերին անձրև և ձյուն է տեղալու: Կանխատեսվում է նվազագույնը երկու և առավելագույնը ութ աստիճան ջերմաստիճանի նվազեցում:
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ
Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի գործընթացը եզրափակիչ փուլ է մտել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, որ Կիևը երեք նավ է ուղարկել գերեվարված նավերի հետևից։
Ռուսական ԶԼՄ-երի հաղորդմամբ ռուսական կողմը համաձայն է վերադարձնել նավերը, փոխանցումը ծրագրված է իրականանցնել մինչև դեկտեմբերի 9-ը՝ նորմանդական ձևաչափով հերթական գագաթաժողովը։
Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուսական կողմը կանգնեցրել և ձերբակալել էր Ղրիմի ուղղությամբ շարժվող ուկրաինական երեք նավերը՝ իր ջրային սահմանները խախտելու մեղադրանքով։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել` արձագանքելով Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարություններին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով:
Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:
Ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և հետագայում դրա հիման վրա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:
Լուկաշենկոն որոշել է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, գրում է lenta.ru-ն։ Լուկաշենկոն նշել է, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պատրաստվում է նախագահի պաշտոնը լքել միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո։Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020 թվականի ամռանը։Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում փոխել երկրի սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։
Հարյու հազարավոր ցուցարարներ պահանջել են Չեխիայի վարչապետի հրաժարականը
Մի քանի հարյուր հազար մարդ շաբաթ օրը Պրահայի Լետենյան դաշտում դուրս է եկել հանրահավաքի՝ նշելով 1989թ․-ի «Թավշյա հեղափոխության» 30-րդ հոբելյանը։ Ցուցարարները պահանջել են Չեխիայի վարչապետի պաշտոնից «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ, միլիարդատեր, Անդրեյ Բաբիշի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանրահավաքը կազմակերպող «Միլիոն ակնթարթ ժողովրդավարության համար» հասարակական շարժման գնահատականներով՝ դրան մասնակցել է 300 000 մարդ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հանրահավաքին մասնակցել է 200 000 մարդ։
Ակցիայի մասնակիցները վարչապետի հրաժարականի կոչով պաստառներ են ունեցել։ Պաստառների վրա նաև եղել են ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Եվրամիության և ՆԱՏՕ-ի միասնականությանը աջակցող կարգախոսներ։