Դեկտեմբեր 17, 2019 12:24 Asia/Tehran
  • Ղրղզստանն ԱՄՆ-ին ու Եվրոպային զգուշացրել է չմիջամտել իր ներքին հարցերին

Ղրղզստանի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին ու Եվրամիությանը զգուշացրել է իր ներքին հարցերին չմիջամտելու կապակցությամբ:

Հակադարձելով լրատվամիջոցների ազատության մասին ԱՄՆ-ի միջազգային հարցերով կոմիտեի և ԵԱՀԿ-ի հայտարարություններին, Ղրղզստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին ու Եվրոպային կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին հարցերին: Ղրղզստանի արտգործնախարարությունը ամերիկյան ու եվրոպական կառույցների քայլերն այդ երկրի դատական համակարգի դեմ ճնշում և ներքին քաղաքականություններում միջամտություն է բնութագրել:

Ուսումնասիրելով ԱՄՆ-Ղրղզստան հարաբերությունների անցյալը, նկատում ենք, որ այն օրվանից երբ ԱՄՆ-ը կորցրեց Ղրղզստանում իր ռազմաբազան, տարբեր ձևերով փորձել է միջամտել այդ երկրի ներքին հարցերին: 

2014թ. ԱՄՆ-ը կորցրեց Ղրղզստանում իր ռազմաբազան և Բիշկեկի կառավարությունը դուրս եկավ Վաշինգտոնի քաղաքական ազդեցությունից: Իրականում նման զարգացումները ԱՄՆ-ի համար ցանկալի չեն և այդ երկիրը ձգտում է ամեն կերպ հետ ստանալ Մանասի ռազմաբազան: Այս բոլորն այն դեպքում, երբ Ղրղզստանի կառավարության պաշտոնատարները մտահոգված են այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն այդ ռազմաբազան կօգտագործի Աֆղանստանում ռազմական գործողություն և Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի դեմ Միջին Ասիայում լրտեսական գործողություններ իրականացնելու համար: Այս բոլորը Ղրղզստանում ամերիկյան ռազմաբազայի փակվելու գլխավոր պատճառներն են:

Ներկա պայմաններում ԱՄՆ-ը փորձում է սոցիալական կայքերի ու լրատվամիջոցների միջոցով ազդել հանրային կարծիքի վրա: ԱՄՆ-ը ձգտում է այդպիսով հովանավորել արևմտամետներին և վարկաբեկել մրցակիցներին: Օրինակ Ղրղզստանում ընտրությունների շեմին ԱՄՆ-ի կառավարությունը բացահայտորեն վերահսկում է այդ երկրի լրատվամիջոցներն ու  սոցիալական կայքերը: 

Ղրղզստանում համացանցն ազատ է և տեղեկությունների փոխանցումնա զատ, ուստի Վաշինգտոնն այդ միջոցների օգնությամբ, ցանկանում է միջամտել Ղրղզստանի ներքին հարցերում:

Ղրղզստանի ժողովրդի մշակույթի դեմ քայլեր ձեռնարկելով և ժողովրդին դրդելով կառավարության դեմ ցույց անցկացնել, ԱՄՆ-ը փափուկ պատերազմ է սկսել Ղրղզստանի դեմ:

Հովանավորելով արևմտամետ գործիչներին, ԱՄՆ-ը փորձում է նրանց իշխանության բերել, որպեսզի այդպիսով մշտական ներկայություն ունենա այդ երկրում:

Նման պայմաններում,  լրատվամիջոցների ազատության և մարդու իրավունքների խախտման  նման հարցերը լավ պատրվակներ են ԱՄՆ-ի նպատակների իրագործման համար:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԱՄՆ-ի կառավարությունը, Ղրղզստանի ներքին հարցերին միջամտելով, փորձում է իր ոտքն ամրացնել այդ աղքատ, միջինասիիական երկրում:

Պիտակ