Մամուլի տեսություն 24-11-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113796-Մամուլի_տեսություն_24_11_2019
Իրանի գյուղերում կակռուցվի 20 հազար արևային էնարգակայաններ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 13:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-11-2019

Իրանի գյուղերում կակռուցվի 20 հազար արևային էնարգակայաններ

«Քեյհան» օրաթերթ

Սիոնիստնները խոստովանել են որ զվարճանքի համար մարդ են սպանում

 

Զվարճանքի համար սիոնիստների սպանության մասին շատ տեղեկություններ են հրապարակվել: Այս հանցագործություններն այնքան են պատահել, որ  սիոնիստների համար պաղեստինցի երիտասարդների և երեխաների սպանելը դարձել են սովորական: 

Նախկին սիոնիստ գրոհայինները, որոնք հաճախել են Թել Ավիվի լուսանկարչական պատկերասրահ, պատմել են իրենց հշողությունները պաղեստինցիների դեմ կատարած իրենց գործողությունների մասին:

Guardian- ի հաղորդման համաձայն, իսրայելցի նախկին զինվորների համար պաղեստինցիների հետապնդումը սովորական գործ էր: լուսանկարչական պատկերասրահում տասնյակ նախկին սիոնիստ զինվորականներ պատմել են իրենց  հուշերի վերաբերյալ:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանում 20,000 արևային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ հուշագր է  ստորագրվել

«Լուսավորության ջիհադ»-ի համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել «Բասիջ մոսթազաֆան» կազմակերպության, Իմամ Խոմեյնիի օգնության հանձնաժողովի և «Քարաֆարինան» հիմնադրամի միջև Իրանի գյուղական շրջաններում արևային էներգիայի զարգացման համար:

Իրանի բյուջեի և պլանավորման կազմակերպության ղեկավար Մուհամմեդ Բաղեր Նոբախթը հայտարարել է, որ Բասիջ մոսթազաֆան» կազմակերպությունը սրբազան պաշտպանության և կառուցման ծրջաններում միշտ եղել է ժողովրդի կողքին և ներկայումս էլ պատժամիջոցների ծանր պայմաններում շարունակում է մնալ ժողովրդի կողքին:  

 

«Իրան» օրաթերթ

Ամերիկան զայրացած է Իրանում տեխնոլոգիայի զարգացման կապակցությամբ

 

Ինտերնետի անջատումից և դրա աստիճանական միացումից հետո Իրանի տարբեր քաղաքներում, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը իր պատժամիջոցների ցուցակում է տեղադրել Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին: Սակայն Իրանի խորհրդարանի պատգամավորները կարծում են, որ սա անհիմն պնդում է քանի որ  նա հայտնվել է  ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում ՝  որովհետև  Ամերիկան զայրացած է Իրանի կապի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ նրա փայլուն և հաջողված աշխատանքի համար:

 

«Քեյհան» օրաթերթ

Եմենի 71 հազար հիվանդներ մահացել են Եմենում շարունակվող պաշարման պատճառով

Անցած 56 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դաժան պաշարումը Եմենում լիակատար մարդասիրական աղետի պատճառ է դարձել:

Մի քանի օր առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ 12 միլիոն եմենցի երեխաների կյանքը վտանգված է:

Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սաուդյան կոալիցիայի հարձակումից ի վեր մինչ այժմ առնվազն 43 հազար եմենցի հիվանդներ մահացել են, քանի որ նրանք չեն կարողացել բուժման համար մեկնել արտասահման:

Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առնվազն 71 հազար եմենցի հիվանդ զոհվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի պաշարման հետևանքով:

 

lragir.am

Հայ լրագրողների այցը Բաքու

Նոյեմբերի 17-ից 21-ը հայ և ադրբեջանցի լրագրողները համապատասխանաբար այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

Մասնավորապես, Բաքու են այցելել Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Մեդիամաքս գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը:

Ադրբեջանական կողմից Երևան և Ստեփանակերտ են այցելել Էլչին Վալիևը (Trend.az), Էլշան Ռուստամովը (1news.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կակվազա):

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ: Շանթի եթերում Երկանյանը պատմել է, որ լրագրողների փոխայցելությունները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած պայմանավորվածության շրջանակում է տեղի ունեցել:

Այցերի ավարտից հետո լրագրողները սկսել են սոցցանցի իրենց էջերում մանրամասներ ներկայացնել այցերից: Հայ լրագրողները եղել են Բաքու, Ղուբա և Գանձակ քաղաքներում: Արտյոմ Երկանյանը Շանթի եթերում նշել է, որ Էդգար Էլբակյանը Բաքու է մեկնել Արցախի հանրային հեռուստաընկերության ներկայացուցչի կարգավիճակով, իսկ Ստեփանակերտում ադրբեջանցի լրագրողների այցերը համակարգել է Արցախի ԱԳՆ-ն, ինչն աննախադեպ է:

tert.am

Իրաքը Սիրիայի հետ սահմանի երկայնքով ուժեղացրել է անվտանգության միջոցառումները 

Իրաքի սահմանապահները Սիրիայի հետ սահմանային գծի երկայնքով  ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ կանխելու ահաբեկիչների ներթափանցումը երկիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով իրաքյան լրատվամիջոցներին։ «Սահմանապահ զորքերի հրամանատարությունը սկսել է պաշտպանական ամրություններ հիմնել Նինվե և Անբար նահանգներում Իրաքի և Սիրիայի միջև սահմանային գծի երկայնքով  մաքսանենգության դեպքերը կամ ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:Ավելի վաղ NBC հեռուստակայանը հաղորդել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կռվողները, լքելով Սիրիայի տարածքը, տեղակայվում են Իրաքի հյուսիսում չվերահսկվող լեռնային շրջաններ։ 2017-ի դեկտեմբերին Իրաքի ղեկավարությունը հայտարարել էր ահաբեկչական խմբավորման հետ երեք ու կես տարի տևած պատերազմից հետո Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը գրաված ԻԼԻՊ ահաբեկիչներից ամբողջովին ազատվելու մասին։ Այժմ սփռված ահաբեկչական խմբավորումները շարունակում են դիվերսիոն գործողություններ իրականացնել և հարձակումներ գործել երկրի ազատագրված տարածքներում: Իրաքի անվտանգության աշխատակիցները նշում են, որ զինյալների գործողությունների մեծ մասը կասեցվում են:

 

armedia.am

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով, հայտնում է «Այսօր»-ը:

ԿԲ-ից հայտնում են, որ բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը: Այսպես, արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վերին սահմանաչափը գնահատվել է «BB», որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ֆիթչ»-ի կողմից վարկանշվելու դեպքում արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն (BB-) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB) վարկանիշ:

 

ermenihaber.am

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում «ոչնչացնել, կամ ինչ-որ կերպ ազատվել S-400-ներից»

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը Reuters-ի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել ինչ-որ կերպ  հրաժարվել, կամ պարզապես ոչնչացնել Ռուսաստանից գնած ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերը։

«Թուրքիան դեռ կարող է վերադառնալ բանակցային սեղան։ Նրանք գիտեն, որ դրա համար կամ պետք է ոչնչացնեն, կամ ետ վերադաձնեն, կամ ինչ-որ կերպ ազատվեն S-400-ներից»,- ասել է  պաշտոնյան։ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան դեռևս կարող է ենթարկվել պատժամիջոցների CAATSA օրենքի շրջանակներում։ (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։Ընդ որում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների հստակ ժամկետ չկա։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միայն 9 ամիս անց Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, երբ պաշտոնական Պեկինը գնեց ռուսական կործանիչներ։