Կոնգրեսականները դատապարտել են Իրանի դեղագործական ոլորտի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114722-Կոնգրեսականները_դատապարտել_են_Իրանի_դեղագործական_ոլորտի_պատժամիջոցները
 ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 17 ներկայացուցիչներ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտի նախարար Ստթիվ Մենուչինին հղած նամակում, անդրադառնալով իրանցիների կյանքի պայմանների վրա Թրամփի պատժամիջոցների թողած բացասական ազդեցությանը, պահանջել են, փոփոխություններ մտցնել այս պատժամիջոցների մեջ որպեսզի իրանցիները կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 08:44 Asia/Tehran
  • Կոնգրեսականները դատապարտել են Իրանի դեղագործական ոլորտի պատժամիջոցները

 ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 17 ներկայացուցիչներ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտի նախարար Ստթիվ Մենուչինին հղած նամակում, անդրադառնալով իրանցիների կյանքի պայմանների վրա Թրամփի պատժամիջոցների թողած բացասական ազդեցությանը, պահանջել են, փոփոխություններ մտցնել այս պատժամիջոցների մեջ որպեսզի իրանցիները կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղերը:

Չորեքշաբթի օրը, Թվիթերում կատարած գրառմամբ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կին պատգամավոր Իլհան Օմարն ասել է.«Թրմափի կառավարությունը պետք է պատասխան տա դեղագործական որոլրտում իրանցիների մարդկային հիմական իրավունքները խախտելու համար»:

Չնայած Թրամփի կառավարությունը նախապես հայտարարում էր, թե Իրանի դեմ պատժամիջոցների հարցում հարգելու է մարդկային իրավունքները, սակայն այժմ անտեսում է այդ հայտարարությունը: ԱՄՆ-ի Գանձապետական դեպքարտմենտը 2019թ. դեկտեմբերի կեսերին խոստովանեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր թիրախներից մեկը ծովագնացության ոլորտում մարդասիրական ապրանքների տեղափոխման սահմանափակումն է:

Առանց հաշվի առնելու Թեհրանի վարքագծի փոփոխության հարցում իրենց պատժամիջոցների անարդյունավետությունը կամ Վաշինգտոնի պահանջների արդարացումն ամերիկացիերը պնդում են Իրանի դեմ ճնշումների ավելացման վրա: Նշելով, որ ԱՄՆ նախագահը խոսում է «տնտեսական պատերազմի» մասին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ես այն անվանում եմ տնտեսական ահաբեկչություն, քանի որ սովորական ժողովրդին է թիրախ դարձրել»:

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հակամարդկային բացահայտ կողմերից մեկը կենսական նշանակություն ունեցող դեղերի հասանելության հարցում միտումնավոր արգելքներն են:

Շվեյցարիայի SRF Կայքը անդրադառնալով Իրանում հատուկ դեղերի պակասի խնդրին, գրել է.«Վաշինգտոնը, որ պաժամիջոցներ սահամնելով արգելել է դեպի Իրան դեղերի առաքումն ու վաճառքը, ցանկություն չունի իրեն մեղավոր ճանարել դեղերի պակասի պատճառով իրանցի մանուկների մահվան հարցում»: SRF կայքի հաղորդմամբ, ԱՄՆ-ը Իրանի դեմ ճնշում գործադրելու համար պատժամիջոցներ է սահմանել այս երկրի ու նրա հետ առևտրական փոխանակումեր կատարողների դեմ, սակայն այս քայլը հանգեցրել է Իրանում դեղերի պակասի և վտանգել է մեծ թվով, հատկապես քաղցկեղով հիվանդների կյանքը»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների անմարդկային էությունը, որոնք վտանգել են իրանցի հիվանդների կյանքը, ձևակերպվել ու հրապարակվել է կոնգրեսի 17 պատգամավորների նամակը: Այդուհանդերձ Թրամփի կառավարությունն անտեսելով ներքին ու արտերկրյա քննադատությունները, շարունակում է հակաիրանական պատժամիջոցները: Թրամփի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ իր ապօրինի ցանկություններից հանձնվելու համար պատմության ընթացքում ամենադաժան ու աննախադեպ պատժամիջոցներն է սահմանելու Իրանի դեմ: Փաստորեն Վաշինգտոնի պահանջներն ընդունելու համար Թերանի դեմ սահմանած պատժամիջոցների անարդյունավետությունը պատճառ է դարձել, որ Թրափի կառավարությունը մի մոռանա իր քայլերի գաղտնիության պահպանումը և բացահայտորեն գործադրի Իրանի ժողովրդի դեմ իր անմարդկային քայլերը: