Մոգերինի պաշտոնավարման ավարտը և նրան անցած ճանապարհը
2019թ նոյեմբերի 30-ին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց:
Այդ կապակցությամբ Թուիթերում արած գրառման մեջ, Մոգերինին գրել է. «Իմ պաշտոնավարման ժամկետը, 5 սեղմ տարիներից հետո, ավարտվեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ԵՄ-ը վերածեցին վստահելի գործընկերոջ, բազմաբևեռ քաղաքականության սյունի և մարդու իրավունքների աննահանջ պաշտպանի»:
Վերջին տարիներին ԵՄ-ը կանգնել է բազմաթիվ խնդիրների առջև, որոնցից կարևորներից եղել է միգրացիայի հարցը, որը բազմաթիվ տարաձայնություններ է առաջացրել հին ու նոր անդամ երկրների միջև: Մյուս կողմից, ԵՄ և ԱՄՆ-ի միջև, հատկապես Թրամփի պաշտոնավարության ընթացքում, առաջացել են, բազմաթիվ տարակարծություններ հատկապես այնպիսի հարցերի շուրջ, ինչպես՝ ՀԳՀԾ-ն, Փարիզի կլիմայական պայմանագիրը, Ատլայնտայն օվկիանոսի երկու կողմերի միջև ազատ առևտրի պայմանագիրը և այլն: ԵՄ-ը բազմաթիվ խնդիրներ է ունեցել նաև Ռուսաստանի հետ, հատկապես Ուկրաինայի հարցով և երբ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն իրենց ուժերը հաստատեցին Եվրոպայի արևելքում: Մյուս կողմից, ԵՄ-ը բախվեց Ասիայի արևմուտքի, մասնավորապես՝ Սիրիայի և Պաղեստինի ճգնաժամերի հետ:
Ֆեդերիկա Մոգերինին, իր պաշտոնավարման ընթացքում, փորձեց իր գործողություններով հնարավորինս ապահովել ԵՄ շահերը: Իսկ ԵՄ և ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ պետք է ասել, որ նկատի առնելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև համագործակցությունը չզարգացավ: Դրա պատճառը Թրամփի անտրամաբանական ու անկանխատեսելի դիրքորոշումներն էին քաղաքական, կլիմայական, առևտրային հարցերի շուրջ: Որպես օրինակ, Թրամփի կառավարության հովանավորչական քաղակաքանությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարիֆային պատերազմ տեղի ունենա և ըստ երևույթին, դրական հեռանկար չկա, որը հույս կներշնչի, որ այս հակամարտությունը թուլանում է:
Չնայած ԵՄ-ը մշտապես կարևորել է միջուկային համաձայնագրի պահպանումն իր քաղաքական ու անվտանգության շահերից ելնելով, սակայն ԱՄՆ-ից Եվրոպայի կախվածության մեջ լինելը և Վաշինգտոնի ձեռքում Եվրոպայի դեմ գործածվող լծակները պատճառ դարձան, որ ԵՄ-ը և եվրոպական եռյակն անկարող լինի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, հատկաես՝ INSTEX վճարային մեխանիզմի կապակցությամբ:
Այդուհանդերձ, Մոգերինին Իրանին բազմիցս կոչ է արել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: Դա բնականաբար անտեղի սպասելիք է: Իսկ համաշխարհային ճգնաժամերի և հատկապես՝ փախստականների ճգնաժամի կապակցությամբ Մոգերինի գործողություններն ուղղված են եղել անդամ երկրների միջև համաձայնության կայացմանը և այս ճգնաժամի լուծմանը: Նա նաև շփումներ է հաստատել այն երկրների հետ, որոնք դեպի Եվրոպա փախստականների մուտք գործելու ուղին են ու դարպասը: Իսկ պաշտպանության ու անվտանգության առումով, պետք է ասել, որ Մոգերինին փորձել է ԵՄ նպատակներին զուգահեռ, որոշակի քայլեր կատարել Եվրոպայում անկախ պաշտպանական կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Մոգերինիի աշխատանքային անցյալը պարտությունների ու հաջողությունների վկայական է: Մոգերինիին փոխարինող Ջոզեֆ Բորելը ժառանգել է այն խնդիրները, որոնց հետ Մոգերինին պայքարել է 5 տարի: