Տարածաշրջանում հավաքական անվտանգությունը, Զարիֆի քաղաքական բանակցությունների առանցքում
Երկուշաբթի օրը, Իրանի և Օմանի արտգործնախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Յուսեֆ Բեն Ալավին, Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների շուրջ:
Այդ բանակցությունները կայանում են այն պայմաններում, երբ Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին Պեկինում կայացած հանդիպումներից հետո, երկուշաբթի օրը, Ճապոնիա է այցելել, որտեղ մասնակցել է «Միջին Արևելքի առանցքային ուժերի քայլերը և դրանց ազդեցությունը միջազգային անվտանգության վրա» թեմայով նիստին:
Տոկիոյի նիստում, Էրաղչին ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանն առավել քան երբևէ խաղաղության կարիք ունի և տարածաշրջանի երկրները պետք է իրենք կարողանան ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել էր «Հույսի կոալիցիա» նախագիծը, Պարսից Ծոցում և Հորմոզի նեղուցում անվտանգության ու խաղաղության պահպանման և այդ տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման նպատակով:
Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանի երկրների միջոցով և արտաքին ուժերը երբեք չեն կարող դերակատար լինել այդ հարցում: 2001թվականից ի վեր ամերիկացիները ներկա են տարածաշրջանում, սակայն երբեք չեն հաջողել տարածաշրջանում անվտանգություն հաստատել:
Թեհրանում Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հայտարարությունն այդ կետին է անդրադառնում: Անդրադառնալով Պարսից ծոցում անվտանգություն հաստատելու պատրվակով միջազգային կոալիցիա կազմելու հարցով ԱՄՆ-ի ջանքերի ձախողմանը, Ալի Շամխանին ասել է.«Երկրները, որոնք պատերազմ հրահրելով և ահաբեկչություն տարածելով ոչնչացնում են տարածաշրջանը, միայն իրենց շահերի ապահովման են ձգտում»:
Շամխանին նշել է, որ Եմենում պատերազմի շարունակվելը ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին է, որոնք միայն իրենց շահերն են հետապնդում:
Բլումբերգ կայքը գրել է.«Պարսիցծոցյան արաբական երկրները որոնք հուսախաբ են եղել ԱՄՆ-ի աջակցությունից, ձգտում են վերականգնել Իրանի հետ հարաբերությունները»: Բլումբերգ կայքը գրել է, որ արաբական երկրները հեռանում են Իրանի դեմ Թրամփի ռազմավարությունից:
Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ, նշելով, որ տարածաշրջանային ու միջազգային հարցերում շատ մոտ են Թեհրան-Մասկաթ սկզբունքային դիրքորոշումները, Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավին ասել է.«Տարածաշրջանում կայուն անվտանգության հատատումը պահանջում է փոխհամաձայնություն և թյուրիմացություների վերացում»:
Բեն Ալավին Օմանի պատրաստակամությունն է հայտնել իր բոլոր հնարավորություններից օգտվել լարվածությունները վերացնելու և տարածաշրջանի երկրների միջև կառուցողական բանակցության ենթահող ստեղծելու համար:
Այն ինչ ակնհայտ է, Իրանը երբեք սպառնալիքի միջոցով տիրակալության չի գտել: Այդ տեսանկյունից, Թեհրանում Օմանի արտգործնախարարի բանակցությունները կարող են Տարածաշրջանային մերձեցում առաջացնելու ուղղությամբ դիվանագիտական ջանք բնութագրվել: Քայլ, որը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանի երկրների հետ կառուցողական բանացությունների համար: