Աննախադեպ փակուղի Սիոնիստական ռեժիմում
Նեթանյահուն և Գանեթսն կաբինետ ձևավորել չկարողանալու պատճառով, Սիոնիստական ռեժիմի ղեկավարը առաջին անգամ խորհրդարանին առաջարկել է վարչապետ նշանակել:
Բենիամին Նեթանյահուի կաբինետի տապալումից անցել է մեկ տարի: 2018 թվականի նոյեմբերին Սիոնիստական ռեժիմը պատերազմ հրահրեց Գազայի հատվածի դեմ: Բայց չորս օր հետո նա ստիպված եղավ ընդունել հրադադարը: Հրադադարից հետո Իսրայել մեր տունը կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տալիս Նեթանյահուի կաբինետից և տապալում է կառավարության կազմը: Մինչ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2019-ի նոյեմբերին, Նեթանյահուն հրամայել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ապրիլի 9-ին:
Ապրիլի 9-ին անցկացվեցին արտահերթ ընտրություններ և Նեթանյահուի գլխավորությամբ «Լիքուդ» կուսակցությունը, շահեց 36 տեղ: Նեթանյահուին հանձնարարվեց ձևավորել կաբինետը: Բայց 42 օր անց նա չկարողացավ ստեղծել նոր կաբինետ: Նեթանյահուի դաշնակիցները Քնեսեթում քվեարկեցին այն լուծարելու համար, որպեսզի տեղի ունենա երկրորդ ընտրությունը սեպտեմբերի 17-ին, որը հանգեց Լիքուդ կոսակցույան տեղերի անկմամբ և Նեթանյահուի պարտությամբ: Քանի որ աջակողմյանները խորհրդարանում ունեն 55 տեղ, Սիոնիստական ռեժիմի ղեկավարը մեկ անգամ ևս Նեթանյահուին հանձնարարեց ձևավորել կաբինետը, սակայն նա կրկին ձախողվեց: Հոկտեմբերի 21-ին, Սիոնիստական ռեժիմի նախագահը «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի ղեկավար Բեննի Գանեցին հանձնարարեց ձևավորել կաբինետ, բայց Գանցը նույնպես պաշտոնապես հայտարարեց որ չի կարողացել 61հոգանոց կաբինետը կազմել:
Նեթանյահուի կաբինետի անկումից մեկ տարի անց ՝ 2019-ի նոյեմբերին, Սիոնիստական ռեժիմի ղեկավարը առաջին անգամ խորհրդարանին հանձնարարել է նոր վարչապետ նշանակելու համար: Ռովին Ռիվլինը հայտարարել է, որ քաղաքական նկատառումների պատճառով Նեթանյահուն և Գանցը չեն կարողացել ձևավորել կաբինետը: Ռովին Ռիվլինը ակնարկում է, Նեթանյահուի և Գանեցի տարաձայնություններին կաբինետի ձևավորման վերաբերյալ:
Այժմ խորհրդարանն 21 օր ժամանկ ունի նոր վարչապետ նշանակելու համար: Հաշվի առնելով որ Նեթանյահուն և Գանեցին չհաջողվեց խորհրդարանում 120 տեղերից ստանալ 61-ը, Թվում է, թե քիչ հավանական է, որ խորհրդարանի անդամները կարողանան համաձայնության գալ այլ տարբերակի շուրջ, եթե խորհրդարանը չկարողանա առաջադրել նոր վարչապետին, հնարավոր է, որ Իսրայելում տեղի ունենա երրորդ ընտրությունը: Բայց նույնիսկ երրորդ ընտրություն անցկացնելը քաղաքական ճգնաժամը վերջ տալու երաշխիք չէ Իսրայելում: Քանի որ կրկին, ոչ ոք չի կարող շահել խորհրդարանական 61 տեղերը կաբինետ կազմելու համար: