Մամուլի տեսություն 08.12.2019
Իրանի հարավ-արևելյան Քոնարաք քաղաքում, տեղի է ունեցել բանակի ծովուժի արտադրած Սիմորղ անդօաչու թռչող սարքի և Բայանդուր ռազմանավի շնորհանդեսը:
«Քեյհան» օրաթերթ
2.5 տոկասով ավելացել է Իրանի բժշկական պարագաների և դեղերի արտդարման քանակը
Իրանի սննդի և դեղերի կազմակերպության ղեկավարն ասել է. «Երկրի դեղերի, սարքավորումները և բժշկական պարագաների պաշարները լավ վիճակում են»:
Մոհամեդռեզա Շանեսազն ասել է, որ ավելացել է Իրանի բժշկական պարագաների և դեղերի արտադության ծավալն ավելացել է 2.5 տոկասով և դեղորայքը հասանելի է երկրի բոլոր հիվանդանոցներում ու բժշկական կենտրոններում:
Նա ընդգծել է, որ ազգային տնտեսության զարգացման նպատակով, անհրաժեշտ է արդյունավետ քայլեր ձեռնարկել որպեսզի հիվանդները ավելի հեշտ հասանելիություն ուենան դեղերին, բժշկական սարքավորումներին և դեղագործական պարագաներին: Նաև պետք է աջակցություն ցուցաբերել տեղական արտադրողներին, որպեսզի սպառողները ստիպված չլինեն գնել 2-ից 15 անգամ ավելի բարձր արժեքով արտասհմանյան դեղորայք:
«Խորասան» օրաթերթ
Կենսաբանական զենքով հանցագործություններ թիվ 731 ճամբարում
Երկրորդ աշխարհամարտը պատմության մեջ ամենամեծ պատերազմն էր, որի արդյունքում զոհվեց ավելի քան 60 միլիոն մարդ: Իր գագաթնակետին հասած միլիտարիզմը, ավելի գերադասելի դառնալով մարդկային կյանքից, գործեց ավելի սարսափելի ոճրագործություններ, քան մոնղոլները, վիկինգներն ուն վանդալները:
Ոճրագործությունները սակայն մի այն կողմից չէին արվում: Հակամարտող բոլոր կողմերում եղան զոհեր: Եթե գերմանացիները ունեին համակենտրոնացման ճամբարներ և միկրոբային զենքի լաբորատորիաներ, ապա ռուսները Կատենի անտառում սպանեցին հազարավոր լեհ սպաների: Այն, ինչն առավել արտացոլված է պատմության մեջ, հաղթանակած կառավարությունների կողմից ձախողված պետությունների մասին հրապարակված զեկույցներն են, որոնց թվում Մանչուրիայում Ճապոնիայի բանակին պատկանող թիվ 731 ճամբարն էր, որն իր տեսակի մեջ թերևս ամենասարսափելի վայրն էր:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Տեղի է ունեցել Իրանի բանակի ծովուժի արտադրած «Սիմորղ» անդօաչու թռչող սարքի և Բայանդուր ռազմանավի շնորհանդեսը
Իրանի բանակի ծովուժի հրամանատարի և համակարգող տեղակալ՝ Հաբիբոլլահ Սայարիի ներկայությամբ, բանակի ծովուժի տակտիական ու մարտական անօդաչու թռչող սարքը և Բայանդուր ռազմանավը, հարավ-արևելյան Քոնարաք քաղաքում, համալրել են տարածաշրջանի ծովային միավորները:
Սիմորղ անօդաչու թռչող սարքը, 1500 կմ հեռահարությամբ տակտիկական, մարտական ու էլեկտրոնային գործողություններ իրականացնելու կարողություն ունի:
Սիմորղ ԱԹՍ-ը կարող է 24 ժամ տևողությամբ 25 հազար թռիչք իրականացնել:
«Իրան» օրաթերթ
Իրան-ը և ԱՄՆ-ը բանտարկյալների են փոխանակել
Իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանին մեկ տարի ԱՄՆ-ում ապօրինի կալանքի տակ գտնվելուց հետո, ազատ է արձակվել և հանձնվել Իրանի պաշտոնյաներին:
ԱՄՆ-ի քաղաքացի Ժաո Վոնգը, ով լրտեսության մեղադրանքով իր պատիժը կրում էր Իրանում, ազատ է արձակվել և հանձնվել Շվեյցարիայի իշխանություններին ՝ ԱՄՆ վերադառնալու համար:
ԱՄՆ-ի և Իրանի արտգործնախարարները գնահատել են Շվեյցարիայի այս միջնորդական նախաձեռնությունը:
ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Մոգերինի
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,- նշել է Մոգերինին:
Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:
«Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»,- նշել է Մոգերինին:
lragir.am
100 հազար դոլար «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրին
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում (Շվեյցարիայում) ստորագրել են «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։
Ինչպես տեղեկացրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ին, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։
Թուրքիան հանդես է գալիս ավստրիացի գրող Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ
Թուրքիան դեմ է Նոբելյան մրցանակը շնորհել ավստրիացի գրող Խանդկեին, որը նախկինում հայտարարել է, որ Սերեբրենիցայի դեպքերին վերաբերվում է որպես երկու եղբայրական ժողովուրդների միջև հակամարտության։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երկուշաբթի օրը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգև շնորհել անբարոյական մարդուն, որը չունի ամոթի զգացում»,- գրել է Էրդողանի ներկայացուցիչն իր թվիթերյան էջում։
Ազգային պաշտպանության նախարարությունը նույնպես հանդես է եկել գրողի դիրքորոշման դեմ։ «Մենք ակնկալում ենք հրաժարում այդ պատմական սխալից, որը խորապես կվիրավորի յուրաքանչյուր բարակիրթ մարդու, իսկ Նոբելյան մրցանակը նորից կդառնա քննադատության և քննարկումների առարկա»,- ասվում է պաշտպանական գերատեսչության տարածած կոմյունիկեում։
Խանդկեին բարձր պարգևը հանձնելու դեմ քննադատությունն ու բողոքները սկսվեցին Շվեդական ակադեմիայի որոշումը հոկտեմբերի սկզբին հրապարակվելուց անմիջապես հետո։ Նրա հակառակորդների գլխավոր փաստարկը նրա 1996-ին գրած «Դեպի Դանուբ, Սավա, Մորավա և Դրինա գետեր ձմեռային ճամփորդություն, կամ արդարություն Սերբիայի համար» էսսեն է։ Դրանից բերվող հատվածները օգտագործվում են որպես հեղինակի կողմից բոսնիացիների ցեղասպանության ժխտման հավաստիացում։1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են մի քանի հազար սերբ խաղաղ բնակչություն։ 1993-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ քաղաքը հայտարարվել է որպես ապառազմականացված գոտի, սակայն մոտակայքում տեղակայված խաղաղապահների զորամիավորումը չի կատարել բոսնիացիներին զինաթափելու պարտավորությունը։