Պեկինն ու Թեհրանն ընդլայնում են համագործակցությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114156-Պեկինն_ու_Թեհրանն_ընդլայնում_են_համագործակցությունները
Չինաստանի բանակի միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ գեներալ Շաուան Մինգը, ով ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի և Չինաստանի զինված ուժերի հրամանատարների երկրորդ հանդիպմանը, ԻԻՀ ԶՈՒ համատեղ շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 08:50 Asia/Tehran
  • Պեկինն ու Թեհրանն ընդլայնում են համագործակցությունները

Չինաստանի բանակի միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ գեներալ Շաուան Մինգը, ով ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի և Չինաստանի զինված ուժերի հրամանատարների երկրորդ հանդիպմանը, ԻԻՀ ԶՈՒ համատեղ շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայման անհրաժեշտությունը:

Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են Իրանի և Չինաստանի զինված ուժերի միջև երկարատև ռազմական հարաբերությունները և Արևմտյան Ասիայում ու Հարավչինական ծովում ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում, գեներալ Մոհամմադ Բաղերին,  շեշտելով երկու երկրների մշտական կամքը՝ հարաբերությունների ընդլայնման համար, տեղեկացրել է Իրան-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ 25-ամյա  ռազմավարական փաստաթղթի մշակման մասին: Նա հավելել է. «Այլ երկրների քաղաքականություններն ու դիրքորոշումները չեն կարող ազդել Թեհրան-Պեկին հարաբերությունների վրա»:

Իրանը և Չինաստանը, որպես երկու հին քաղաքակրթություն ունեցող երկրներ, ունեն բազմաթիվ համատեղ նպատակներ և հետաքրքրություններ:

Այս առումով Պարսից ծոցի անվտանգությունը Չինաստանի համար կարևոր է երկու պատճառով.

Առաջին պատճառը նավթի արտահանման և տարածաշրջանում ազատ առևտրի ու ծովագնացության անվտանգության ապահովման անհրաժեշտությունն է:

Երկրորդ պատճառը Արևմտյան Ասիայում Իրանի աշխարհագրական դիրքն է, որը ռազմավարական նշանակություն ունի Չինաստանի համար:

Իրանն ունի աշխարհագրական այնպիսի դիրք, որ հարևան է15 երկրների հետ, և գտնվում է հյուսիս-հարավ ռազմավարական նշանակություն ունեցող տարանցիկ ուղու վրա: Հետևաբար, Չինաստանի համար Իրանի աշխարհագրական դիրքը «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծում, նշանակալից է:

Միևնույն ժամանակ, Իրանը բարձր դիրքում է գտնվում նաև էներգետիկ աղբյուրների առումով:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները վնասում են Չինաստանի և այլ երկրների տնտեսական և քաղաքական շահերին, որոնք ցանկանում են տարածաշրջանում ու աշխարհում հաստատել խաղաղություն և անվտանգություն: Չինաստանին, որպես ԱԽ մշտական անդամի, մտահգում են ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության և տարածաշրջանում լարվածություն հարուցուելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ ՀԳՀԾ-իւց այդ երկրի դուրս գալուց հետո:

Չինաստանի ԱԳՆ Վանգ Յին, վերջերս ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի Պեկին կատարած այցի ժամանակ ասել էր. «Չինաստանը պաշտպանում է ցանկացած քայլ, որը կնվազեցնի լարվածությունը և կամրապնդի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Արձագանքելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող գործողություններին, Չինաստանը նպատակ ունի արդունավետ ներկայություն ունենալ  ռազմավարական ջրային տարածքներում և միևնույն ժամանակ, կարևորում է Իրանի դերը տարածաշրջանի անվտանգության պահպանության հարցում: Իրանն ունի անհրաժեշտ զսպիչ ուժը՝ հավանական բախմանը դիմակայելու համար և միևնույն ժամանակ, հավատում է տարածաշրջանի անվտանգության հաստատման նպատակով բոլոր երկրների համագործակցության անհրաժեշտությունը: Քաղաքական փորձագետների կարծիքով, հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ Թեհրանի և Պեկինի միջև առկա ընդհանուր տեսակետները, այս փոխգործակցությունը կարող է շատ օգուտներ բերել երկու երկրներին:

Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը արտացոլում է այն փաստը, որ չնայած որոշ ենթադրությունների, Թեհրան-Պեկին հարաբերությունները ոչ միայն չեն նվազել, այլ ավելի են ամրապնդվել: