Միջազգային ցուցահանդեսների անցկացումը՝ որպես Իրանի տնտեսական և առևտրային կարողությունների աճի վկայություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114008-Միջազգային_ցուցահանդեսների_անցկացումը_որպես_Իրանի_տնտեսական_և_առևտրային_կարողությունների_աճի_վկայություն
Իրանի իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանը հյուրընկալում է «Իրանի պողպատի, հանքարդյունաբերության ու մետալուրգիայի» և «Տպագրության, փաթեթավորման և հարակից մեքենաների» երկու միջազգային ցուցահանդեսները, որոնք տևելու են մինչև երկուշաբթի օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 09:35 Asia/Tehran
  • Միջազգային ցուցահանդեսների անցկացումը՝ որպես Իրանի տնտեսական և առևտրային կարողությունների աճի վկայություն

Իրանի իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանը հյուրընկալում է «Իրանի պողպատի, հանքարդյունաբերության ու մետալուրգիայի» և «Տպագրության, փաթեթավորման և հարակից մեքենաների» երկու միջազգային ցուցահանդեսները, որոնք տևելու են մինչև երկուշաբթի օրը:

«Իրանի պողպատի, հանքարդյունաբերության և մետալուրգիայի» 16-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցել են 300 ընկերություններ Իրանից և եվրոպական ու ասիական երկրներից, ներառյալ՝ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից,Իսպանիայցի, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Բրիտանիայից, Թուրքիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Մեքսիկայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Էմիրություններից,Հնդկաստանից ու Ճապոնիայից: Ուրբաթ օրը տեղի է ունեցել վերոշյալ ցուցահանդեսների բացումը: Յուրաքանչյուր ցուցահանդեսի անցկացման կարևորագույն նպատակն է արդյունավետ, ծավալուն ու կայուն հաղորդակցությունը, որը հաստատվում է գործարարների ու տնտեսական ակտիվիստների միջև և հանգեցնում երկարատև համագործակցությունների, որոնք կարող են նպաստել արտահանումների ընդլայնմանը, և գիտական, առևտրային, տեխնոլոգիական ու նույնիսկ մշակութային փոխանակումների:

Ցուցահանդեսային արդյունաբերության նշանակությունը դարձավ մոտիվացիա, ցուցահանդեսների արդյունաբերության համաշխարհային միության՝ ՅՈՒՖԻ-ի համար,որպեսզի 2016 թվականին  հունիսի 7-ը հռչակի,որպես ցուցահանդեսների համաշխարհային օր :

ՅՈՒՖԻ կազմակերպությունը ցուցահանդեսային արդյունաբերության համաշխարհային օրը լավագույն հնարավորությունն  է համարում  աշխատանքի, ստեղծարարության ու ներդրումների վրա այս արդյունաբերության ոլորտի դրական ազդեցությունն ի ցույց դնելու համար: 

Նման ցուցահանդեսներն անցկացվում են չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը փորձում է պատժամիջոցների կիրառման միջոցով մեկուսացնել Իրանի իսլամական հանրապետությանը: Տնտեսական ոլորտի փորձագետների կարծիքով, Իրանի գեոպոլիտիկական դիրքը եզակի է և շատ հարմար՝ կայուն տնտեսական զարգացման հասնելու համար: Ուստի նման ցուցահանդեսների անցկացումը նոր հնարավորություն է ընձեռում տնտեսական համագործակցությունների և արտահանումների ընդլայնման համար:

 Իրանի իսլամական հեղափոխության 5-րդ տասնամյակի շեմին ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հրապարակեց մի կարևոր բանաձև՝ «Հեղափոխության երկրորդ քայլը» անունով, որում, թվարկելով երկրում առկա տնտեսական հնարավորությունները, նա նշել է.«Իրանն ունի  աշխարհի բնակչության մեկ և աշխարհի հանքային պաշարների 7 տոկոսը: Ստորգետնյա հսկայական ռեսուրսները, արևելքի ու  արևմուտք և հյուսիսի ու հարավի միջև գտնվող բացառիկ աշխարհագրական դիրքը, ազգային մեծ շուկան, տարածաշրջանային մեծ շուկան՝ 15 հարևաններով և 600 միլիոն բնակչությամբ, ծովային երկար ափերը, գյուղատնտեսական արտադրանքի բազմազանությունը և խոշոր ու բազմաոլորտ տնտեսությունը, երկրի հնարավորությունների մի մասն են կազմում»:

Իրանն իր տրամադրության տակ ունի աշխարհի նավթի պաշարների 10 և գազի պաշարների 17 տոկոսը: Աերկու կողմերում են գտնվում Կասպից ծովը և Պարսից ծոցը: Փաստորեն Իրանը գտնվում է այնպիսի դիրքում, որ կարող է հաջողությամբ անցնել զարգացման ու առաջընթացին ճանապարհը: 

Առևտրի  ազատ գոտիներ ստեղծելով և արդյունաբերական ու մասնագիտական միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելով, ԻԻՀ հնարավորություններ է ստեղծել, որոնք գտնվում են շատ երկրների ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում, ուրբաթ օրը Միլան քաղաքում տեղի է ունեցել Իրանի ու Իտալիայի արդյունաբերության տերերի ու ակտիվիստների համատեղ նիստը: