Գերհարուստները մտնում են ԱՄՆ նախագահական ընտրությունների դաշտ
Ամերիկացի գերհարուստ Մայքլ Բլումբերգը հայտարարել է ԱՄՆ-ի 2020-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այսպիով, փողը ավելի շատ է ազդում այդ երկրում տիրող քաղաքականության ու ընտրությունների վրա:
Բլումբերջ 58 միլիարդ դոլար կապիտալով, ԱՄՆ-ի իներորդ ամենահարուստ մարդն է: Նա Ամերիկայի պատմության ամենահարուստ մարդն է, որ նպատակ ունի դառնալ նախագահ: Ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, մոտ 3 միլիարդ դոլար կարողությամբ, համարվում է Միացյալ Նահանգների ամենահարուստ նախագահը:
Նման գերհարուստի մուտքը նախագահական ընտրություններ էական նշանակություն ունի մի երկրում, որտեղ փողն է որոշում քաղաքական գործընթացները: ԱՄՆ նախագահի ընտրությունները կարժենան 8 միլիարդ դոլար, դառնալով ամենաթանկ ընտրություններն են աշխարհում: Այս ծախսի մեծ մասն ապահովում են մեծահարուստները: Դրա մի մասը բացահայտ և օրինական ճանապարհով հայթայթվում է ընտրական նվիրատվության և լոբբինգի միջոցով, իսկ ավելի խոշոր մասը՝ կաշառքների և ապօրինի նվերների տեսքով:
Ամերիկյան կապիտալիստներից շատերն, իհարկե, նախընտրում են ստանձնել իշխանությունը: 2016 թ.-ին Նյու Յորքցի միլիարդատեր Թրամփի նախագահ ընտրվելն այլ մեծ կապիտալիստներին խրախուսեց հետևել նրա օրինակին: Եվ Նյու Յորքի նախկին քաղաքապետը Բլումբերգը, 77 տարեկան հասակում, որոշել է փորձել իր բախտը՝ ԱՄՆ-ի նախագահության ընտրություններում: Ակնկալվում է, որ Բլումբերգի կապիտալի մի մասի ներարկումը նախընտրական արշավին կարող է ազդել դեմոկրատականների ընտրական ճակատագրի վրա:
Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ սենատոր Բերնի Սանդերսի և սենատոր Էլիզաբեթ Ուորենի առաջ անցնելը վկայում է այն մասին, որ դեմոկրատական ընտրողների մոտ աճել են ձախակողմյան և հակա-Ուոլ սթրիթյան հակումները:
Սանդերսը, ով երկարատև անցյալ ունի ամերիկյան կապիտալիստներին ընդդիմանալու գործում և հայտնի է որպես ԱՄՆ-ի սոցիալ-դեմոկրատական միակ թեկնածուն, ասել է, որ միլիարդատերերն իրավունք չունեն գնել այս ընտրությունները, իսկ միլիարդատերերի դասը վախենում հզոր արհմիությունների ստեղծման վրա հիմնված շարժումից:
Միգուցե հենց այս վախն է պատճառ դարձել, որ կապիտալիստները Բլումբերգին քաջալերեն մասնակցել դեմոկրատականների ներկուսակցական մրցություններին և ձախակողմյաններին ասպարեզից հեռցնելով, 2020-ի ընտրությունները դարձնեն Ուոլ Սթրիթի և հանրապետական երկու միլիարդ թեկնածուների մրցության ասպարեզը:
Այդուամենայնիվ, քաղաքականության վրա փողի գերակայությունից հոգնած քաղաքացիները կարող են Բլումբերգին հեռացնել ընտրաշավի դաշտից և այլ հայացքներով մի թեկնածուի ընտրել որպես նախագահ: Սակայն ինչ էլ որ լինի, դա արմատական փոփոխություն կբերի ԱՄն-ի քաղաքականության և իշխանության ասպարեզում: