Ինչո՞ւ է Ռուսաստանի մտահոգում ՀԳՀԾ-ի փլուզումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114244-Ինչո_ւ_է_Ռուսաստանի_մտահոգում_ՀԳՀԾ_ի_փլուզումը
2018թ. մայիս ամսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, այս համաձայնության մյուս անդամները 4+1 խմբի ձևաչափով կարևորեցին տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար չափազանց կարևոր այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: Այդուհանդերձ այս խմբի մեջ իրենց հանձնառությունների իրագործման առումով եվրոպացիների գործունեությունը բացասական է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2019 14:21 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Ռուսաստանի մտահոգում ՀԳՀԾ-ի փլուզումը

2018թ. մայիս ամսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, այս համաձայնության մյուս անդամները 4+1 խմբի ձևաչափով կարևորեցին տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար չափազանց կարևոր այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: Այդուհանդերձ այս խմբի մեջ իրենց հանձնառությունների իրագործման առումով եվրոպացիների գործունեությունը բացասական է եղել:

Հաշվի առնելով այս խնդրիը, ՌԴ-ն նախազգուշացրել է համաձայնության ոչնչացման հավանականության կապակցությամբ:

Դեկտեմբերի 5-ին ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նախազգուշացրել է, որ ՀԳՀԾ-ի հետ կապված խնդիրները կուտակվում են և դա կարող է խափանել համաձայնության պահպանմանն ուղղված ջանքերը: Ռյաբկովն ասել է.«Դժվարությունները չեն լուծվում, այլ կուտակվում են և արդյունքում հնարավոր է հայտնվենք այնպսի իրավիճակում, որ ոչ թե Իրանի կողմից պարտավորությունների նվազեցումը, այլ ՀԳՀԾ-ի պահպանումը երաշխավորելու հարցում կողմերի թերացումները հանգեցնեն անելանելի իրավիճակի»: Նախատեսված է եղել որպեսզի հինգշաբթի օրը Ռյաբկովը մասնակցի Իրանի ու 4+1 խմբի ԱԳ փոխնախարարների ու ԱԳ նախարարությունների գլխավոր տնօրենների մակարդակով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին:  

Նիստը անց է կացվում Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլի գործադրումից մեկ ամիս անց: ՀԳՀԾ-ի չեղարկմանն ուղղված ԱՄՆ-ի կողմից տարվող ջանքերին հանձնվելու կապակցությամբ Ռյաբկովը նույնպես նախազգուշացրել է եվրոպական եռյակին: Նշելով որ ԱՄՆ-ը ձգտում է կործանել ՀԳՀԾ-ն, ՌԴ-ի ավագ դիվանագետն ասել է, որ հնարավոր է ՀԳՀԾ-ի կողմերը մի օր տեսնեն, որ իվերջո ԱՄՆ-ն բոլորին պարտադրել է իր քաղաքական կամքը: Ռյաբկովն ասել է.«Բոլոր առումներով ՀԳՀԾ-ի փլուզումը ամենավատ սցենարն է: Ամենից առաջ միջուկային զենքի չտարածման ու ապա երկրների ինքնիշխանության խախտման առումներով»:

Մինչ այժմ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման 4-րդ քայլը: Կարևորելով ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման շարունակման անհրաժեշտությունը Թեհրանը հայտարարել է, որ երբ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը գործադրեն իրենց պարտավորությունները Իրանը կվերադառնա իր հանձնառությունների կատարմանը: ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության տեղակալ Էսհաղ Ալե Հաբիբի ասելով, Իրանը սրանից ավել չի կարող ու չի կամենում միայնակ իր ուսերին կրել ՀԳՀԾ-ի պահպանման ծանրությունը:

Այդուհանդերձ, եվրոպական կողմն իր պարտավորությունների չգործադրման ու թերությունների փխարինման փոխարեն վերջին օրերի ընթացքում հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրանին սպառնացել է ձգանի մեխանիզմի գործադրմամբ: Ռոյտերզի հաղորդմամբ, դեկտեմբերին 6-ին, եվրոպական եռյակն Իրանից  պահանջել է  վերջ տալ ՀԳՀԾ-ով պարտավորությունների նվազեցման քայերին, քանի որ հակառակ դեպքում կվերականգնվեն  ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Հաշվի չառենլով եվրոպական եռյակի սպառնալիքներն Իրանը բազմիցս հայտարարել է, որ երբ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը հատկապես եվրոպացիները, չեն գործադրում իրենց հանձնառությունները, ՀԳՀԾ-ով ստանձնած պարատավորությունների միակողմանի գործադրման հարցում Իրանին պահանջ ներկայացնելը անտրամաբանական քայլ է և հակասում է երկրի ազգային շահերին:

ՀԳՀԾ-ի քննարկման հարցը կրկին ԱԽ-ին հանձնելու քայլով Իրանին սպառնալու փոխարեն, եվրոպական եռյակը պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի հնարավորինս շուտ իր հանձնառությունները գործադրելու համար, որպեսզի Իրանը նույնպես վերսկսի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրումը: