Արևմուտքը Մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայեցնում իր քաղաքական նպատակների համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113633-Արևմուտքը_Մարդու_իրավունքների_հարցը_միջոց_է_ծառայեցնում_իր_քաղաքական_նպատակների_համար
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը դատապարտել է Կանադայի կառավարության բանաձևը Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին և հայտարարել է, որ Կանադան շարունակում է Իրանատյացության քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2019 08:38 Asia/Tehran
  • Արևմուտքը Մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայեցնում իր քաղաքական նպատակների համար

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը դատապարտել է Կանադայի կառավարության բանաձևը Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին և հայտարարել է, որ Կանադան շարունակում է Իրանատյացության քաղաքականությունը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Կանադայի այդ քայլը խորհրդանշում է Իրանի ազատ ժողովրդի հանդեպ Արևմուտքի արմատավորված թշնամության խորության մասին»:

ԻԻՀ -ը ազգային անվտանգության ու շահերի և կրոնական պարտավորություններից ելնելով կարևորում է մարդու իրավունքների հարգումը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Կանադան որպես մարդու իրավունքների պաշտպանությամ հավակնորդ պետություն համակարգված կերպով խախտում է մարդու իրավունքները, քայլ է պահում ԱՄՆ-ի կամայական և Սիոնիստական ռեժիմի իսլամատյացության քաղաքականությունների հետ, մասնակցում է տարածաշրջանային խռովությունների հրահրմանն ու սրմանը և հովանավորում է Եմենում, Սիրիայում և Իրաքում, մարդկության դեմ ոճրագործություն իրականացրածներին:

Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Սեյեդ Աբբաս Մուսավին հավաստիացրել է, որ Ներկա ժամանակաշրջանի ոճրագործները հակաԻրան բանաձևի հովանավորներն են և իրավունք չունեն մարդու իրավունքների մասին տեսակետ հայտնել:

Չնայած մարդու իրավունքների համաշխարհային հայտարարության մեջ կարևորվել է մարդու իրավունքների հարգումը, սակայն արևմուտքի տեսաանկյունից այդ կարգախոսները ցուցադրական են և Արևմուտքն իր քաղաքական նկրտումներն է հետապնդում:

Իրանի դեմ Մարդու իրավունքների մասին բանաձևը վավերացվել է այն պայմաններում, երբ դրա գլխավոր հեղինակ ԱՄՆ-ը Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչություն կիրառելով , խախտում են ավելի քան 83 միլիոն իրանցիների, այդ թվում կանանց, երեխաների, հիվանդների ու տարեցների ամենատարրական իրավունքները:

Հաշվի առնելով այս իրողությունները և մարդու իրավունքների հարցում Արևմուտքի երկվությունը, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի հաղորդագրության մեջ ասվել է.«Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին բանաձևի հրապարակման Արևմուտքի քայլը վկայում է այն մասին, որ Արևմուտքը չարաշահում է միջազգային հասարակության գործեղանակները և ատելություն է տարածում: