ՄԱԿ.«Մակրոնը և Մերկելը հետևելով Թրամփի օրինակին աջակցում են Ռիադին»
Սաուդյան Արաբիան,որպես արևմուտքի ատարածաշրջանային կարևոր դաշնակից մշտապես վայելել է ԱՄՆ-ի և եվրոպական խոշոր երկրների բազմակողմանի աջակցությունը:
Սաուդյան ռեժիմը արևմտյան սպառազինության հիմնական գնորդներից է եղել, իսկ Ֆրանսիայի ,Գերմանիայի ու ԱՄՆ-ի նման երկրները սաուդյան այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո, փորձել են կոծկել այդ փաստը, ինչն արժանացել է ՄԱԿ-ի խիստ քննադատությանը: արտադատարանային սպանությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալլամարդը միջազգային հանրությանը կոչ է արել Խաշողջիի սպանության մանրամասները բացահայտելու համար անհրաժեշտ հետաքննություն անցկացնել: Քալլամարդը քննադատել է Մեծ Քսանյակի երկրներին՝քանի որ վերջիններս սաուդյան այլախոհ լրագրողի սպանությունից անմիջապես հետո, Արաբիայի գահաժառանգին դատարան կանչելու փոխարեն, նրան հրավիրեցին մասնակցելու Ճապոնիայում կայանալիք այդ խմբի նիստին:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է.«Այդ քայլն ապացուցում է միջազգային հանրության վախկոտությունը»:
Սաուդյան քննադատ լրագրող Ջամալ Խաշողջին 2018 թվականի հոկտեմբերի 2-ին սպանվեց Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում:Իհարկե Սաուդյան ռեժիմը սպանությունը հերքելուց հետո, միջազգային ճնշումների տակ հայտնվեց,որից հետո հրապարակեց մի հաղորդագրություն որում խոստովանեց Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանի շենքում Խաշողջիի սպանությունը: Սաուդյան ռեժիմը փորձեց քողարկել հիմնական խնդիրը, չներկայացնելով Խաշողջիի սպանության հրահանգողի անունը: Սաուդյան ռեժիմը բացասական անցյալ ունի մարդու իրավունքների խախտման ոլորտում: Սաուդյան ռեժիմը երկրի ներսում ճնշում է իր ընդդիմադիրներին ու ոչնչացնում նրանց և Սաուդյան կոալիցիան ևս պատերազմ սանձազերծելով Եմենի դեմ, բազմաթիվ ոճիրներ է գործել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է հերքել Մոհամմեդ բին Սալմանի դերակատարությունը Խաշողջիի սպանության հարցում,որպեսզի կարողանա շարունակել Վաշինգտոն-Ռիադ լայն հարաբերությունները: Թրամփի դիրքորոշման հիմնական պատճառը, Արաբիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների զգայնությունն ու նշանակությունն է: Թրամփը երբեք պատրաստ չէ հրաժարվել Սաուդյան ռեժիմի հետ հարաբերություններից: Թրամփը հայտարարել է,որ ուշադրություն չի դարձնում ներքին հարցերին ,հատկապես ԱՄՆ-ի դաշնակից երկրներում մարդու իրավունքների իրավիճակին: Մյուս կողմից չնայած եվրոպական երկրները, Եվրամիությունը առերևույթ դատապարտել են Խաշողջիի սպանությունը,բայց Ֆրանսիայի ,ու Գերմանիայի նման մի շարք երկրների ղեկավարներ պատրաստ չեն հրաժարվել Սաուդյան ռեժիմի հետ տնտեսական ու սպառազինական շահավետ գործարքներից:
Գերմանացի քաղաքագետ Թոմաս Յագերն ասել է.«Հաշվի առնելով,որ Սաուդյան Արաբիան մեծ շահ է բերում արևմտյան երկրներին, հատկապես ԱՄՆ-ին, Խաշողջիի անհետացման ու սպանության գործը չի կարող վնասել այդ շահավետ ու բարեկամական հարաբերություններին»:
Սաուդյան ռեժիմը շարունակում է խախտել մարդու իրավունքները և ճնշել ընդդիմադիրներին, նաև շարունակում է Եմենի դեմ պատերազմը:Չնայած Գերմանիան արգելք է դրել Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու վրա, սակայն հաղորդումները վկայում են,որ այդ երկիրն անուղղակիորեն զենք է արտահանում Արաբիա: Այդ հարցը պատճառ է դարձել,որ ՄԱԿ-ը Սաուդյան ռեժիմի կողմից մարդու իրավունքների դեմ իրականացվող գործողություններին աջակցելու հարցում Մերկելին ու Մակրոնին դասի Թրամփի կողքին: