Մամուլի տեսություն 1-11-2019
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտոնապես ընդունել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի կանխարգելիչ ուժը թուլացել է և ԱՄՆ պետքարտուղարն անուղղակիրոեն հաստատել է դա:
«Խոռասան» օրաթերթ
ԱՄՆ-ն պարտվում է
Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի զսպիչ ուժի կորուստը, ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի զսպիչ ուժը կբարձրացվի բավարար մակարդակի: ԱՄՆ-ը երեք շաբաթ առաջ հայտարարեց, որ ավելացնում է Սաուդյան Արաբիայում տեղակայված զորայինների և սարքավորումների թիվը:
GNS սիոնիստական կայքիի հետ զրույցում, Մայք Պոմպեոն ասել է.«Ես զենք եմ վաճառել՝ սաուդցիներին ու Էմիրություններին օգնելու համար: Հուսով ենք, որ միջոցառումների այս փաթեթը մեր կանխարգելիչ ուժը կբարձրացնի գոհացուցիչ մակարդակի: Իրանի առաջնորդները պետք է գիտակցեն, որ իրենց ապակառուցողական մոտեցումը թանկ կլինի իրենց համար, որտեղ էլ դա տեղի ունենա»:
«Քեյհան» օրաթերթ
Տեղի է ունեցել Իրանի բանակի ռազմածովային ուժերի նոր ձեռքբերումների շնորհանդեսը
Շաբաթ օրը, Իրանի բանակի նոր ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակում, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ ծովային զորավարժությանն ասել է, որ առաջիկայում Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններում տեղի է ունենալու Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությունը:
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է, որ Դամավանդ ռազմանավը մինչև տարեվերջ կմիանա նավատորմին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Սկսվել է Իրանի իսլամական խորհրդարանի տասնմեկերորդ շրջանի ընտրությունների թեկնածուների արձանագրությունը
Այսօր սկսվում է Իրանում 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրումը: Այս տարի 208 ընտրատարածքից 290 պատգամավոր կընտրվեն Խորհրդարանում:
Իսլամական խորհրդարանիի թեկնածուների գրանցումը կշարունակվի մինչև շաբաթ օրը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Էրաղչի. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տնտեսական ցնցումը թուլացել է
Պեկին այցելած Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալն ասել է, որ Թեհրանը լավ և ընդլայնվող հարաբերություններ ունի Չինաստանի հետ: Նա հավելել է. « ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տնտեսական ցնցումը թուլացել է և մենք մեր գործընկեր երկրների, հատկապես Չինաստանի հետ հարաբերություններում, կիրառում ենք նոր մեխանիզմներ»:
Էրաղչին նշել է, որ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները նույնպես գտնվումե նզ արգացման ուղու վրա: Նրա խոսքերով. «Պետք է վերացնել խոչընդոտները և բարձրացնել երկու երկրների միջև տնտեսական փոխանակումներւի ծավալները»:
Եվրոպական 6 երկիր միացել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմին
Եվրոպական 6 երկիր միացել է վճարումային համակարգին, որը թույլ է տալիս Իրանի հետ առևտուր անել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները:
Նոյեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարումային մեխանիզմին Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի միանալը:
Միացյալ Նահանգները 2018 թվականին վերականգնել է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ վարում է առավելագույն ճնշման քաղաքականություն:
Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն
«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Amaq գործակալությանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Լոնդոնում ուրբաթ տեղի ունեցած հարձակումը կատարել է իր գրոհայիններից մեկը»,- փոխանցում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Երկու հոգի` մեկ կին և մեկ տղամարդ, ստացած վնասվածքներից մահացել էին: Եվս երեքը տուժել էին: Կասկածյալին` 28-ամյա Ուսման Խանին, ոստիկանությունը ձերբակալել է:
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին: