Ռուսաստան. Իրանի հրթիռային և տիեզերական ծրագիր օրինական է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114294-Ռուսաստան._Իրանի_հրթիռային_և_տիեզերական_ծրագիր_օրինական_է
Արևմտյան երկրները, հատկապես Միացյալ Նահանգները, մշտապես բացասական մոտեցում են ցուցաբերել Իրանի հրթիռային և տիեզերական ծրագրերին,փ որձելով փաստել, որ դրանք անօրինական են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 14:02 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի հրթիռային և տիեզերական ծրագիր օրինական է

Արևմտյան երկրները, հատկապես Միացյալ Նահանգները, մշտապես բացասական մոտեցում են ցուցաբերել Իրանի հրթիռային և տիեզերական ծրագրերին,փ որձելով փաստել, որ դրանք անօրինական են:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը մի նամակով  դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ընդգծելով, որ ԻԻՀ հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամը և նաև զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման պայմանագրի ու NPT-ի անդամ է, հայտարարել է, որ որևէ միջազգային կազմակերպության կողմից Իրանի հրթիռային և տիեզերական ծրագրերի նկատմամբ արգելք չի սահմանվել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը, պայմանագրերը և գործընթացներըԻրանին  չեն արգելել զարգացնել իր հրթիռային և տիեզերական ծրագրերը: Հաշվի առնելով, որ Մոսկվան չունի որևէ ապացույց՝ Իրանի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների  արտադրության վերաբերյալ, հետևաբար շարունակում է ընդգծել իր նախկին դիրքորոշումը Իրանի  հրթիռային ծրագրի կապակցությամբ: 

Իրանը 2231 բանաձևի շրջանակներում ձեռնպահ է մնացել միջուկային զենք կրելու համար նախատեսված բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ ծրագրից: Մինչ դրան հակառակ ոչ մի հավաստի ինֆորմացիա չի ներկայացվել ԱԽ-ին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացչությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում, կոչ է արել այն գրանցել որպես պաշտոնական փաստաթուղթ և  արտացոլել Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի զեկույցում:

ԱՄՆ-ը, իր եվրոպական դաշնակիցների հետ միասին, մշտապես փորձել է դադարեցնել Իրանի հրթիռային գործողությունը և պնդում է, որ Իրանի հրթիռային փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն Իրանին հորդորել է չփորձարկել միջուկային մարտագլխի համար նախագծված հրթիռներ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր հրթիռները նախագծված չեն  միջուկային մարտագլխիկների կրելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարության Իրանի հարցով խմբի նախագահ Բրայան Հուքի խոսքով, Իրանի միջուկային գործարքի թերությունն այն է, որ այն չեղարկել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումների արգելքը: Այս հայտարարությունը վկայում է այն  մասին, որ 2231 բանաձևի համաձայն, Իրանին չի արգելվում հրթիռային փորձարկումներ իրականացնել:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը,  Թուիթերում գրել է, որ Բրայան Հուքը ժամանակին ՀԳՀԾ-ի եվրոպական կողմին հուշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231բանաձևում Իրանի հրթիռային փորձարկումներն արգելված չեն:

Իրանի հրթիռային զինանոցն ունի պաշտպանական բնույթ և մշակվել է կանխարգելիչ դոկտրինիա համապատասխան: Իսկ հրթիռային փորձարկումներն իրականացվում են բալիստիկ հրթիռների հնարավորությունների բարելավման ուղղությամբ:

Թեհրանն ընդգծել է, որ իր հրթիռային ծրագիրը հիմնված է զսպման և պաշտպանական դոկտրինայի վրա և շեշտել է իր պաշտպանական կարողության ընդլայնման իրավունքը: