Մամուլի տեսություն 1-11-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114048-Մամուլի_տեսություն_1_11_2019
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտոնապես ընդունել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի կանխարգելիչ ուժը թուլացել է և ԱՄՆ պետքարտուղարն անուղղակիրոեն հաստատել է դա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 13:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 1-11-2019

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտոնապես ընդունել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի կանխարգելիչ ուժը թուլացել է և ԱՄՆ պետքարտուղարն անուղղակիրոեն հաստատել է դա:

«Խոռասան» օրաթերթ

ԱՄՆ-ն պարտվում է

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի զսպիչ ուժի կորուստը, ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ  Իրանի դեմ ԱՄՆ-ի զսպիչ ուժը կբարձրացվի բավարար մակարդակի: ԱՄՆ-ը երեք շաբաթ առաջ հայտարարեց, որ ավելացնում է Սաուդյան Արաբիայում տեղակայված զորայինների և սարքավորումների թիվը:

GNS սիոնիստական կայքիի հետ զրույցում, Մայք Պոմպեոն ասել է.«Ես զենք եմ վաճառել՝ սաուդցիներին ու Էմիրություններին օգնելու համար: Հուսով ենք, որ միջոցառումների այս փաթեթը մեր կանխարգելիչ ուժը կբարձրացնի գոհացուցիչ մակարդակի: Իրանի առաջնորդները պետք է գիտակցեն, որ իրենց ապակառուցողական մոտեցումը թանկ կլինի իրենց համար, որտեղ էլ դա տեղի ունենա»: 

 

«Քեյհան» օրաթերթ

Տեղի է ունեցել Իրանի բանակի ռազմածովային ուժերի նոր ձեռքբերումների շնորհանդեսը

Շաբաթ օրը, Իրանի բանակի նոր ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակում, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ  ծովային զորավարժությանն ասել է, որ առաջիկայում Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններում տեղի է ունենալու Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությունը:

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է, որ Դամավանդ ռազմանավը մինչև տարեվերջ կմիանա նավատորմին:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Սկսվել է Իրանի իսլամական խորհրդարանի տասնմեկերորդ շրջանի ընտրությունների թեկնածուների արձանագրությունը

Այսօր սկսվում է Իրանում 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրումը: Այս տարի 208 ընտրատարածքից 290 պատգամավոր կընտրվեն Խորհրդարանում:

Իսլամական խորհրդարանիի թեկնածուների գրանցումը կշարունակվի մինչև շաբաթ օրը:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Էրաղչի. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տնտեսական ցնցումը թուլացել է 

Պեկին այցելած Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալն ասել է, որ Թեհրանը լավ և ընդլայնվող հարաբերություններ ունի Չինաստանի հետ: Նա հավելել է. « ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տնտեսական ցնցումը թուլացել է և մենք մեր գործընկեր երկրների, հատկապես Չինաստանի հետ հարաբերություններում, կիրառում ենք նոր մեխանիզմներ»:

Էրաղչին նշել է, որ Չինաստանի հետ  տնտեսական հարաբերությունները նույնպես գտնվումե նզ արգացման ուղու վրա: Նրա խոսքերով. «Պետք է վերացնել խոչընդոտները և բարձրացնել երկու երկրների միջև տնտեսական փոխանակումներւի ծավալները»: 

 

armedia.am

Եվրոպական 6 երկիր միացել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմին

Եվրոպական 6 երկիր միացել է վճարումային համակարգին, որը թույլ է տալիս Իրանի հետ առևտուր անել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները:

Նոյեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարումային մեխանիզմին Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի միանալը:

Միացյալ Նահանգները 2018 թվականին վերականգնել է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ վարում է առավելագույն ճնշման քաղաքականություն:

 

tert.am

Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն

 

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Amaq գործակալությանը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Լոնդոնում ուրբաթ տեղի ունեցած հարձակումը կատարել է իր գրոհայիններից մեկը»,- փոխանցում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Երկու հոգի` մեկ կին և մեկ տղամարդ, ստացած վնասվածքներից մահացել էին: Եվս երեքը տուժել էին: Կասկածյալին` 28-ամյա Ուսման Խանին, ոստիկանությունը ձերբակալել է:

 

lragir.am

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին: